Խորհրդականի կերպարի կոնցեպտուալացումը միջնադարի էպիկական կոթողներում ( Թ.Մելորի, «Արթուրի մահը» և Լո Գուանչժուն, «Եռաթագավորություն»)
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.3.028Բանալի բառեր:
պետություն, քաղաքականություն, խորհրդական, միջնադարարյան գրականության կոթող, «Արթուրի մահը», «Եռաթագավորություն», կոնցեպտ, նպատակ, միջոցներԱմփոփում
Ժամանակակից աշխարհում առկա է պետական համակարգի մաս կազմող խորհրդականի կառույցը։ Տվյալ պետական մարմնի ստորակարգային և գործառութային կազմակերպվածության, կարգերի բաժանման, ըստ իրավասությունների դասակարգման մակարդակը պայմանավորված է պետության զարգացածության աստիճանով, ներքին և արտաքին քաղաքականություններում նպատակադրումներով և մասշտաբայնությամբ։ Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, միտումների և գործող կառույցներիլույսի ներքո արդիական է դառնում անդրադարձն անցյալի պատմական և գրական կոթողներին, որոնք արտացոլում են ներկայիս կյանքի բովանդակությանն ու կոնցեպտներին խորքային արմատական հիմքի պեսարձագանքող բովանդակություններն ու կոնցեպտները,փաստերն ու սյուժեները։ Այս տեսանկյունից կարող են ուշագրավ լինել հոդվածի հեղինակի համեմատական դիտարկումները միջնադարյան գրականության քննված երկու կոթողային համակարգերում՝ անգլիական և չինական գրականության մեջ խորհրդականի կերպարի առանձնահատկությունների և դերի վերաբերյալ։ Նշված քննության ժամանակ անհրաժեշտաբար հաշվի է առնվում երկերի ժանրը, պատկանելությունը գրական տարբեր ավանդույթների՝ եվրոպական ասպետական վեպին («Արթուրի մահը») և չինական պատմավեպին («Եռաթագավորություն»), ինչն արտահայտվում է դրանցում պատմական-իրական և հնարովի-երևակայական բաղադրիչների տարատեսակ համամասնության մեջ։
Հղումներ
Томас Мэлори. Смерть Артура. М., Наука (Лит. памятники), 1974.
Ло Гуаньчжун. Троецарствие. М., Художественная литература, 1984.
У. Мортон. Артуровский цикл и развитие феодального общества. – Приложения в кн.
N1.
Д.П.Шульга, А.А.Мерзликин. «Вертоград полководца» Чжуге Ляна на стыке дисцилин.
Новосибирск, Омега-принт, 2016.
У Чэн-энь. Путешествие на Запад. Т.2. М., Полярис, 1994.
К.Г.Юнг. Душа и миф. Шесть архетипов. – https://cpp-p.ru.>2015/08
Николо Макиавелли. Государь. М., Худ. литература, 1984.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.