ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍՊՈՐՏԱՅՆԱՑՈՒՄԸ. ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Authors

  • Ֆրունզ Ղազարյան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i1.10736

Keywords:

Ֆիզիկական կուլտուրայի սպորտայնացում, արտադա- սարանային պարապմունքներ, դպրոցականներ, սեկցիոն պարապմունքներ, ֆիզիկական վիճակ:

Abstract

Հոդ­վա­ծում քն­նարկ­վել են հան­րակր­թա­կան դպ­րո­ցում ֆի­զի­կա­կան դաս­տի­ա­րա­կու­թյան սպոր­տայ­նաց­ման հար­ցե­րը: Հե­ղի­նակ­նե­րը հիմն­վել են այդ հիմ­նախնդ­րում առ­կա մի­ջազ­գային փոր­ձի տվյալ­նե­րի և սե­փա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի վրա:

­Հիմ­նախն­դի­րը: Ուսումնասիրության հիմնախնդիրը դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա­նե­րի ֆի­զի­կա­կան դաս­տի­ա­րա­կու­թյան հա­մա­կար­գի կա­տա­րե­լա­գոր­ծումն է:

­Հիմ­նախնդ­րին ա­ռնչ­վող ար­դի­ա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի և հրա­տա­րա­կու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը: «Կր­թու­թյան» (1999), «Ֆի­զի­կա­կան կուլ­տու­րայի և սպոր­տի մա­սին» ՀՀ  (2001) օ­րենք­նե­րի համաձայն՝ «­Ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա» ա­ռար­կան ու­սում­նա­կան պլա­նի հիմ­նա­կան հան­րակր­թա­կան ա­ռար­կա­նե­րից է: Այն ո­ւղղ­ված է ա­ռող­ջա­րա­րա­կան, կր­թա­կան և դաս­տի­ա­րակ­չա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը:­

Այ­սօր կա­րե­լի է նշել, որ հան­րակր­թա­կան դպ­րո­ցում ե­րե­խա­նե­րի և դե­ռա­հաս­նե­րի ֆի­զի­կա­կան դաս­տի­ա­րա­կու­թյան վի­ճակն ան­հանգս­տաց­նող է՝ պայմանավորված ա­ռա­ջադր­ված խն­դիր­նե­րի` ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պի կազ­մա­կերպ­ման, շար­ժո­ղա­կան և սպոր­տային նե­րու­ժի կա­տա­րե­լա­գործ­ման, սո­ցի­ա­լա­կան և հոգ­ևոր ակ­տի­վու­թյան ձևա­վոր­ման ցածր ար­դյու­նա­վե­տու­թյամբ: Բա­ցի դրանից՝ վեր­ջին տաս­նա­մյա­կում տար­բեր ե­րկր­նե­րի մաս­նա­գետ­ներն ը­նդ­գծում  են սո­վո­րող­նե­րի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի, ֆի­զի­կա­կան զար­գաց­ման և շար­ժո­ղա­կան պատ­րաստ­վա­ծու­թյան  վատ­թա­րա­ցում [3], [4]: Վի­ճակն ա­վե­լի լավ չէ նաև մեր ե­րկ­րում. դե­ռա­հաս­նե­րի 50 տո­կո­սի մոտ նկատ­վում են քրո­նիկ գլ­խա­ցա­վեր, հոգ­նա­ծու­թյուն, նյար­դայ­նու­թյուն, 30 տո­կո­սի մոտ առ­կա են գաստ­րոէն­տե­րո­լո­գի­ա­կան, նյար­դա­բա­նա­կան շե­ղում­ներ, ո­սկ­րամ­կա­նային հա­մա­կար­գի խան­գա­րում­ներ [5]: Բնա­կան է, որ այս ամենը առնչվում է է­կո­լո­գի­ային, սննդին, սո­ցի­ա­լա­կան մի­ջա­վայ­րի ը­նդ­հա­նուր վի­ճա­կին, ֆի­զի­կա­կան դաս­տի­ա­րա­կու­թյան դե­րի նվա­զեց­մա­նը, ֆի­զի­կա­կան կուլ­տու­րայի դա­սե­րի ոչ բա­վա­րար ար­դյու­նա­վե­տու­թյանը, ինչպես նաև պայմանավորված է այլ գոր­ծոն­նե­րով:

