ԿՐՈՆԱԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ (1840-1880)
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v8i2.8659Keywords:
մանկավարժ, կրթություն, արևելահայ դպրոց, կրոնաբարոյական դաստիարակություն, Աստծո պատկեր և նմանությունAbstract
ԿՐՈՆԱԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ (1840-1880)
19-րդ դարի երկրորդ կեսին արևելյան Հայաստանում մանկավարժական գործունեություն են ծավալել եվրոպական բարձրագույն հաստատություններում մանկավարժական կրթություն ստացած անձիք, ինչպես օրինակ Ա. Բահաթրյան, Ի. Հարությունյան, Ս. Մանդինյան, Ստ. քհն.Մանդինյան, Խորեն Նարպե, Պ. Շանշյան:Աշխարհիկ և հոգևոր մանկավարժները տարբերակում էին դաստիարակության չորս ձևեր՝ մտավոր, ֆիզիկական, աշխատանքային, բարոյական: Այստեղ, վերլուծել ենք, թե բարոյական դաստիարակության ներքո հայ մանկավարժները ինչպիսի տեսակետներ են արտահայտել, արդյոք բարոյական դաստիարակությունը կապված է կրոնական դաստիարակության հետ, ինչպիսի ավանդույթների հետևորդ են եղել վերոնշյալ հայ մանկավարժները: Հետազոտության նպատակն է վերլուծել 19-րդ դարի արևելահայ մանկավարժների տեսակետները բարոյական դաստիարակության վերաբերյալ: Պարզել, թե որ ընկալումն է գերիշխող եղել հանրակրթության ոլորտում: Բազմաթիվ են հայ դպրոցի, մանկավարժական մտքի պատմությանն առնչվող աղբյուրները, սակայն մինչ օրս խորը ուսումնասիրություններ չեն կատարվել մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ, ինչի հետևանքով մեզանում անորոշ է մնացել բարոյական դաստիարակության պատմությունն ու մեթոդաբանությունը: Սույն հոդվածում ներկայացված դրույթները ավելի ծավալուն ներկայացվելու են հետագա մեր ուսումնասիրություններում:
References
Առաքելյան Հ., Դաստիարակութիւն և կրթութիւն, «Հայկական աշխարհ», 1875, N 8-9:
Մանդինեանց Ս., Համառօտ մանկավարժութիւն, Տփղիս, 1878:
Մելքիսեդեկ եպս. Մուրատեան , Պետրոս Շանշեանց, Թիֆլիս, 1898:
Հ. Պօղոս վ. Հովնանեանց, Ուսումն ազգային դաստիարակութեան որ է ազգային տղոց միտքը կամքն ու սիրտը կրթելու գիտութիւն առանձինն դաստիարակաց համար, Վիէննա, 1862:
Բահաթրեանց Ա., Ուղեցոյց հայ ուսուցչի, Թիֆլիս, 1882:
Մանդինեան Ս., Դպրոցական սահմանադրութիւն, Թիֆլիս, 1875:
Ստ. քհն. Մանդինեանց, Հայելի դաստիարակութեան տղայոց, Թիֆլիս, 1859:
Յարութիւնեանց Ի., Կրօնի ուսուցումն «Արարատ», Էջմիածին, 1889, N Զ:
Խորեն Նարպէ, Կրօնի դասատուութեան համակեդրօնական սիստէմ, «Մանկավարժանոց», Թիֆլիս, 1884, N 7-8:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Mane Ghevondyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.