ԲԱՆԱՀԱՎԱՔՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ․ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i2.074Բանալի բառեր-:
բանահյուսություն, բանահավաքչություն, , մեթոդ , ուսուցում, հարցազրույց, ձայնագրություն, մտաքարտեզագրումԱմփոփում
Հոդվածում քննվում են բանահյուսության գրառման ավանդական և ժամանակակից մեթոդները և դրանց ուսուցումն ու կիրառումը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում: Վերջինս ներկայացվում է սեփական փորձառությունից կատարված եզրակացությունների միջոցով:
Բանահյուսություն առարկան, ի տարբերություն գրականության մյուս շրջանների, չի սահմանափակվում միայն գրքային նյութի յուրացման անհրաժեշտությամբ, այլև կենդանի կենցաղավարող բանահյուսության ճանաչողությամբ և այս նյութի գրառման սկզբունքների իմացությամբ: Առարկան ուսումնասիրող ուսանողի համար կարևոր է լինել դաշտում, լսել, ճանաչել և կարողանալ գրառել բանահյուսական նյութեր: Այս ճանապարհով ուսանողն առավել պարզ է ընկալում բանահյուսական պատրաստի և արդեն տպագրված բնագրերի անցած ճանապարհը դրանց գրառումից առաջ: Այս ամենից բացի, գրառելով բանահյուսական նյութեր, ուսանողն իր ուժերի չափով մասնակցում է բանահյուսության պահպանման գործընթացին:
Հոդվածում տարբեր երկրների փորձի ուսումնասիրմամբ ներկայացվում են բանահավաքչության գրառման և արխիվավորման ժամանակակից մեթոդները: Անդրադարձ է կատարվում բանահավաքչության ժամանակակից տեխնիկական միջոցներին և դրանց կիրառման յուրահատկություններին, ներկայացվում են բանասացի հետ հարցազրույց վարելու նրբությունները և էթիկական նորմերը, ծրագիր-հարցարանների կարևորությունը և դրանք կազմելու սկզբունքները, նյութի գրառման և փաստագրման առանձնահատկությունները, ձայնագրությունների վերծանության և մշակման ժամանակ բանասացի խոսքը ճշգրիտ պահպանելու սկզբունքները, նյութն արխիվացնելու և շտեմարանավորելու ժամանակակից միջոցները:
Հոդվածում կարևորվում է բանահավաքչության ուսուցման անհրաժեշտությունը բանասեր ուսանողների համար, առաջարկվում է Հայ բանասիրության ֆակուլտետում առավել մեծ տեղ հատկացնել բանահավաքչության ուսուցմանն ու գործնականում դրա կիրառմանը, ներկայացվում են հեղինակի կողմից արդեն կիրառված փորձերը Հայ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսում՝ «Հայ ժողովրդի բանահյուսություն» առարկայի և 2021թ.-ից ֆակուլտետում գործող «Բանահավաքչական ակումբի» շրջանակներում, ինչպես նաև 2024-2025թթ. ԵՊՀ ներքին դրամաշնորհով իրականացված «Արցախյան ավանդազրույցների գրառում, քարտեզագրում և շտեմարանավորում» բանահավաքչական ծրագրի շրջանակներում, որի ընթացքում Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները հոդվածի հեղինակի ղեկավարությամբ գրառել են մեծ թվով արցախյան ավանդազրույցներ 2023թ. բռնի տեղահանված և Հայաստանի տարբեր մարզերում վերաբնակեցված արցախցիներից:
Հղումներ
1. Arts’akhyan avandazruyts’neri k’artezagrvats shtemaran (2024-2025)․ https://artsakh-25.github.io/contact.html (in Armenian)
2. Harut’yunyan S., Banagitakan aknarkner, Yerevan, Gitut’yun, 2010. (in Armenian)
3. Haykakan zhoghovrdakan hek’iat’ner (kazm., N.A.Hakobyan, A.S.Sahakyan, khmb., M.Ye.Asatryan), Yerevan, YePH hrat., 1980. (in Armenian)
4. Khalat’eants’ Gr., Tsragir hay azgarut’ean yev azgayin iravabanakan sovorut’iwnneri, Moskua, Dzularan yev tparan O.O. Herbek, 1887. (in Armenian)
5. Nahapetyan R.R., Hay azgagrut’yan patmut’yun (18-rd d. Yerkrord kesits’ minch’ev mer orery), usumnakan dzerrnark, Yerevan, YePH hrat., 2023. (in Armenian)
6. Shushi. mtak’artezner (khmbagir` Tigran Amiryan), Yerevan, CSN LAB, 2021. (in Armenian)
7. Vardanyan N.KH., Hay banagitut’yan avandakan motets’umner yev ardi martahraverner: hamats’ants’ayin banahyusut’yan usumnasirman anhrazheshtut’yan shurj. Hay banasirut’yan herrankarner, Los-Anjeles-Yerevan, AMN Arevmtyan t’em, 2025, 172-186. (in Armenian)
8. Merkur'yeva Ye.S., Denisova Ye.I., Sovremennyye metody ekspeditsionnoy raboty. Obrabotka, sistematizatsiya i ispol'zovaniye fol'klorno-etnograficheskogo materiala v rabote s samodeyatel'nym fol'klornym kollektivom. Metodicheskiye rekomendatsii, Samara, GBUK «Agentstvo sotsiokul'turnykh tekhnologiy», 2019. (in Russian)
9. Vaskul A.I., Komelina N.G., Polevaya fol'kloristika. Rabochaya programma uchebnoy distsipliny, Sankt-Peterburg, 2023, https://pushkinskijdom.ru/wp-content/uploads/2024/03/Polevaya-folkloristika.pdf (in Russian)
10. Ursegova N.A., Metodika organizatsii fol'klornoy, ekspeditsii Uchebno-metodicheskoye posobiye dlya studentov ssuzov kul'tury i iskusstv, Novosibirsk: Novosibirskiy oblastnoy kolledzh kul'tury i iskusstv, 2014. (in Russian)
11. Gilman L., Fenn J., Handbook for Folklore and Ethnomusicology Fieldwork, Indiana University Press, 2019.
12. Jackson Bruce, Fielwork, University of Illinois Press, Urbana and Chicago, 1987.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Nvard Vardanyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.