­ԲՈՒՀ-ԱՇ­ԽԱ­ՏԱ­ՇՈՒ­ԿԱ ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒԹՅԱՆ ՀԻՄ­ՆԱԽՆ­ԴԻ­ՐԸ ՆԻԴԵՌԼԱՆԴ­ՆԵ­ՐԻ ԲԱՐՁ­ՐԱ­ԳՈՒՅՆ ԿՐ­ԹՈՒԹՅԱՆ ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳՈՒՄ­

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i2.288

Բանալի բառեր-:

Նիդերլանդներ, բարձրագույն կրթություն, աշխատաշուկա, բուհ-աշխատաշուկա համագործակցություն, ակադեմիական կրթություն, աշխատունակություն, մարդկային կապիտալ

Ամփոփում

Բարձ­րա­գույն կր­թու­թյունն ու աշ­խա­տա­շու­կան այ­սօր դի­տարկ­վում են ոչ մի­այն որ­պես կր­թա­կան ու աշ­խա­տան­քային ա­ռան­ձին հա­մա­կար­գեր, այլև որ­պես փոխ­կա­պակց­ված սո­ցի­ալ-տն­տե­սա­կան ի­նս­տի­տու­ցի­ո­նալ հա­մա­կարգ, ո­րի ար­դյու­նա­վետ գոր­ծար­կու­մը նպաս­տում է պե­տու­թյան զար­գաց­մանն ու նո­րա­րա­րա­կան տն­տե­սու­թյան կա­յաց­մա­նը։ Կր­թու­թյու­նը ծա­ռա­յում է ոչ մի­այն գի­տե­լի­քի փո­խանց­ման, այլև աշ­խա­տա­շու­կա­յում մր­ցու­նակ մաս­նա­գետ­նե­րի ձևա­վոր­ման ռազ­մա­վա­րա­կան գոր­ծիք։

­Նի­դեռ­լանդ­նե­րի բարձ­րա­գույն կր­թու­թյան հա­մա­կար­գը, նե­րա­ռե­լով կի­րա­ռա­կան (HBO) ու ա­կա­դե­մի­ա­կան (WO) կր­թու­թյան ո­ւղ­ղու­թյուն­ներ, գոր­ծում է հենց այդ մո­տե­ցում­նե­րի հի­ման վրա՝ ա­պա­հո­վե­լով ու­սա­նող­նե­րի հա­մա­տեղ մաս­նա­գի­տա­կան ու գործ­նա­կան պատ­րաստ­վա­ծու­թյուն։ Հա­մա­կար­գի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը բարձ­րաց­վում է բու­հե­րի, գոր­ծա­տու­նե­րի և պե­տա­կան մար­մին­նե­րի ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մի­ջո­ցով, ին­չը ար­տա­ցոլ­ված է ազ­գային «­Բարձ­րա­գույն կր­թու­թյան և հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ռազ­մա­վա­րա­կան օ­րա­կարգ 2015-2025» փաս­տաթղ­թում։ Աշ­խա­տան­քային պրակ­տի­կան, կրկ­նա­կի ու­սու­ցու­մը, շր­ջա­նա­վարտ­նե­րի ներգ­րա­վու­մը, ո­լոր­տային պլա­նա­վո­րու­մը հիմ­նա­կան մե­խա­նիզմ­ներ են, ո­րոնք ա­պա­հո­վում են ու­սա­նող­նե­րի աշ­խա­տու­նա­կու­թյունն ու բարձ­րա­գույն կր­թու­թյան սո­ցի­ալ-տն­տե­սա­կան ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։

­Նի­դեռ­լանդ­նե­րի փոր­ձը ը­նդ­գծում է, որ բարձ­րա­գույն կր­թու­թյու­նը պետք է սեր­տո­րեն հա­մա­պա­տաս­խա­նի աշ­խա­տա­շու­կայի պա­հանջ­նե­րին, ին­չը բարձ­րաց­նում է շր­ջա­նա­վարտ­նե­րի մր­ցու­նա­կու­թյու­նը, նվա­զեց­նում գոր­ծազր­կու­թյան ռիս­կը և ստեղ­ծում հու­սա­լի հիմք նրանց մաս­նա­գի­տա­կան շա­րու­նա­կա­կան զար­գաց­ման ու նո­րա­րա­րա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մար։ Սույն հե­տա­զո­տու­թյան շր­ջա­նա­կում ու­սում­նա­սիր­վել են Նի­դեռ­լանդ­նե­րի բուհ-աշ­խա­տա­շու­կա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հիմ­նա­կան մո­դել­նե­րը, վեր են հան­վել առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րը, վեր­լուծ­վել է կր­թու­թյան ազ­դե­ցու­թյու­նը աշ­խա­տա­շու­կայի ը­նդ­հա­նուր կա­ռուց­ված­քի վրա։

Հղումներ

1. Golenkova T.Z., Kosharnaja B.G., Kosharnyj P.V., «Vlijanie obrazovanija na povyshenie konkurentosposobnosti rabotnikov na rynke truda», integracija obrazovanija. T. 22, № 2., 2018, str.262-266. (in Russian)

2. Becker G.S., «Human Capital: A theoretical and empirical analysis with special reference to education, third edition», Тhe University of Chicago Press, 1994, 17-23.

3. Bermejo V., «University–industry collaboration in curriculum design and delivery: A model and its application in manufacturing engineering courses», Industry and Higher Education Journal, Volume 36, Issue 5, 2021, p. 615-622.

4. Bodas Freitas I.M., Verspagen B., «The motivations, institutions and organization of university-industry collaborations in the Netherlands», Journal of Evolutionary Economics, Vol. 27, Issue 2, 2017, p. 379–412.

5. Etzkowitz H., Leydesdorff L., «The dynamics of innovation: from National Systems and «Mode 2» to a Triple Helix of university–industry–government relations», Research Policy, Vol. 29, No. 2, 2000, 109–123.

6. Maastricht University, «The labor market position of higher professional education graduates», 2024, 1-7.

7. Ministry of Education, Culture and Science of the Netherlands, «Strategic agenda for higher education and research 2015-2025», 2015.

8. Ministry of Education, Culture and Science of the Netherlands, «Agenda for VET 2023-2027». 2023.

9. Organization of Economic Co-operation and Development, «Education at a Glance: Netherlands», 2023.

10. Perkmann M., Walsh K. «University-industry relationships and open innovation: towards a research agenda», International Journal of Management Reviews 9(4), 2007, p. 260-261.

11. Riddell W.C., Song X., «The impact of education on unemployment incidence and re-employment success», Labour Economics, Volume 18, Issue 4, 2011, p. 453-463.

12. Yorke M., «Employability in higher education: what it is – what it is not», Learning and Employability Series, Higher Education Academy, 2006, 7-11.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-12-24

Ինչպես մեջբերել

­ԲՈՒՀ-ԱՇ­ԽԱ­ՏԱ­ՇՈՒ­ԿԱ ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒԹՅԱՆ ՀԻՄ­ՆԱԽՆ­ԴԻ­ՐԸ ՆԻԴԵՌԼԱՆԴ­ՆԵ­ՐԻ ԲԱՐՁ­ՐԱ­ԳՈՒՅՆ ԿՐ­ԹՈՒԹՅԱՆ ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳՈՒՄ­. (2025). Կրթությունը 21-րդ դարում, 7(2), 288-299. https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i2.288