Աշխարհի առասպելաբանաստեղծական պատկերը Ավետիք Իսահակյանի պոեզիայում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.2.026Բանալի բառեր:
Ավ.Իսահակյան , պոեզիա, աշխարհի առասպելաստեղծ պատկեր, տիեզերք, ձայն և լռություն, տարածություն, ժայռ, ծով, կատարածաբանական առասպելներԱմփոփում
Աշխարհի առասպելաբանաստեղծական պատկերը յուրակերպ դրսևորում ունի գեղարվեստական խոսքում։ Լինելով աշխարհի երկրորդային մշակումը նշանային համակարգերի միջոցով՝ այն հիմնականում խարսխվում է նախնական առասպելաստեղծ աշխարհայացքի, արխաիկ կառույցների և արքետիպերի վրա (Топоров 1992: 161)։ Բանաստեղծական խոսքը մետաֆորիկ է, և գրողները շատ անգամ ակամա օգտվում են ժողովրդական մտածողության ունիվերսալ նշանային համակարգերից՝ դրանց հիմքով ստեղծելով նորերը։
Իսահակյանի քնարերգությունը բազմիցս քննության առարկա է հանդիսացել հայ գրականագետների աշխատություններում, ուսումնասիրվել են գաղափարական, բովանդակային հարուստ շերտերը, որոնք այլազան գեղարվեստական դրսևորումներ են ստանում բանաստեղծական խոսքում:
Մեր ելակետը տվյալ դեպքում աշխարհի իսահակյանական պատկերում նշանային որոշ դրսևորումների քննության ճանապարհով դրանց ակունքներում եղած առասպելական պատկերացումների բացահայտումն է՝ մարդու և տիեզերքի, տարածության և ժամանակի, ձայնի և լռության որոշ արտահայտումներում, դրանց իսահակյանական մեկնությունն ու վերաձևակերպումը բանաստեղծական ինքնատիպ աշխարհում։
Ներբեռնումներ
Հղումներ
Referenses
Իսահակյան Ավ. (2003), Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հ․ 1, Եր․, «Գիտություն» (Isahakyan Av. (2003), Erkeri liakatar joghovatsuʻ 14 hatorov, h. 1, Yer., 2003, Gitutʻyun).
Իսահակյան Ավ․ (2011), Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հ․ 2, Եր․, «Գիտություն» (Isahakyan Av. (2011), Erkeri liakatar joghovatsuʻ 14 hatorov, h. 2, Yer., Gitutʻyun).
Իսահակյան Ավ․ (2008), Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հ․ 4, Եր․, «Գիտություն» (Isahakyan Av. (2008), Erkeri liakatar joghovatsuʻ 14 hatorov, h. 4, Yer., Gitutʻyun).
Իսահակյան Ավ․ (2020), Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հ․ 11, Եր․, «Գիտություն» (Isahakyan Av. (2020), Erkeri liakatar joghovatsuʻ 14 hatorov, h. 11, Yer., Gitutʻyun)
Իսահակյան Ավ. (1977), Հիշատակարան, կազմող՝ Արամ Ինճիկյան, Եր. (Isahakyan Av. (1977), Hishatakan, Yer.).
Իսահակյան Ավիկ (2000), Գիտական կենսագրություն, Գիրք առաջին (1895-1900), Եր․, «Գիտություն» (Isahakyan Avik (2000), Avetik Isahakyan. gitakan kensagrutʻyun, Girkʻ arajin (1895–1900), Gitutʻyun hrat., Yerevan).
Հարությունյան Ս. (2000), Հայ առասպելաբանություն, Բեյրութ (Harutʻyunyan S. (2000), Hay araspetabanutʻyun, Beirut).
Մնացականյան Ա․ (1956), Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, Եր․, ՀԽՍՀ ԳԱ հրատ․ (Mnatsakanyan A. (1956), Haykakan mijnadaryan joghovrdakan yerger, Yerevan, HKhSR GA hrat.).
Պետրոսյան Ա․ (2020), Մասիս/Արարատը՝ որպես Օլիմպոս և նրա առասպելները // Լրաբեր հասա-րա¬կական գիտությունների, № 2, էջ 158-178 (Petrosyan A. (2020), Masis/Araraty՝ vorpesʻ Olimpos yev nra araspetnery, Lraber hasarakakan gitutʻyunneri, № 2, ej 158–178).
Վարդանյան Ն. (2023), Խոսքի պաշտամունքի և բանաստեղծի՝ որպես քուրմ-ծիսարարի առասպելական ընկալումների շուրջ // Բանահյուսություն և գրականություն / Միջազգային գիտաժողովի նյութեր, Գավառ, էջ 160-273 (Vardanyan N. (2023), Khoski pashtamunki yev banasteghtsi՝ vorpesʻ kʻurm-tsisarari araspetakan yntʻalumneri shurj // Banahusutʻyun yev grakanutʻyun. Mijazgayin gitajoghovi nyuter, Gavar, ej 160–273).
Քալանթարյան Ժ. (2002), Անդրադարձներ, Եր., «Զանգակ-97» (Kalantʻaryan Zh. (2002), Andradardzner, Yer., «Zangak-97»).
Топоров В.Н. (1992), Модель мира (мифопоэтическая) // Мифы народов мира, Энциклопедия, т. 2, Москва, Советская энциклопедия, сс. 161-164 (Toporov V. N. (1992), Modelʻ mira (mifopoeticheskaya) // Mify narodov mira, Entsiklopediya, t. 2, Moskva, Sovetskaya entsiklopediya, ss. 161–164).
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Nvard Vardanyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.