Հայաստանյան բուհերում քննադատական մտածողության հմտությունների զարգացումը` ԱԲ-ի ազդեցությամբ պայմանավորված վերափոխումների դարաշրջանում.

Authors

  • Lilit Sargsyan YSU

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.200

Keywords:

Բանալի բառեր. քննադատական մտածողության հմտություններ, ԱԲ-ի ազդեցությամբ պայմանավորված տրանսֆորմատիվ փոփոխություններ, շարունակական մասնագիտական զարգացում, ուսումնառողակենտրոն ուսումնառություն, քննադատական մտածողության մոտեցումներ և մոդելներ, ակտիվ ուսումնառության մեթոդներ, ապացույցների գնահատում:

Abstract

Բարձրագույն կրթությունը զգալի փոփոխություններ է ապրում՝ պայմանավորված տեխնոլոգիական առաջընթացով, ուսումնառողակենտրոն մոտեցումներով և հասարակության փոփոխվող կարիքներով: Սույն հոդվածը ուսումնասիրում է քննադատական ​​մտածողության հմտությունները ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում ինտեգրելու կարևորությունը՝ արհեստական բանականությամբ պայմանավորված երկրի տարբեր ոլորտներում ծավալվող փոխակերպումների համատեքստում:

Քննադատական ​​մտածողության հմտությունների զարգացման համար բուհերում պետք է ներդրվի համապարփակ մի շրջանակ, որը կներառի քննադատական ​​մտածողության զարգացմանն ուղղված ունիվերսալ, խառը և ինֆուզիոն մոտեցումներ, որոնց ներդրումը իրականանալու է տարբեր ձևաչափերով՝ սկսած կամընտրական հատուկ դասընթացներից մինչև  քննադատական ​​մտածողության տեսական մասի ինտեգրումը դասընթացների սկզբում և  քննադատական ​​մտածողության անուղակի ձևով զարգացնելու մոտեցումը: Քննադատական ​​մտածողության հմտությունների խթանման համար պետք է կիրառվեն նաև այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Փիրսոնի RED մոդելը, Բլումի տաքսոնոնմիայի կոգնիտիվ ունակությունների որոշ մակարդակները ներառող մոդելը և Paul-Elder մոդելը:Այս շրջանակների կիրառումը հնարավորություն կտա ուսանողներին քննադատական մոտեցում ցույց տալ արհեսական բանականության օգնությամբ ստեղծված բովանդակությունների վերլուծության և կիրառման, ինչպես նաև արհեսական բանականության կողմից առաջարկված ենթադրությունների ճանաչման, փաստարկների գնահատման և եզրակացություններ անելու ժամանակ:

Քննադատական ​​մտածողության հմտությունների խթանմանն ուղղված այս շրջանակների կիրառման կաևորագույն նպատակներից է քննադատական ​​մտածողության մտածելակերպի ձևավորումը ուսանողների շրջանում, որի շնորհիվ ուսանողներ կկարողանան օբյեկտիվ գնահատել արհեսական բանականությամբ ստեղծված բովանդակության արժանիքներն ու սահմանափակումները՝ ցուցաբերելով բարավարքություն և ստեղծագործական մտածելակերպ:

Նշված շրջանակները կարող են  արդյունավետ կերպով կիրառվել այն դեպքում, երբ քննադատական ​​մտածողության հմտությունների զարգացմանն ուղղված շարունակական վերապատրաստումներ կապահովվեն դասավանդող անձնակազմներին բարձրագույն կրթության ինստիտուցիոնալ և ազգային մակարդակներում:

Այսպիսով, քննադատական ​​մտածողության հմտությունների ինտեգրումը Հայաստանյան բուհերում շատ կարևոր է արհեստական ​​բանականության պատճառով առաջացած տրանսֆորմատիվ փոփոխությունների դարաշրջանում: Ընդունելով համապարփակ մոտեցումներ և խթանելով ուսանողների շրջանում քննադատական ​​մտածողության մտածելակերպը՝ բուհերի շրջանավարտները կկարողանան արդյունավետ կերպով դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին:

Բանալի բառեր. քննադատական ​​մտածողության հմտություններ, ԱԲազդեցությամբ պայմանավորված տրանսֆորմատիվ փոփոխություններ, շարունակական մասնագիտական զարգացում, ուսումնառողակենտրոն ուսումնառություն, քննադատական ​​մտածողության մոտեցումներ և մոդելներ, ակտիվ ուսումնառության մեթոդներ, ապացույցների գնահատում:

Downloads

Published

2024-06-27