Ակսել Բակունցի արձակի ռիթմը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.1.048Բանալի բառեր:
արձակի ռիթմ, բանաստեղծական չափ, օրնամենտալ արձակ, քնարականություն, գեղարվեստական պատկեր, ներքին ռիթմ, կոմպոզիցիա, ֆրագմենտար սյուժե, զուգահեռականությունԱմփոփում
Արձակի ռիթմի քննությունը գրականագիտության բավական հետաքրքիր և միևնույն ժամանակ բարդ խնդիրներից է։ Ռիթմը, որը տաղաչափության կարևորագույն հասկացություններից է, լիովին ընկալելի է չափածոյում, այնինչ արձակում դրա գոյության մասին սկսել է խոսվել 19-20-րդ դդ․ սահմանագծին. այդ հարցին անդրադարձել են այնպիսի նշանավոր գրականագետներ, ինչպիսիք են Բ․ Տոմաշևսկին, Վ․ Ժիրմունսկին և ուրիշներ։ Արձակի ռիթմը, անշուշտ, յուրահատուկ իրողություն է, և այն կարևորագույն դեր է կատարում գեղարվեստական խոսքի կազմակերպման գործում, սակայն խնդրին մինչ օրս միարժեք գնահատական չի տրվել։ Մի շարք գրականագետներ ընդհանրապես ժխտում են դրա գոյությունը։
Պետք է նկատի ունենալ, որ արձակի ռիթմը ոչ թե արտաքին ձև է, ինչպես չափածոյում, այլ սերտորեն կապված է գեղարվեստական բովանդակության հետ և նրա արտահայտման եղանակներից մեկն է։ Այն դրսևորվում է ոչ միայն հնչյունական ու բառապաշարային մակարդակներում, այլև կոմպոզիցիայի, սյուժեի ձևավորման ու զարգացման եղանակներում, պատկերաստեղծման կարևորագույն սկզբունքների, բովանդակության արտահայտման ձևերի մեջ։ Հետևաբար, արձակի ռիթմի քննությանը կարելի է մոտենալ ամենատարբեր դիրքերից՝ բանաստեղծական չափ ու ռիթմական միավորներ հայտնաբերելու ձգտումից մինչև բուն արձակին բնորոշ հատկանիշների վերհանումը։
Հղումներ
Тимофеев Л. И., Ритм стиха и ритм прозы: О новой теории ритма проф. А.М.Пешковского // На литературном посту, 1928, № 19, с. 30.
Ս․ Աղաբաբյան, Ակսել Բակունց, Եր․, 1963, էջ 452-453։
Ռ․ Իշխանյան, Բակունցի լեզվական արվեստը, Եր․, 1965, էջ 18։
Ակսել Բակունց, Ժառանգություն, Եր․, 1999, էջ 242։
Гиршман М. М., Ритм художественной прозы, М., 1982, с. 7.
Томашевский Б. В., Ритм прозы.- В его сб.: О стихе, Л., 1929, с. 257.
Мопассан Г., Статьи о писателях, М., 1957, էջ 33:
Пауставский К., Иван Бунин.- Тарусские страницы, Калуга, 1961, էջ 32:
Ակսել Բակունց, Երկեր, Եր․, 1955, էջ 8։
Шкловский В., О теории прозы, М., 1929, с. 216.
Жирмунский В., Теория стиха, Л., 1975, с. 571.
Ս. Աթաբեկյան, Ակսել Բակունց․ խոսքի ու․․․ լռության պոեզիան, Եր․, 2000, էջ 169։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.