ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Authors

  • Ս․ Հ․ Պողոսյան ՀՀ Պետական կառավարման ակադեմիա

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.283

Keywords:

ստեղծարարություն, անձ, կառավարիչ, հոգեբանական բարեկեցություն, հետազոտություն, յուրօրինակություն

Abstract

Այսօր կառավարչական գործունեության մեջ մասնագետի պատրաստման հիմնահարցը պահանջում է կատարելագործում, ինչը ենթադրում է այնպիսի մասնագետների պատրաստում, որոնք կարող են դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Ժամանակակից կառավարչական գործունեության մեջ խրախուսվում են, ավելին՝ պահանջված են ստեղծարար անձինք, ովքեր կարող են աշխատել անորոշ, դժվար, արտակարգ իրավիճակներում: Ստեղծարարու- թյան դրսեւորման համար անհրաժեշտ են անձնային որակներ: Բավարար ուսումնասիրված չէ անձի ստեղծարարության եւ անձնային որակների հարաբե- րակցությունը կառավարչական գործունեության մեջ, ավելին՝ առանձնահա- տուկ ուսումնասիրության կարիք է առկա, թե ստեղծարարության եւ անձնային որակների ինչպիսի՞ փոխհարաբերակցության դեպքում անձը ստեղծարարու- թյան ո ̊ր մեթոդն է կիրառում, քանի որ ստեղծարար մեթոդների կիրառությունը կապված է անձնային որակների հետ: Սակայն եթե բոլոր որակների հիմքում դնենք ստեղծարարությունը՝ որպես համակարգաստեղծ որակ, ապա առանձ- նացնելով ստեղծարար անձանց որակները՝ կարող ենք ենթադրել, թե ստեղ- ծարարության առկայության դեպքում անձը ինչպիսի որակներ կդրսեւորի: Նպատակն է` ուսումնասիրել մասնագետի ստեղծարարությունը որպես համակարգաստեղծ որակ, որը համադրվելով անձնային որակների եւ ստեղծարար մեթոդների կիրառության հետ, նպաստում է յուրօրինակ, նոր գաղափար- ների առաջադրմանը: Հետազոտության համար կիրառվել է թեստավորման մեթոդը: Կիրառվել են Ֆ. Վիլյամսի ստեղծարարության եւ ստեղծարարության անձնային որակների թեստերը, Կետտելի 16 գործոնային անձնային թեստը, հոգեբանական բարեկեցության Րիֆֆի հարցարանը: Այսպիսով, խնդրի ստեղ- ծագործական լուծման համար անհրաժեշտ են անձնային որակներ, որոնք հնարավորություն են տալիս դրսեւորելու ստեղծարարության չափորոշիչները։ Սակայն անհրաժեշտ են նաեւ համապատասխան մեթոդներ եւ մոտիվացիա, հոգեբանական անվտանգություն, որոնց կիրառությունը կարող է ապահովել ստեղծագործական գործընթացի արդյունավետությունը մասնագիտական գործունեության մեջ։

Downloads

Published

2021-10-02

How to Cite

Պողոսյան Ս. Հ. . (2021). ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. Արդի հոգեբանություն, 4(2 (9), 283–291. https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.283

Issue

Section

Articles