«ԴԱՍԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» (LESSON STUDY) ՄՈՏԵՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v6.i2.32

Բանալի բառեր-:

դասի ուսումնասիրություն, ուսուցչի զարգացման թիրախ, կարողունակություն և հմտություն, համատեղ պլանավորում, ուսուցում և ուսումնառություն, դասի դիտարկում, հետդասալսումային քննարկումներ, անդրադարձ և վերանայում

Ամփոփում

Ուսուցիչների մասնագիտական զարգացումը շարունակական գործընթաց է, որին հետամուտ են և՛ պետական կրթական համակարգը, և՛ դպրոցը, և՛ ուսուցիչը։ Ժամանակակից կրթության գործընթացում հաջողում է այն ուսուցիչը, որը ցկյանս սովորող է և հանձնառու է իր իսկ մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման համար։   

Ներկա հոդվածը համառոտ ներկայացնում է «Այբ» դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի մի խումբ  ուսուցիչների հետազոտական աշխատանքը «Դասի ուսումնասիրություն» (Lesson Study) ճապոնական  մոդելի կիրառման միջոցով։ Դասի ուսումնասիրությունը ղեկավարվում է հետազոտությանը մասնակից ուսուցչական խմբի կողմից և միտված է զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կարողությունները, հմտությունները և գիտելիքը։ Սույն հոդվածը բացահայտում է ուսուցիչների մասնագիտական զարգացման մարտահրավերային նոր ուղիներ, անդրադառնում է «Դասի ուսումնասիրություն»  մոդելի  շրջափուլերին՝ նպատակի սահմանում, դասի  համատեղ պլանավորում (հետազոտության պլանավորում), ուսուցանում և դասի դիտարկում (ուսումնասիրություն), հետդասալսումային միացյալ քննարկումներ,  անդրադարձ և դասի պլանավորման վերանայում։ Հոդվածը քննում է համագործակցող ուսուցիչների փորձագիտական ներդրման արդյունավետությունը, այն է՝ հաշվի առնել միջամտությունները և կատարելագործել դրանք՝ բարելավելով դասավանդումը։ Հոդվածի հիմքում դրված են 12 դասերի ուսումնասիրության հետազոտության տվյալները և արդյունքները։

Հղումներ

Buchard J., Martin D., Lesson Study and its effects, Hellenic Journal of Research in Education, 2017

Chokshi S., Fernandez C. Challenges to importing Japanese Lesson Study: Concerns, Misconseptions, and Nuances. Phi Delta Kappan, Bloomington, 2004

Fernandez C., Yoshida M., Lesson Study. A Japanese Approach to Improving Mathematics Teaching and Learning. Mahwah, New Jersey London, 2004

Fujii T., Designing and adapting tasks in lesson planning: a critical process of Lesson Study. ZDM Mathematics Education, 48(4), 2016

Stigler JW. and Hiebert J., The Teaching Gap. Best ideas from the world’s teachers for improving education in the classroom. New York: Summit Books, 1999

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-04-25

Ինչպես մեջբերել

«ԴԱՍԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» (LESSON STUDY) ՄՈՏԵՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ. (2025). Կրթությունը 21-րդ դարում, 6(2), 32-42. https://doi.org/10.46991/educ-21st-century.v6.i2.32