Ս­տեղծ­ված ի­րա­վի­ճա­կը թե­լադ­րում է դպ­րո­ցա­կան ֆի­զի­կա­կան դաս­տի­ա­րա­կու­թյան գոր­ծըն­թա­ցում նոր և ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գի­ա­նե­րի և մե­թո­դա­կան մո­տե­ցում­նե­րի ներդ­րում, ո­րոնք կա­րող են նպաս­տել տար­բեր սե­ռի և տա­րի­քի դպ­րո­ցա­կան­նե­րի ֆիզ­կուլ­տու­րային կր­թու­թյան մո­դեռ­նի­զաց­մա­նը: Նմա­նա­տիպ փոր­ձեր կա­տար­վել են մի շարք ե­րկր­նե­րում` Ռու­մի­նի­ա­յում, Լե­հաս­տա­նում, Գեր­մա­նի­ա­յում, Ռու­սաս­տա­նում, Հա­յաս­տա­նում [6], [9], [10], [1], [2]: Ի­նո­վա­ցի­ոն ո­ւղ­ղու­թյուն­նե­րից մեկն էլ, այս­պես կոչ­ված, ֆի­զի­կա­կան դաս­տի­ա­րա­կու­թյան «ս­պոր­տա­յան­ցու­մը» կամ սպոր­տային կողմ­նո­րոշ­մամբ ֆի­զի­կա­կան դաս­տի­ա­րա­կու­թյունն է:

­Վա­ղուց հայտ­նի է, որ սպոր­տային կուլ­տու­րայի ար­ժեք­ներ ստեղ­ծող սպոր­տը միշտ ե­ղել է հա­սա­րա­կա­կան հզոր ֆե­նո­մեն և  սո­ցի­ա­լա­կա­նաց­ման հա­ջող­ված և արդյունավետ մի­ջոց: Դրա մա­սին է փաստում մի շարք բարձ­րա­կարգ հայ մար­զիկ­նե­րի կյան­քի ու­ղին` Ա. Ա­զա­րյան, Լ. Ջուլ­ֆա­լա­կյան, Ա. Ա­լեք­սա­նյան, Հ. Մ­խի­թա­րյան և ուրիշներ:

­Գի­տա­մե­թո­դա­կան գրա­կա­նու­թյան վեր­լու­ծու­թյու­նը վկա­յում է այն մա­սին, որ սպոր­տայ­նաց­ման գա­ղա­փար­ներն ու սկզ­բունք­նե­րը սկ­սել են կյան­քի կոչ­վել ֆի­զի­կա­կան դաս­տի­ա­րա­կու­թյան դպ­րո­ցա­կան ծրագ­րե­րում դեռևս 1930-ա­կան թվա­կան­նե­րից: Ա­ռա­ջարկ­վել են ակ­րո­բա­տի­կայի տար­րեր, ցատ­կեր, վար­ժու­թյուն­ներ զու­գա­փայ­տե­րի վրա, սո­վո­րող­նե­րին ծա­նո­թաց­րել են վազ­քի, ցատ­կե­րի, նե­տում­նե­րի մարզ­ման մե­թո­դի­կային: Ա­վե­լի ո­ւշ ծրագ­րում նե­րառ­վել են նոր մար­զաձ­ևեր՝ գե­ղար­վես­տա­կան մարմ­նա­մար­զու­թյուն, մե­նա­պայ­քա­րային ձևեր, սպոր­տային պա­րեր:

1980-ա­կան թվական­նե­րի սկզ­բում ար­դեն ֆի­զի­կա­կան կուլ­տու­րայի դա­սե­րի սպոր­տայ­նաց­ման փոր­ձեր են ար­վել, որոնց հե­ղի­նակ­ներն են ե­ղել մերձ­բալ­թյան մաս­նա­գետ­նե­րը:­

