ԱՐՏՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v8i2.8988

Keywords:

Արտտեխնոլոգիաներ, մշակութաբանական կոմպետենցիաներ, սոցիալ-մանկավարժական կոմպետենցիաներ, մասնագիտական առաջնային կոմպետենցիաներ, ներազդման սուբյեկտներ, արտմիջոցներ, պահանջմունքներ, շարժառիթներ, փոխներգործման ու փոխազդեցության մեխանիզմներ, արդյունքներ

Abstract

Մեր ուսումնասիրության նպատակն է բացահայտել արտտեխնոլոգիաների կիրառական նշանակությունը սովորողների մշակութաբանական ու սոցիալ-մանկավարժական կոմպետեն­ցիաների ձևավորման գործում։ Առաջադիր խնդիրներից են՝ բացահայտել արտտեխնոլոգիաների մանկավարժական հնարավորությունները, ուսումասիրել սովորողի մշակութային պահանջ­մունք­ների բավարարման մեխնիզմներն ու հուզական լիցքաթափման ձևերը, վերբալ ու ոչ վերբալ հաղորդակցման մեխանիզմները արվեստի միջոցներով, վեր հանել արտտեխնոլոգիաների մշակութաբանական ու սոցիալ-մանկավարժական կողմերը սովորողի մասնագիտական ուսում­նառության կազմակերպման գործում։

Արտտեխնոլոգիաները, հենվելով արվեստի միջոցների վրա, ներառում են մանկա­վար­ժության, բժշկության, հոգեբանության, մշակութաբանության, սոցիոլոգիայի և այլ բնագավառ­ների տարրեր՝ առավել խոր ու մասշտաբային ազդեցություն թողնելով սուբյեկտի վրա։ Դրա կառուցվածքային տարրերն են՝ ա) ներազդման սուբյեկտներ, բ) արտմիջոցներ, գ) պահանջմունք­ներ, շարժառիթներ, դ) փոխներգործման ու փոխազդեցության մեխանիզմներ, ե) արդյունքներ։

Արտտեխնոլոգիաներն ունեն առողջապահպան, մշակութահենք ազդեցություն և անհրա­ժեշտ են յուրաքանչյուրին անհատականության ձևավորման համար։ Արտտեխնոլո­գիաների թողած հուզական փորձառությունը՝ որպես մարդու սուբյեկտիվ փորձառություն, դրսևորվում են եռաչափ ուղղությամբ՝ ներքին փորձառություն (սուբյեկտիվ ընկալում), վարքային ռեակցիա (լաց, ծիծաղ, դող, բացականչություն և այլն), ֆիզիոլոգիական պրոցեսներ (արյան ճնշման բարձրացում, քրտնարտադրություն, անոթային սպազմ, մկանային լարվածություն, սրտի բաբախյուն): Այն դրսևորվում է հաղորդակցման մոդելում, որը կարող է լինել գծային, ինտերակտիվ կամ տրանսակցիոն։

Մեր ուսումնասիրության շրջանակում հանգամանորեն քննել ենք կրեատիվ արտթերա­պիայում հաճախ կիրառվող արտտեխնոլոգիաների տեսակները, դրանց բովանդակությունը, դերը սովորողի սոցիոմշակութային կոմպետենցիաների ձևավորման տեսանկյունից։ Արդյունքում պարզել ենք, որ, թիվս մասնագիտական առաջնային կոմպետենցիաների, կարիք կա սովորողի մոտ ձևավորելու նաև նման կոմպետենցիաներ։ Այսպիսով՝

-արտ-տեխնոլոգիաների ներդրումն այսօր այնքան էլ շատ ներառված չէ մանկավարժական գործունեության կազմակերպման մեջ, կարիք կա այն առավել խթանելու ու նպաստելու սովորողի ոչ միայն ակադեմիական գիտելիքների, այլև մշակութային, բարոյական, հոգեհուզական աճին,

-կարիք կա ապահովելու սովորողների մոտ սոցիալ-մանկավարժական գործնական խնդիրնե­րի լուծման կարողությունների զարգացումը դասավանդող-սովորող կապի ապահովման միջոցով և արտտեխնոլոգիաների օգնությամբ,

-հարկավոր է զարգացնել սովորողների մոտ սոցիալական հարաբերությունների էսթետիկ կառուցման էթիկան,

-հասանելի դարձնել սովորողի համար արտտեխնոլոգիաների անսահման հնարավորու­թյունները որպես պոլիարտ կրթության կազմակերպման հիմք ու երեխայի սոցիալական, հուզական ինտելեկտի ձևավորման միջոց։

References

Медведева Е. А., Арт-педагогика и арт-терапия в специальном и инклюзивном образовании, Москва, Юрайт, 2019

Копытин А.И., Современная клиническая арт-терапия, Учебное пособие, Москва, Когито-Центр, 2015

Копытин А.И. Методы арт-терапии в преодолении последствий травматического стресса. - М.: Когито-Центр, 2014.4. Odriosola M. V., Intuition, Creativity and Art Therapy, Institute of General Humanitarian Research, Moscow, 2014

Zeer E., Simanyuk E. Competence-based Approach to Modernization of Vocational Education // Higher Education in Russia.- 2005.

Downloads

Published

2023-01-04

How to Cite

Ավետիսյան Մ., & Հայրապետյան Լ. (2023). ԱՐՏՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 8(2), 212–215. https://doi.org/10.46991/educ-21st-century.v8i2.8988

Issue

Section

Մանկավարժության գիտաճյուղեր