ՀՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՐՄԱՐՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.1.25

Keywords:

Non-formal education in Armenia, education and the labor market, youth independence, employment of young people, social adaptation of young people, unemployment of young people

Abstract

Հոդվածը ներկայացնում է, թե որոնք են աշխատաշուկայում ՀՀ երիտասարդների հարմարման հիմնական պրակտիկաները, որքանով է երիտասարդների մասնակցությունը ոչ ֆորմալ կրթությանը նպաստում աշխատաշուկայում ներգրավմանը։ Հետպատերազմյան և հետհամավարակային պայմաններում դեռևս շատ չեն երիտասարդների զբաղվածության վերաբերյալ ուսումնասիրությունները Հայաստանում։ ՀՀ երիտասարդների գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ Հայաստանում, իսկ համավարակից և պատերազմից հետո ավելի է սրվել։ Ոչ ֆորմալ կրթությունը կարող է ծառայել որպես գործիք հարմարվելու աշխատաշուկայի պահանջներին, քանի որ հետազոտությունները փաստում են, որ գլոբալ աշխարհում և Հայաստանում կրթության և աշխատաշուկայի միջև կապը խզված է։ Հետազոտության արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ ոչ ֆորմալ կրթությունը ծառայում է ավելի լավ աշխատանք և ավելի բարձր աշխատավարձ ստանալու համար, սակայն չի նպաստում աշխատաշուկա մուտք գործելու համար։ Ինչպես նաև ոչ ֆորմալ կրթություն ստանում են այն երիտասարդները, որոնք ունեն մասնագիտական կրթություն, ընդ որում արդեն ներգրավված են աշխատաշուկայում։ Բարձրագույն կրթություն ստացած և միևնույն ժամանակ ոչ ֆորմալ կրթություն ստացած երիտասարդների հիմնական մասը ունի զբաղվածություն՝ երիտասարդների հիմնական կրթական մակարդակի աճին և ոչ ֆորմալ կրթություն ստանալուն զուգահեռ ավելանում է զբաղվածություն ունեցողների համամասնությունը։

Author Biography

Մարինա Գալստյան, Երևանի պետական համալսարան, Սոցիոլոգիայի ֆակուլտետ

Երևանի պետական համալսարան, Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետազոտող, հայցորդ

References

Cieslik M., Simpson D., Key concepts in Youth studies, Sage Publications, 2013

Youth transition to work in Armenia, ETF, (2019), Policies supporting youth transition to work in Armenia, Azerbaijan, Belarus, Georgia, Moldova and Ukraine․

Furlong, A. (2009). Handbook of youth and young adulthood. Roultledge, London-New York, 2009.

Martin Demant Frederiksen, Signe Margrethe Thomsen & Ann Louise Slot, (2018), EU4Youth: fostering potential for greater employability: labour market analysis 2018-19.

Գալստյան Մ., Մասնագիտական դասընթացներին երիտասարդների մասնակցությունը որպես աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու գործիք, Երևան, 2018թ. http://publishing.ysu.am/files/Metsahasakneri_krtutyun.pdf [14.03․2023թ.]

Մարդկային զարգացման ազգային զեկույց 2018/2019, Ապագա ունենալու իրավունքը․ Հայաստանը վերափոփոխ երիտասարդությունը, Հայաստան 2019

Downloads

Published

2023-06-23

How to Cite

Գալստյան Մ. (2023). ՀՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՐՄԱՐՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 9(1), 25–33. https://doi.org/10.46991/ai.2023.1.25

Issue

Section

Մանկավարժության տեսություն