Ψ ՆՇԱՆ-ՍԻՄՎՈԼԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՈԳԵԲԱՆ ՈՒՍԱՆՈՂԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ․ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՍՔՍՏՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2024.7.1.023

Keywords:

նշան, սիմվոլ, նշան-սիմվոլ ψ, մասնագիտացում, մասնագիտական ինքնորոշում, «անձնային իմաստ»

Abstract

Դիտարկվում է ψ նշան-սիմվոլի կիրառման հնարավորությունը հոգեբան ուսանողների հետ աշխատանքում՝ մասնագիտությանը հաղորդակից լինելու տեսանկյունից։ Շոշափվում է ուսանողի մասնագիտական կայացման հարցը, առաջարկվում է հատուկ ուշադրություն դարձնել մասնագիտացման գործընթացի հիմնական «բաղադրիչներից» մեկին՝ մասնագիտական ինքնորոշմանը (ՄԻ): Քննարկվում է ընդհանուր կրթական մանկավարժական տեխնոլոգիայի շրջանակներում ՄԻ ձևավորման hնարավորության մասին, ընդգծվում է նորարարական գաղափարների մշակման և ներդրման կարևորությունը, որոնք զարգացման դրական վեկտոր են ստեղծում ուսանող-հոգեբանի համար ՄԻ զարգացման համար։ Բերվում է «ապացուցողական բազա» հոգեբան ուսանողի վրա մասնագիտական սիմվոլի զարգացնող հոգեբանական ազդեցության պոտենցիալ հնարավորության վերաբերյալ։ Վերլուծվում է հետազոտողների տեսանկյունները մարդու համար խորհրդանիշների և նշանների նշանակության մասին՝ հոգեկանի վրա ազդեցության համատեքստում։ Հիմնավորվում է ψ-ի համար նշան-խորհրդանիշ եզրույթի օգտագործման տրամաբանությանը, դիտարկվում է ուսանողի ընկալման մեջ նշանից՝ խորհրդանիշ, խորհրդանշից՝ նշան անցնելու հնարավորությունը, կախված մասնագիտության պատկանելիության զգացումից։ Տեսական մակարդակով դուրս է բերվում ՄԻ կապը այնպիսի հոգեբանական երևույթի հետ ինչպիսինն է «անձնային իմաստը»։
Իրականացվել է հետազոտություն ուսանող-հոգեբանների հետ։ Որպես հետազոության հիմնական մեթոդ օգտագործվել է կառուցվածքավորված հարցազրույցի մեթոդը, ինչպես նաև զրույցի մեթոդը։ Հետազոտության նպատակն է դուրս բերել ուսանողների կողմից սեփական ψ խորհրդանիշ ստեղծելու գործընթացի ազդեցությունը ψ-ի նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա՝ մասնագիտության պատկանելիության զգացման ձևավորման համատեքստում։ Ներկայացվել էին թեմատիկ խնդիրներ, որոնց լուծումը թույլ է տվել անել որոշակի եզրակացություններ։ ψ-ի սիմվոլի ստեղծման գործընթացը նպաստում է հոգեբան-ուսանողների մոտ, հոգեբանության նկատմամբ պատկանելիության զգացման առաջացմանը։ Նշվում է, որ սեփական ψ-ի ստեղծման ստեղծագործական գոծընթացը նպաստում է ուսանող-հոգեբանների մոտ բավարարվածության զգացման ձևավորմանը։ Հաստատվում է ψ սիմվոլի ազդեցությունը ՄԻ ձևավորման վրա․ ուսանողների մոտ դուրս է բերվել առաջատար միտում սահմանելու ψ-ն, որպես հոգեբանի համար «նույնականացման» և «գաղափարական» նշանաություն ունեցող սիմվոլ։ ψ-ի սիմվոլը դիտարկվում է հոգեբան-ուսանողի մոտ ՄԻ ձևավորման գործընթացի «կատալիզատորի» դերում։
Առաջարկվում է հոգեբանության սիմվոլ ψ-ն օգտագործել հոգեբան-ուսաանողների հետ տարվող փուլային աշխատանքում՝ ուսումնառման սկզբում մասնագիտությանը հաղորդակից լինելու, մասնագիտացման գործընթացի այդունավետության բարձրացման համար։

 

References

1. Абрамов М.Г. Знак и символ / М.Г. Абрамов // Человек. – 2006. – №3. – С.73.

