ԾՆՈՂՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՖԻԶԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v8i2.8571Keywords:
տեսողության խնդիրներ ունեցող երեխաներ, չտեսնող և թույլ տեսողություն ունեցողներ, ծնողներ, իրազեկում, ընտանիք, ֆիզիկական դաստիարակություն, առողջապահական աշխատանք, շտկող և զարգացնող պարապմունքներ, հետազոտություն, խնդիրAbstract
Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների, այդ թվում՝ ֆիզիկական դաստիարակության ընդհանուր համակարգում անչափ մեծանում է ընտանիքի դերը։ Միևնույն ժամանակ, հայտնի է, որ երեխայի տեսողության խորը և մասնակի խանգարումները մեծապես բարդացնում և դժվարացնում են ընտանեկան միջավայրում առողջապահական, ամրապնդող, շտկող-զարգացնող և բազմաթիվ այլ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը։ Հետևաբար, այս աշխատանքի ճիշտ և արդյունավետ ձևակերպումը մեծապես կախված է ծնողների իրազեկվածության մակարդակից չտեսնող և թույլ տեսողություն ունեցող երեխաների ֆիզիկական դաստիարակության հարցերում:
Գիտամեթոդական գրականության մեջ ընդգծվում է ընտանիքի դերն ու նշանակությունը տեսողության խանգարումներ ունեցող երեխաների դաստիարակության, կրթության և զարգացման գործում, ծնողների տեղեկացվածության մակարդակն այս հարցերում։ Միևնույն ժամանակ, հատուկ գրականության մեջ և պրակտիկայում, պատշաճ ուշադրություն չի դարձվում ֆիզիկական դաստիարակության ոլորտում տեսողության խանգարում ունեցող երեխաների ծնողների իրազեկվածության մակարդակի ձևավորման և զարգացման խնդիրները:
Այսպիսով, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մի կողմից հարցում արված ծնողները հասկանում են իրենց երեխաների ֆիզիկական դաստիարակության կազմակերպման և անցկացման կարևորությունը ընտանեկան միջավայրում, իսկ մյուս կողմից, նրանց անկեղծ խոստովանությամբ, ճնշող մեծամասնությունը այդ հարցերում չունեն համապատասխան գիտելիքներ և իրազեկվածության մակարդակ։ Մինչդեռ ծնողների իրազեկվածության ժամանակին ձևավորումն ու զարգացումը շատ կարևոր է տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ֆիզիկական դաստիարակության խնդիրների վերաբերյալ լիարժեք և համակողմանի զարգացման համար ։
Հիմնվելով հոդվածի ներկայացված նյութի վրա, կատարվում է արդյունքների տեսական վերլուծություն, արվում են եզրակացություններ և գործնական առաջարկություններ։
References
Азарян Р. Н. Зрение ребенка. Методическое пособие.».-Ереван, 2008,с. 48;
Земцова М. И. Учитель о детях с нарушением зрения .-М.;1973;
Литвак А. Г. Тифлопсихология. //Просвещение,-М.: 1985, с. 207;
Мареева Р. А. Воспитание обучение слепых детей в семье.-М.: 1979;
Особенности психологической помощи детям с нарушением зрения. Методические рекомендации.// Под ред. Л. И. Солнцевой. ,-М.: 2001, с. 96;
Плаксина Л. И. Содержание медико-педагогической помощи детям с нарушением зрения., -М.: 1999;
Подколозина Е. И. Тифлопедагогическая диагностика дошкольников с нарушением зрения.//Вестник тифлологии, 2014, N2,с. 12-34.
Психолого-педагогическая характеристика детей с нарушением зрения. В кн. «Специальная педагогика»//Под ред. Л. В. Мардахаевой, Е. А. Орловой. ,-М.: 2012, с.120-132;
Солнцева Л. И. Развитие компенсаторных процессов у слепых детей дошкольного возраста. ,-М.: 1980, с.75-80;
Zejnis M. Social Campaings for visually impaired people in Poland .Warszawa. Academy of Special Education. Press, 200, p.180-194.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Alexander Samylichev
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.