ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՆԳԼԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7i1.8163Keywords:
բարձրագույն կրթություն, որակի ապահովում, ինստիտուցիոնալ հավատարմագրում, եվրոպական բարձրագույն կրթական տարածք, ՈԱԱԿ, ինքնավերլուծություն, ակադեմիական փորձաքննությունAbstract
Հետազոտության շրջանակում ուսումնասիրել ենք որակի ապահովման գործընթացները Հայաստանի և Անգլիայի բարձրագույն կրթության համակարգերում։ Հետազոտության հիմքում դրել ենք հետևալ հիմնախնդիրը՝ իրականացնել Հայաստանի և Անգլիայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացների համեմատական վերլուծություն և ներկայացնել որակի ապահովման բարելավմանն ուղղված առաջարկներ։
Հետազատության նպատակն է վեր հանել երկու երկրների բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացների առանձնահատկությունները, նմանություններն ու տարբերություններ։
Ե՛վ Հայաստանը, և՛ Անգլիան լինելով Եվրոպական բարձրագույն կրթության միասնական տարածքի անդամ երկիր, բոլոնյան գործընթացով պայմանավորված ունեն նմանություններ, այդ թվում՝ բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում։ Երկու երկրներն, էլ բացի իրենց կրթության ազգային համակարգերում գործող որակի ապահովման չափանիշներից ու չափորոշիչներից, առաջնորդվում են նաև Որակի ապահովման եվրոպական չափորոշիչներով և ուղենիշներով` ՈԱԵՉՈՒ։
Հետազոտելով որակի ապահովման գործընթացները Հայաստանի և Անգլիայի բարձրագույն կրթության բնագավառում հանգել ենք այն բանին, որ ԵԲԿՏ անդամ երկրների շրջանում, անկախ երկրի պետական կառավարման, զարգացվածության, սոցիալ-տնտեսական ու մշակութային տարբերություններից, բոլոնյան գործընթացի համատեքստում առկա են մի շարք նմանություններ, որոնք հնարավորություն են տալիս ունենալ համադրելի կրթական աստիճաններ, համադրելի որակավորումներ։ Ի տարբերություն Հայաստանի, Անգլիայում որակի ապահովման գործընթացները մեծապես կարգավորվում են բուհերի կողմից, և հավատարմագրումը պարտադիր բնույթ չի կրում բուհերի համար, եթե վերջիններս չեն օգտվում պետական ֆինանսավորումից։ Հետազոտության արդյունքում հանգեցինք նաև նրան, որ ավելի արդյունավետ է Անգլիայի վարած կրթական քաղաքականությունը որակի դասդասման տեսակետից, ինչը երկրի ներսում տեսակավորում է բուհերը և իրենց շնորհած որակավորումները՝ ըստ բուհի վարկանիշների, և ուսանողներին շնորհվող կրթական աստիճանի կարգը՝ ըստ ուսանողի ակադեմիական առաջադիմության։
References
Օգտագործված գրականության ցանկ
Խաչատրյան Ռ., Ռազմավարական պլանավորումը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, Լինգվա, 2013:
Որակի արտաքին ապահովում, Ուղեցույց բարձրագույն կրթության մենեջերների համար,Կրթության ազգային ինստիտուտ, Երևան, 2008թ.։
Вяземский Е.Е., Современная система образования в Великобритании, Проблемы
современного образования: журнал, № 6. – 2010.
Павлова Ж.Г., Блинов Л.В., Рейтинговая оценка – мотивационный потенциал активизации
деятельности преподавателя высшей школы // Журнал Современные проблемы науки и
образования, № 6. – 2015.
The revised UK Quality Code for Higher Education, UKSCQA/02 March 2018.
Standards and Guidelines for Quality Assurance in the European Higher Education Area (ESG),
Belgium, 2015.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Education in the 21st Century
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.