2. Аванесян Г. М., Оганнисян С. В., Оганнисян О. Р., Асриян Э. В., Лица. Факты. Учебно-методическое пособие, Издательство ЕГУ, Ереван, 2010, 204 с. (на арм.яз).

3. Аллахвердов В.М. Психология искусства, том 3 (собрание сочинений в 7 томах). Изд-во “Владимнр Даль” , Санкт-Петербург.- 2021.- 495с.

4. Асмолов А.Г. Психология личности: культурно-историческое понимание развитиячеловека. – М.: Смысл: Издательский центр “Академия”, 2007, 528с.

5. Бабайцев А.В. Знак, символ, эмблема: дифференциация понятий//Гуманитарные науки/ Вестник ДГТУ, 2010. Т.10. №6(49). - с.991-999.

6. Виноградова Г.А., Овникян М.В. Особенности профессиональной идентичности психологов на разных этапах профессионального становления личности // Вектор науки ТГУ. Серия: Педагогика, психология. – 2018.- N1 (32). -С.31-37.

7. Выготский Л.С. Психология искусства. Изд-во: АСТ.- 2019.- 480с.

8. Гегель Г.В.Ф. Лекции по эстетике. Ч.2. Развитие идеала в особенные формы прекрасного в искусстве / Г.В.Ф. Гегель // Эстетика. Соч.: В 4 т. – Т.2. – М.: Искусство, 1969. – С.14.

9. Ермолаева Е.П. Профессиональная идентичность и маргинализм: концепция и реальность (статья первая) // Психологический журнал - 2001.- Т.22.- N 4.-С.51-59.

10. Лосев А.Ф. Символ / А.Ф. Лосев; гл. ред. Ф.В. Константинов: В 5 т. // Философская энциклопедия. – М.: Сов. энцикл., 1965. – Т.5.- С.10.

11. Мальцева Т. В., Реуцкая И. Е. Профессиональное психологическое консультирование: учеб. пособие для студентов вузов, обучающихся по специальностям “Психология” и “Юриспруденция”. - М.: ЮНИТИ-ДАНА, 2009. – 143с.

12. Мурадян Е., Манукян М. Профессиональная идентичность студента в контексте профессионализации // Вестник ереванского университета (Философия, психология) Т.14.- № 1 (40) – 2023.- С.72-83

13. Поваренков Ю. П. Системогенетическая концепция профессионального становления человека /Психологические основы профессиональной деятельности: хрестоматия, сост. В.А. Бодров - М.: ПЕРСЭ; Логос, 2007. – 855с., C. 543-552.

14. Поваренков Ю.П. Положения системогенетической концепции профессионального становления и реализации субъекта труда. (Часть 1.) // Человек. Сообщество. Управление. – 2010. - N4. -C.96 -112.

15. Поляков А.М. Символ как условие продуктивного действия. Вопросы психологии. – 2006. – № 1. – С. 63-73. / https://core.ac.uk /

16. Потемкина О.Ф., Потемкина Е.В. Психологический анализ рисунка и текста. - СПб.: Речь, 2005. – 524с.

17. Психология и педагогика высшей школы / Л.Д.Столяренко и др.- Ростов на/Д: Феникс, 2014.-620с.

18. Символ. // Философская энциклопедия. Гл.ред. Ф.В.Константинов. Т.5. – М.: «Советская энциклопедия», 1970. – С.10.

19. Символы.Знаки/ред.группа: Т.Каширина, Т.Евсеева и др. – М.:Мир энциклопедий Аванта, Астрель, 2009 – 183с.

20. Сорокин П.А. Символы в общественной жизни / П.А. Сорокин. – Рига: Наука и жизнь, 1913. – С.10.

21. Шнейдер Л.Б. Психология идентичности. – М.: Изд-во Юрайт, 2019 .- 328с.

22. McLean M., Khaira A. & Alexander Sh. (2023): Symbols and rituals are alive and well in clinical practice in Australia: Perspectives from a longitudinal qualitative professional identity study, Medical Teacher, DOI: 10.1080/0142159X.2023.2225722

Published

2024-05-31

How to Cite

Մուրադյան Ե., & Մանուկյան Մ. (2024). Ψ ՆՇԱՆ-ՍԻՄՎՈԼԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՈԳԵԲԱՆ ՈՒՍԱՆՈՂԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ․ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՍՔՍՏՈՒՄ. Արդի հոգեբանություն, 7(1(14), 23–34. https://doi.org/10.46991/SBMP/2024.7.1.023

Issue

Section

Articles