ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽԼԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՄԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i2.242Բանալի բառեր-:
ընտանեկան միջավայր, սոցիալականացում, ինքնաճանաչում, ձախլիկություն, սոցիալական նորմեր, ինքնագնահատական, ինքնահաստատում, պաշտպանող գործոն, ռիսկային գործոնԱմփոփում
Ընտանիքը երեխայի սոցիալականացման առաջին ու առանցքային սոցիալական ինստիտուտն է, որտեղ ձևավորվում են նրա ինքնաճանաչման հիմքերը, արժեքային կողմնորոշումներն ու սոցիալական վարքագծի մոդելները։ Ընտանեկան միջավայրի դերը հատկապես մեծ է այն երեխաների դեպքում, որոնք ունեն նյարդաֆիզիոլոգիական առանձնահատկություններ, ինչպիսին է ձախլիկությունը։ Վերջինս դիտարկվում է ոչ թե որպես շեղում, այլ որպես անհատականության յուրահատուկ առանձնահատկություն, որը պահանջում է հատուկ ըմբռնում և ընդունում։ Ընտանիքը, լինելով երեխայի հուզական, ճանաչողական ու վարքային զարգացման միջավայր, միաժամանակ կարող է հանդես գալ որպես հարմարման խթանող կամ խոչընդոտող գործոն։
Ձախլիկ երեխաների կոգնիտիվ ու նյարդահոգեբանական առանձնահատկությունները հաճախ չեն համընկնում սոցիալական նորմերի ու ավանդական ուսուցման մեթոդների հետ։ Այս հանգամանքը կարող է դժվարացնել նրանց հարմարումը դպրոցական ու սոցիալական միջավայրերում։ Այդ իսկ պատճառով ծնողների դերը որոշիչ է. եթե նրանք տեղյակ են երեխայի առանձնահատկություններին և դաստիարակության ընթացքում առաջնորդվում են ընդունող ու աջակցող մոտեցմամբ, ապա ստեղծում են անվտանգ մթնոլորտ, որտեղ ձախլիկ երեխան կարող է զարգանալ առանց համեմատության և ճնշման։
Նման պայմաններում ձևավորվում է դրական ինքնագնահատական, ուժեղանում է վստահությունը սեփական կարողությունների նկատմամբ, ինչպես նաև ապահովվում է ստեղծագործական ու ճանաչողական ներուժի լիարժեք իրականացում։ Ընդունող ու ըմբռնող ընտանեկան մթնոլորտը նպաստում է սոցիալական ներառվածությանը, նվազեցնում է ապահարմարման ռիսկերը և ուժեղացնում է հոգեբանական կայունությունը։
Մյուս կողմից, ծնողների անտեղյակությունը կամ սխալ պատկերացումները կարող են հանգեցնել այն իրավիճակին, երբ նրանք ձգտում են «ուղղել» երեխային, ստիպել նրան գործել աջ ձեռքով կամ համապատասխանել ընդունված նորմերին։ Նման ճնշող վերաբերմունքը առաջացնում է ներքին հակասություններ, սթրես, ուսումնական և հաղորդակցական դժվարություններ, որոնք կարող են վերածվել ապահարմարման լուրջ խնդիրների։ Արդյունքում ընտանիքը դառնում է ոչ թե աջակցող միջավայր, այլ սոցիալական ու հոգեբանական լարվածության աղբյուր։
Հղումներ
1. Komenskiy Ya.A. Velikaya didaktika. Moskva: Prosveshchenie, 1989, 310 s. [in Russian]
2. Rubinshteyn S.L. Osnovy obshchey psikhologii. Moskva: Prosveshchenie1957, 720 s. [in Russian]
3. Shelopukho V.V. Sotsial’no-psikhologicheskie aspekty razvitiya detey Sankt-Peterburg: Piter, 2005,153 s. [in Russian]
4. Slastenin V.A. Psikhologiya i pedagogika sem’i. Moskva: Akademiya, 2002, 477 s, [in Russian]
5. Vygotskiy L.S. Myshlenie i rech’. Moskva: Prosveshchenie, 1984, 367 s. [in Russian]
6. Bronfenbrenner U. The Ecology of Human Development: Experiments by Nature and Design. Cambridge, MA: Harvard University Press. 1979, 352 pages.
7. Locke J. Some Thoughts Concerning Education. London: Cambridge University Press, 1996, 262 pages.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Anahit Khlopuzyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.