ԲՈՒՀԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Հեղինակներ

  • Մարիամ Մակարյան Բրյուսովի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v4.i1.209

Բանալի բառեր-:

Կազմակերպական մշակույթ, , բուհի կազմակերպական մշակույթ,, բուհի կազմակերպական մշակույթի գործառույթներ,, գործառույթների շրջանակ, բուհի կազմակերպական մշակույթի գործառույթների զարգացման և ընդլայնման միտումներ:

Ամփոփում

Կազմակերպական մշակույթ գոյություն ունի բոլոր կազմակերպություններում, այդ թվում նաև բուհերում: Կազմակերպական մշակույթի առաջացումը, շարունակական զարգացումն ու կատարելագործումը կարող են համարվել բուհի ղեկավար կազմի կառավարչական հիմնական գործառույթներից մեկը: Կազմակերպական մշակույթը բուհում ձևավորում է բարենպաստ աշխատանքային հարաբերություններ ու արդյունավետ գործընթացներ, կանխորոշում կանոնադրական գործառույթների իրականացումը և ռազմավարական նպատակների ու խնդիրների լուծման ուղիներն ու բուհի զարգացման հեռանկարները: Արդյունավետ աշխատանքային հարաբերություններն իրենց հերթին պայմանավորված են բուհի արտաքին և ներքին միջավայրերի գործոններով, և վերջիններիս փոխազդեցությունը որոշիչ է բուհի գործունեության ընթացիկ և հետագա զարգացման համար: Այդ գործոնները նպաստում են կազմակերպական մշակույթի այս կամ այն գործառույթի առաջացմանը, թիրախային փոփոխմանը, շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը: Սույն հոդվածում կազմակերպական մշակույթի գործառույթները ներկայացված են տարբեր հեղինակների և լավագույն օրինակների վերլուծության տեսանկյունից։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-07-21

Ինչպես մեջբերել

ԲՈՒՀԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ. (2022). Կրթությունը 21-րդ դարում, 4(1), 209-217. https://doi.org/10.46991/educ-21st-century.v4.i1.209