ԷԹԻԿԱՆ ՈՐՊԵՍ ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i2.272Բանալի բառեր-:
բարձրագույն ուսումնական հաստատություն, կառավարման մշակույթ, էթիկա, հաղորդակցում, միջանձնային հարաբերություններ, մարդկային ռեսուրսների կառավարում, էթիկայի կանոնագիրքԱմփոփում
Ժամանակակից սուր մրցակցային պայմաններում բարձրագույն կրթական հաստատությունները կանգնած են կառավարման և կազմակերպչական մշակույթի նոր մոդելի ձևավորման հրամայականի առաջ։ Այս համատեքստում, հոդվածում քննության առարկա է դարձվում գործարար հաղորդակցման, էթիկայի և էթիկետի դերը՝ որպես մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման և կրթական միջավայրի արժեքահեն կայունության ապահովման առանցքային գործոն։
Տեսական հիմքում ներառված է միջազգային փորձի համադրական վերլուծությունը, որը հնարավորություն է տալիս բացահայտել բարձրագույն կրթության համակարգերում էթիկական կառավարման և հաղորդակցման մշակույթի դրսևորումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել ԱՄՆ և ԵՄ երկրների բուհական փորձին, որտեղ էթիկան դիտարկվում է ոչ միայն որպես վարքագծի կարգավորիչ, այլև՝ որպես կրթության որակի ապահովման ու մարդկային ռեսուրսների զարգացման ռազմավարական բաղադրիչ։
ԱՄՆ համալսարաններում ձևավորված «Professional Conduct Standards» և եվրոպական համալսարանների էթիկական կանոնագրքերը օրինակ են այն մոդելների, որոնք ապահովում են ակադեմիական ազնվություն, թափանցիկություն, հաշվետվողականություն։ ԵՄ կրթական քաղաքականության շրջանակում (EUA, Bologna Process) առանձնահատուկ շեշտ է դրվում էթիկայի ու հաղորդակցման հմտությունների համակարգային ներառման վրա՝ որպես կառավարման և կազմակերպչական մշակույթի մասի։
Հետազոտությունը նպատակ ունի վերհանել այդ տարբերություններն ու առաջարկել համադրված մոտեցում, որը կօգնի ձևավորել ազգային էթիկական կառավարման մոդել՝ համահունչ միջազգային չափանիշներին և տեղական կրթական միջավայրի առանձնահատկություններին։
Հետազոտության գիտական նորույթը պայմանավորված է գործարար էթիկայի, էթիկետի և հաղորդակցման համակցված կիրառման համակարգային մոդելի մշակմամբ, որն ապահովում է մարդկային ռեսուրսների կառավարման արժեքահեն մոտեցման ու կառուցվածքային կայունության փոխկապակցումը։
Հետազոտության արդյունքում կատարված եզրակացությունները փաստում են, որ առանց էթիկական կառավարման հստակ մեխանիզմների և հաղորդակցական քաղաքականության հետևողական զարգացման անհնար է ապահովել բարձրագույն կրթության որակի բարելավում, հանրային վստահության վերականգնում և մրցունակության երկարաժամկետ աճ։ Բուհերում էթիկական և հաղորդակցական գործոնների ներդաշնակ զարգացումը նպաստում է կազմակերպչական մշակույթի ձևավորմանը, կոնֆլիկտների նվազեցմանը, վստահության և համագործակցության բարձրացմանը։
Առաջարկվում է կրթական ծրագրերում ներառել «Գործարար հաղորդակցություն և էթիկա» առարկան, վերանայել բուհերի էթիկայի կանոնագրքերը և ձևավորել հիբրիդ մոդել՝ համադրելով իրավական ու արժեքահեն մոտեցումները։
Հոդվածը հիմնված է հայ ու միջազգային հեղինակավոր աղբյուրների վերլուծության վրա և կարող է ծառայել որպես ուղեցույց՝ բուհերի կառավարման մշակույթի բարելավման և կրթության որակի բարձրացման նպատակով։
Հղումներ
1. Aleksanyan A., Mijandznayin hagordakcman irakanacumy krtakan gorcyntacum, Yerevan, YPH hrat., 2015, 264 ej. (in Armenian)
2. Gyurjyan A., Nasilyan I.V., Korporativ kulturayi karavarman himnakhndirnery hanrapetut’yan kazmakerput’yunnerum, Us. Dzer’nark, Yerevan, Tigran Mec hrat., 2009, 360 ej. (in Armenian)
3. Khachatryan T., Haxordacut’yan yev yndhanur ashkhatanqayin gortcuneut’yan hmtutyunner, Masnagetcakan krtut’yan yev usuc’man zargacman azgayin kentron, Er., Krtut’yan azgayin institut, 2012, 256 ej. (in Armenian)
4. Kardonan F., Patshaj karavarman ugetcuycner (etikayi kanonagrqeri anhrajeshtut’yan yev gorcarut’yunneri masin), tiv 8, Norvergiai karavarut’yan anvtangut’yan yev spasarkman kazmakerput’yun, 2019, 21 ej. (in Armenian)
5. Humanitar hetazotut’yunneri haykakan kentron, Bardzraguyn krtut’yan himnaxndirnery Hayastanum, Er., 2019, 62 ej. (in Armenian)
6. Nazaryan A., Gortsarar hagordakcut’yun, Er., Zangak-97, 2001, 256 ej. (in Armenian)
7. Patriark’ P. Adranapols’eci, Khrati tangaran, S. Ejmiatsin, 2002, 125 ej. (in Armenian)
8. Varrington D., Anapyosyan A., Aleksanyan N., Bardzraguyn usumnakan hastatut’yunneri tipayin etikayi kanonagrqer usanogneri, vajarakan yev akademiakan ashxatakazmi hamar, 2016, 28 ej. (in Armenian)
9. European Commission / EACEA / Eurydice, 2024. The European Higher Education Area in 2024: Bologna Process Implementation Report. Luxembourg: Publications Office of the European Union, 2024, 262 pg.
10. Singh Divya / Christoph Stückelberger (Eds.), Ethics in Higher Education Values-driven Leaders for the Future, Geneva: Globethics.net, 2017, 370 pg.
11. https://escs.am/am/news/30135?fbclid (01.09.2025)
12. https://armstat.am/am/?id=19144&nid=12&utm_source (01.09.2025)
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Նազիկ Հարությունյան, Տաթևիկ Տոնոյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.