ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏԻՊԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԱԳՆԱՊԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ
DOI-:
https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.027Բանալի բառեր-:
ընտանեկան դաստիարակության տիպ, ընտանեկան դաստիարակության ոճ, տագնապայնություն, ագրեսիվություն, ծնող-երեխա փոխհարաբերություններԱմփոփում
Հոդվածում քննարկվում են ընտանեկան դաստիարակության տիպերի, տագնապայնության ու ագրեսիվության ձեւավորման փոխկապվածության հարցերը։ Ներկայացված են կրտսեր դպրոցական տարիքի երեխաների եւ նրանց ծնողների հետ իրականացրած հետազոտության արդյունքները, ինչպես նաեւ՝ ընտանեկան դաստիարակության տիպերի եւ երեխաների տագնապայնության ու ագրեսիվության ցուցանիշների համահարաբերակցման արդյունքները, վերլուծված են փոխհարաբերության դրսեւորման առանձնահատկությունները։ Հետազոտության արդյունքներով պարզ է դարձել, որ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մոտ տագնապայնության դրսեւորումները պայմանավորվում են նաեւ գերխնամք, կոշտ դաստիարակություն, դաստիարակության տիպերի փոփոխում, մոխրոտիկ տիպերի եւ հեղինակավոր ոճի արտահայտվածությամբ, իսկ ագրեսիվության դրսեւորումների վրա իրենց ազդեցությունն են ունենում կոշտ դաստիարակություն, դաստիարակության տիպերի փոփոխում եւ գերխնամք տիպերը։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Հեղինակն(ներ)

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

