ԲՈՒՀԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7i1.8065Keywords:
Կազմակերպական մշակույթ, , բուհի կազմակերպական մշակույթ,, բուհի կազմակերպական մշակույթի գործառույթներ,, գործառույթների շրջանակ, բուհի կազմակերպական մշակույթի գործառույթների զարգացման և ընդլայնման միտումներ:Abstract
Կազմակերպական մշակույթ գոյություն ունի բոլոր կազմակերպություններում, այդ թվում նաև բուհերում: Կազմակերպական մշակույթի առաջացումը, շարունակական զարգացումն ու կատարելագործումը կարող են համարվել բուհի ղեկավար կազմի կառավարչական հիմնական գործառույթներից մեկը: Կազմակերպական մշակույթը բուհում ձևավորում է բարենպաստ աշխատանքային հարաբերություններ ու արդյունավետ գործընթացներ, կանխորոշում կանոնադրական գործառույթների իրականացումը և ռազմավարական նպատակների ու խնդիրների լուծման ուղիներն ու բուհի զարգացման հեռանկարները: Արդյունավետ աշխատանքային հարաբերություններն իրենց հերթին պայմանավորված են բուհի արտաքին և ներքին միջավայրերի գործոններով, և վերջիններիս փոխազդեցությունը որոշիչ է բուհի գործունեության ընթացիկ և հետագա զարգացման համար: Այդ գործոնները նպաստում են կազմակերպական մշակույթի այս կամ այն գործառույթի առաջացմանը, թիրախային փոփոխմանը, շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը: Սույն հոդվածում կազմակերպական մշակույթի գործառույթները ներկայացված են տարբեր հեղինակների և լավագույն օրինակների վերլուծության տեսանկյունից։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Education in the 21st Century
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.