ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.1.176

Keywords:

Զարգացման հաշմանդամություն ունեցող երեխաներ, կույրեր, տեսողության խնդիրներ ունեցող, խուլեր, ֆիզիկական վերականգնում, սոցիալականացում, ֆիզիկական վարժություններ, կրթական և արտադասարանական գործունեություն

Abstract

      Հոդվածում բացահայտված են տարբեր զարգացման խանգարում ունեցող երեխաների ֆիզիկական վերականգնման տեսական ոլորտները և հիմնական դրույթները։ Հաստատված է, որ տեսողության, լսողության, մտավոր և այլ զարգացման խանգարումները զգալիորեն դժվարացնում են այդ երեխաների շարժողական գործունեությունը, նրանց տարածության մեջ կողմնորոշվելը, շփումը շրջապատի հետ։ Այդ ամենը որոշակի հետք է թողնում նրանց ամբողջ կյանքի ընթացքում, նրանք դառնում են պասիվ, ինքնամփոփ և ելնելով իրենց հնարավորություններից պատրաստ չեն ինքնուրույն կյանքի։

     Վերոնշյալն էլ որոշում է զարգացման խանգարում ունեցող երեխաների ֆիզիկական վերականգնման դերի ուսումնասիրության անհրաժեշտությունը նրանց սոցիալականացմանը և հիմնական դրույթների մշակմանը, որոնք պետք է հաշվի առնվեն այս աշխատանքի կատարման ժամանակ։

     Միևնույն ժամանակ անհրաժեշտ է փաստել այն, որ այսօր հանրակրթական դպրոցի շրջանակներում, զարգացման խանգարում ունեցող երեխաների ֆիզիկական վերականգնման աշխատանքների իրականացման կառուցվածքը լիարժեք արդյունավետ չէ։ Սովորողների մեծամասնության շարժողական ակտիվությունը շարունակում է մնալ պասիվ, նրանց հետ չեն անցկացվում ֆիզկուլտ-առողջարարական պարապմունքներ։ Այդ պատճառով երեխաների շարժողական սահմանափակումը դառնում է ակնհայտ և ինչքան զարգացման խանգարման աստիճանը բարդ է, այնքան այդ սահմանափակումը դառնում է ավելի էական։ Այդ պատճառով, զարգացման խանգարում ունեցող երեխաների ֆիզիկական վերականգնմանը անհրաժեշտ է առանձնացնել մեծ ուշադրություն։

     Զարգացման խանգարում ունեցող երեխաների ֆիզիկական վերականգնումը անհրաժեշտ է իրականացնել պարտադիր հաշվի առնելով հետևյալ հիմնական դրույթները՝ անհրաժեշտ է աշխատանքները սկսել վաղ տարիքից, հաշվի առնել երեխաների տարիքը, զարգացման խանգարման բնույթը և աստիճանը, երկրորդային խանգարումների առկայությունը, լայնորեն օգտագործել խաղային և մրցակցային մեթոդը, ֆիզիկական վարժությունների համակարգը, խաղեր և մեթոդիկա՝ դրանց կիրառման համար անհրաժեշտ է ձևավորել համագործակցություն՝ ֆիզիկական կուլտուրայի մասնագետների, հատուկ մանկավարժների և բժիշկների հետ։

Author Biography

Սամիլիչև Ալեքսանդր, Նիժնի Նովգորոդի Լոբաչևսկու անվան պետական համալսարան

մանկավարժական գիտությունների թեկնածու

References

Азатян Т. Ю., Развитие пространственной ориентировки у умственно отсталых детей. Монография, Ереван, 2013, 138 с.

Александров Б. Т., Физическое воспитание детей с нарушением зрения, Липецк, 2018.65 с.

Дети с нарушениями опорно-двигательного аппарата//В КН. В. А. Титова Дефектология, М., 2014. с. 261-274.

Зыков С. А., Проблемы сурдопедагогики // Избранные труды, М., 2017.

Любимов А. А., Повышение квалификации педагогов как фактор, влияющий на Уровень социализации слепых и слабовидящих // Международная научно-практическая конференция, Ереван, 2016, с. 274-278.

Мозговой В. М., Яковлев И. М., Основы олигофренопедагогики, М., 2016.

Поваляева М.А., Коррекционная педагогика. Взаимодействие специалистов. // Ростов-на -Дону, 2002. Изд-во «Феникс», с.153-168.

Самыличев А. С., Информированность родителей в вопросах физического воспитания детей с нарушением зрения. //Международный научно-методический рецензированный журнал “Образование в XXIвеке”, Ереван, 2022, N2(8), с. 165-174.

Downloads

Published

2023-06-23

How to Cite

Սամիլիչև Ա. (2023). ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ. Կրթությունը 21-րդ դարում, 9(1), 176–182. https://doi.org/10.46991/ai.2023.1.176

Issue

Section

Հատուկ մանկավարժություն