ԱՎԱԳ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i1.10726Keywords:
Քննադատական մտածողություն, ռեֆլեքսիա, քննադա- տական մտածողության զարգացման գործոններ, մանկավարժական պայման- ներ, մեթոդներ, աշխատանքի ձևեր, ուսումնահետազոտական նախագիծ։Abstract
Համառոտ ներածական: Աշխարհում երևույթների, դեպքերի, իրադարձությունների, առարկաների էական հատկանիշների, օրինաչափությունների, պատճառահետևանքային կապերի ընկալման, գիտակցման համար կարևոր են դրանց բազմատեսանկյուն դիտարկումը, տեղեկույթի վերլուծությունը, համակարգումը, գնահատումը, փաստարկումը, եզրահանգումը, հաղորդակցումը, բանավիճելու մշակույթը և այլն: Այս գործընթացները պահանջում են անձի քննադատական մտածողության ձևավորվածություն։
Հիմնախնդրին առնչվող արդիական հետազոտությունների և հրատարակությունների վերլուծություն։ Քննադատական մտածողության հիմնախնդիրը ձևավորվել է դեռևս անտիկ փիլիսոփայության ակունքներում։ Մեթոդաբանական նշանակալի դեր ունեն Ջ. Դյուիի հայացքները ռեֆլեքսիվ մտածողության վերաբերյալ։ Այդ ոլորտում համակողմանի հետազոտություն է իրականացրել ամերիկացի հոգեբան Դ. Հալփերնը։ Քննադատական մտածողության զարգացման տեխնոլոգիաները հետազոտվել են Ջ. Սթիլի, Կ. Մերեդիթի, Չ. Թեմփլի, Ս. Ուոլթերի կողմից։ Մ. Լիփմանը ստեղծել է քննադատական մտածողության ամբողջական հայեցակարգ՝ սահմանելով նրա բնութագրիչերը, բաղադրատարրերը, փուլերը, գործառույթները, գործոնները։ Քննադատական մտածողության նպատակներին, կառուցվածքին, բաղադրիչներին, զարգացման չափանիշներին են նվիրված Ս. Բրուկֆիլդի, Ս. Ի. Վեքսլերի, Լ. Ս. Վիգոտսկու, Ա. Ն. Լեոնտևի, Դ. Ռասսելի, Կ. Պոպպերի հետազոտությունները։ Բարձրագույն մասնագիտական կրթության խնդիրների համատեքստում քննադատական մտածողության զարգացման տեսագործնական հարցերն ուսումնասիրել են Ե. Ի. Ֆեդոտովսկայան, Ա. Վ. Կորժուևը։ Տարիքային տարբեր կենսափուլերում քննադատական մտածողության զարգացման հիմնախնդիրը հետազոտել են Ե. Ա. Մուխինան, Ֆ. Ֆ. Մինկինան։ Քննադատական և ստեղծագործության մտածողության հարցերը դիտարկել են Ջ. Գիլֆորդը, Ս. Լ. Ռուբինշտեյնը։
Հոդվածի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակը: Մեր ուսումնասիրության նպատակն է քննադատական մտածողությանը նվիրված հետազոտությունների ուսումնասիրման հիման վրա ներկայացնել ուսումնական գործընթացում ավագ դպրոցականների քննադատական մտածողության զարգացման պայմանները, գործոնները, մեթոդները, աշխատանքի ձևերը։
References
Օգտագործված գրականության ցանկ
Клустер Д., Что такое критическое мышление // “Русский язык”, 2002, № 29.
Тягло А. В., Критическое мышление: проблема мирового образования ХХI века //
“Постметодика”, 2001, № 3 (35), с. 19-26.
Федотовская Е. И., Развитие критического мышления как задача высшей школы
//Актуальные вопросы практики преподавания иностранных языков. Москва: “Академия”,
, 368 с.
Халперн Д., Психология критического мышления. Москва: “Тривола”, 2010, 219 с.
Foundation for Critical Thinking, A draft statement of principles. The National Council
for Excellence, 2019. Available from http://www.criticalthinking.org/pages/the-national-councilfor-
excellence-in-critical-thinking/406.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.