Ան­ցած հա­րյու­րա­մյա­կի 80-ա­կան­նե­րի վեր­ջից դպ­րո­ցա­կան ֆի­զի­կա­կան դաս­տի­ա­րա­կու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման նպա­տա­կով սկ­սե­ցին հար­մա­րեց­վել սպոր­տային բարձր տեխ­նո­լո­գի­ա­ներ, ո­րոնք հաս­տա­տում է­ին սպոր­տի կի­րա­ռու­մը հան­րակր­թա­կան դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րի դաս­տի­ա­րա­կու­թյան և սո­ցի­ա­լա­կա­նաց­ման նպա­տա­կով: Ա­ռա­ջարկ­վում էր սպոր­տային կուլ­տու­րայի տար­րերն օգ­տա­գոր­ծել ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յում: Գի­տա­կան շր­ջա­նա­ռու­թյան մեջ մտավ նոր հաս­կա­ցու­թյուն՝ «ս­պոր­տային դաս­տի­ա­րա­կու­թյուն» [7]:

­Հարկ է նշել, որ Եվ­րո­պայի և Ա­մե­րի­կայի մի շարք ե­րկր­նե­րում չկա «դպ­րո­ցա­կան ֆիզ­կուլ­տու­րա»­ հաս­կա­ցու­թյուն: Տա­րած­ված է «դպ­րո­ցա­կան սպորտ» հաս­կա­ցու­թյու­նը` դա­սա­րա­նային և ար­տա­դա­սա­րա­նա­կան:

Դեռևս 30 և ա­վե­լի տա­րի­ներ ա­ռաջ խորհր­դային հան­րա­պե­տու­թյուն­նե­րում, այդ թվում՝ նաև մեր ե­րկ­րում, դպ­րոց­նե­րում գո­յու­թյուն ու­նե­ին «ս­պոր­տային դա­սա­րան­ներ», ան­ցկաց­վում է­ին ար­տա­դա­սա­րա­նային սեկ­ցի­ոն պա­րապ­մունք­ներ տար­բեր մար­զաձ­ևե­րից, տար­բեր մասշ­տա­բի սպոր­տային մր­ցում­ներ:

­Հե­տա­զո­տու­թյան նպա­տան­կը: Մեր հետազոտության նպատակն է բա­ցա­հայ­տել ֆի­զի­կա­կան դաս­տի­ա­րա­կու­թյան գոր­ծըն­թա­ցի սպոր­տայ­նաց­ման ման­կա­վար­ժա­կան մո­տե­ցում­նե­րը:

References

Օգտագործված գրականության ցանկ

Ավանեսով Է. Յու., Դպրոցականների շարժողական պատրաստվածության

մարզական ուղղվածության մեթոդիկան, թեկն. ատեն. սեղմագիր, Երևան, 2014, 22 էջ:

Մկրտչյան Թ. Լ., Դպրոցականների շարժողական պատրաստության մեթոդա-

կան պայմանները ֆիզիկական դաստիարակության գործընթացում, թեկն. ատեն. սեղմագիր, Երևան, 2016, 22 էջ:

Николаев М.Е., Спорт и здоровье детей //“Педагогика ”, 2010, N 4, с. 3-10.

Фролов А.И., Поведенческие факторы здоровья детей и подростков //Физкультура: В.О.Т., 2007, N 3, с. 9-12.

Саркисян С., Здоровье детей не только моральная, но и финансовая категория //“Голос Армении”, 2010, 2 апреля.

Пономарев В.В., Педагогические технологии физкультурного образования: Авто-реф. дисс., д-ра п.н., Москва, 2004, 52 с.

Лубышева Л.И., Спортивная культура в школе. Москва: НИЦ Теория и практика ФК, 2006, 174 с.

Бальсевич В.К., Спортивный вектор физического воспитания в рос¬сийс¬кой школе. Москва: НИЦ “Теория и практика ФК”, 2006, 112 с.

Deker, R., Sportinterricht in West-Europa //“Sport-interricht”, 1992, N 12, ss. 507-815.

Luka, A., Gimnastika in skola. Tasi Universiteatet, Al. J. Guzza, 1993, 132 p.

Downloads

Published

2023-09-04

How to Cite

Ղազարյան Ֆ. (2023). ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍՊՈՐՏԱՅՆԱՑՈՒՄԸ. ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԷՈՒԹՅՈՒՆԸ. Կրթությունը 21-րդ դարում, 1(1), 123–129. https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i1.10736

Issue

Section

Ուսուցում և դաստիարակություն