ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ԵՐԵԽԱՆ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i1.10644Keywords:
Համացանց, կանխարգելում, կախվածություն, երեխա, սոցիալական դաստիարակություն, սոցիալական ցանցեր, համակարգչային խաղեր, համացանցային վտանգներ, առողջությունAbstract
Ժամանակակից կյանքն անհնարին է պատկերացնել առանց տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ-ներ)։
ՏՀՏ-ները գալիս են հեշտացնելու բոլորիս կյանքը՝ այն դարձնելով ավելի ինտերակտիվ, դյուրին, արդյունավետ և գունեղ։ Այս ամենով հանդերձ, ՏՀՏ-ներն ունեն նաև բազմաթիվ բացասական ազդեցություններ մեր կյանքում, որը շատ
հաճախ ստվերվում է։ Հատկապես խոցելի է մատաղ սերունդը, որը, ծնվելով տեխնոլոգիական դարաշրջանում, կրելով ակտիվ տեխնոլոգիա կիրառողի գենը, չի կարողանում արագ փոփոխվող աշխարհում զանազանել ՏՀՏ-ների բացասական և դրական ազդեցությունները՝ շատ հաճախ հայտնվելով «տեխնոծուղակում»։
Անառարկելի է, որ համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը, խաղային ծրագրերի շուկայի օրեցօր ընդլայնմանը զուգահեռ մեծանում է նաև այն
երեխաների թիվը, որոնք արդեն իսկ տարված են համակարգչով և համակարգչային խաղերով [1]: ՏՀՏ-ների՝ երեխաների զարգացման, սոցիալականացման
վրա ազդեցության մասին ուսումնասիրող գիտնականների կարծիքները շատ հակասական են։ Ինչո՞ւ են բոլոր երեխաները համակարգչի, ավելի շուտ համակարգչային խաղերի համար «խելագարվում»։ Գիրք ընթերցելն ու սովորական խաղերն արդեն մղվել են հետին պլան։ Համակարգչային խաղերը երեխային գերում են իրենց վառ գույներով, նկարների դինամիկայով ու իրադարձությունների վրա ինքնուրույն ազդելու հնարավորությամբ, որը բացառվում է առօրյա կյանքում։
Հոգեբանները կարծում են, որ խաղերը զարգացնում են մտածողությունը, օգնում են տրամաբանել։ Դա, անխոս, վատ չէ։ Սակայն շատ մասնագետներ վստահ են, որ խաղերի նկատմամբ չափազանց մեծ սերը երեխաներին կարող է անդառնալի վնաս հասցնել։ Ինչո՞ւ։ Երեխաները, որոնք երկար ժամանակ են անցկացնում էկրանների առջև, դժվարությամբ են լեզու գտնում հասակակիցների հետ։ Նրանց հետաքրքրասիրությունները, որպես կանոն, սահմանափակ են. նրանց չեն հետաքրքրում ֆուտբոլը, ֆիլմերը, ցուցահանդեսները և այլն։ Համակարգիչը երեխային հեռացնում է իրական կյանքից՝ փոխարինելով հասակակիցների հետ նորմալ հարաբերություններին։ Եթե նման երեխան ընկերներ ունի, ապա նրանք ևս համակարգչային խաղերի սիրահար են։ Մասնագետներն
անհանգստանում են, քանի որ յուրաքանչյուր տարի ավելի շատ երեխաներ են գերադասում այդ զբաղմունքը։
References
Թոփուզյան Ա. Օ., Գյուլամիրյան Ջ. Հ., Ասատրյան Ս. Մ., Պողոսյան Լ. Մ., Անտոնյան Լ. Ա., Ղազրյան Մ. Զ., Տեղեկատվական տեխնոլոգիաները տարրական դպրոցում: Ուսումնամեթոդական ձեռնարկ մանկավարժների և ծնողների համար, Երևան, «Գիտություն» հրատ., 2018, 142 է¬ջ:
Бандура А., Теория социального научения. СПб., «Евразия», 2000, 320 с.
Barton, J., Hirsch, Bruce D. Rapkin, Social networks and adult social identities: Profiles and correlates of support and rejection, 1986. American Journal of Community Psychology, August, Volume 14, Issue 4, pp. 395-412.
Davis, R. A., Cognitive-behavioral model of pathological Internet use, 2001. Comput Human Behav; 17:187–195.
Griffiths, M. D., van Rooij, A., Kardefelt-Winther, D., Starcevic, V., Király, O., Pallesen, S., Müller, K., Dreier, M., Carras, M., Prause, N., et al, Working towards an international consensus on criteria for assessing Internet Gaming Disorder, 2014.
Skinner, B. F., About Behaviorism. New York: Alfred A. Knopf, 1974.
Young, K., Internet addiction: Evaluation and treatment, 1974. Stud Brit Med J. 1999;7:351–352.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.