ԲՈՒՀ-ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i2.288Բանալի բառեր-:
Նիդերլանդներ, բարձրագույն կրթություն, աշխատաշուկա, բուհ-աշխատաշուկա համագործակցություն, ակադեմիական կրթություն, աշխատունակություն, մարդկային կապիտալԱմփոփում
Բարձրագույն կրթությունն ու աշխատաշուկան այսօր դիտարկվում են ոչ միայն որպես կրթական ու աշխատանքային առանձին համակարգեր, այլև որպես փոխկապակցված սոցիալ-տնտեսական ինստիտուցիոնալ համակարգ, որի արդյունավետ գործարկումը նպաստում է պետության զարգացմանն ու նորարարական տնտեսության կայացմանը։ Կրթությունը ծառայում է ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև աշխատաշուկայում մրցունակ մասնագետների ձևավորման ռազմավարական գործիք։
Նիդեռլանդների բարձրագույն կրթության համակարգը, ներառելով կիրառական (HBO) ու ակադեմիական (WO) կրթության ուղղություններ, գործում է հենց այդ մոտեցումների հիման վրա՝ ապահովելով ուսանողների համատեղ մասնագիտական ու գործնական պատրաստվածություն։ Համակարգի արդյունավետությունը բարձրացվում է բուհերի, գործատուների և պետական մարմինների ռազմավարական համագործակցության միջոցով, ինչը արտացոլված է ազգային «Բարձրագույն կրթության և հետազոտությունների ռազմավարական օրակարգ 2015-2025» փաստաթղթում։ Աշխատանքային պրակտիկան, կրկնակի ուսուցումը, շրջանավարտների ներգրավումը, ոլորտային պլանավորումը հիմնական մեխանիզմներ են, որոնք ապահովում են ուսանողների աշխատունակությունն ու բարձրագույն կրթության սոցիալ-տնտեսական արդյունավետությունը։
Նիդեռլանդների փորձը ընդգծում է, որ բարձրագույն կրթությունը պետք է սերտորեն համապատասխանի աշխատաշուկայի պահանջներին, ինչը բարձրացնում է շրջանավարտների մրցունակությունը, նվազեցնում գործազրկության ռիսկը և ստեղծում հուսալի հիմք նրանց մասնագիտական շարունակական զարգացման ու նորարարական գործունեության համար։ Սույն հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են Նիդեռլանդների բուհ-աշխատաշուկա համագործակցության հիմնական մոդելները, վեր են հանվել առկա մարտահրավերները, վերլուծվել է կրթության ազդեցությունը աշխատաշուկայի ընդհանուր կառուցվածքի վրա։
Հղումներ
1. Golenkova T.Z., Kosharnaja B.G., Kosharnyj P.V., «Vlijanie obrazovanija na povyshenie konkurentosposobnosti rabotnikov na rynke truda», integracija obrazovanija. T. 22, № 2., 2018, str.262-266. (in Russian)
2. Becker G.S., «Human Capital: A theoretical and empirical analysis with special reference to education, third edition», Тhe University of Chicago Press, 1994, 17-23.
3. Bermejo V., «University–industry collaboration in curriculum design and delivery: A model and its application in manufacturing engineering courses», Industry and Higher Education Journal, Volume 36, Issue 5, 2021, p. 615-622.
4. Bodas Freitas I.M., Verspagen B., «The motivations, institutions and organization of university-industry collaborations in the Netherlands», Journal of Evolutionary Economics, Vol. 27, Issue 2, 2017, p. 379–412.
5. Etzkowitz H., Leydesdorff L., «The dynamics of innovation: from National Systems and «Mode 2» to a Triple Helix of university–industry–government relations», Research Policy, Vol. 29, No. 2, 2000, 109–123.
6. Maastricht University, «The labor market position of higher professional education graduates», 2024, 1-7.
7. Ministry of Education, Culture and Science of the Netherlands, «Strategic agenda for higher education and research 2015-2025», 2015.
8. Ministry of Education, Culture and Science of the Netherlands, «Agenda for VET 2023-2027». 2023.
9. Organization of Economic Co-operation and Development, «Education at a Glance: Netherlands», 2023.
10. Perkmann M., Walsh K. «University-industry relationships and open innovation: towards a research agenda», International Journal of Management Reviews 9(4), 2007, p. 260-261.
11. Riddell W.C., Song X., «The impact of education on unemployment incidence and re-employment success», Labour Economics, Volume 18, Issue 4, 2011, p. 453-463.
12. Yorke M., «Employability in higher education: what it is – what it is not», Learning and Employability Series, Higher Education Academy, 2006, 7-11.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Khachik Abajyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.