ԲԵԼԱՌՈՒՍԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԴՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հեղինակներ

  • Աննա Ալեքսանյան ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

DOI-:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v2.i1.101

Բանալի բառեր-:

Բանալի բառեր - Բարձրագույն կրթություն, ԵԱՏՄ անդամ երկրներ, Բելա-ռուսի կրթության համակարգ, ներդրվածության ցուցանիշներ, ազդեցության ցուցանիշներ:

Ամփոփում

Բարձրագույն կրթության ոլորտի արդի բարեփոխումները, որոնք տարբեր շեշտադրությամբ և ինտենսիվությամբ իրականացվում են ժամանակակից աշխարհի տարբեր կողմերում, բնականաբար, մեծա-պես կախված են կոնկրետ երկրների ընդհանուր զարգացման մակարդակից, քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և գիտակրթական զարգաց-ման միտումներից, բուհական կրթության ավանդույթներից, ինչպես նաև առկա հնարավորություններից և ներուժից: Ժողովրդավարական երկրներում այդ բա-րեփոխումներն ընդհանուր առմամբ կոչված են կառուցելու բուհական այնպի-սի համակարգ, որն արժանվույնս կծառայի ինչպես պետությանն ու աշխատա-շուկային, այնպես էլ մարդուն և հասարակությանը:
Բոլոր դեպքերում կարևոր է այն, որ ժամանակակից հասարակության պա-հանջներին համարժեք և արագ արձագանքելու հրամայականն իր հերթին ծնել է բարձրագույն կրթության նոր՝ ավելի արդյունավետ կառավարման մոտեցում-ներ: Ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ հասարակությունում առա-ջացած մարտահրավերները միայն կոնկրետ ազգերի ու պետությունների միայ-նակ լուծումներ փնտրելու հիմնախնդիրը չեն: Այդ լուծումներն ապարդյուն են դառնում, եթե չկա միասնական տրամաբանություն միջազգային մակարդա-կում: Այդ է պատճառը, որ ազգերն ու պետությունները մարտահրավերներ լու-ծելը համարեցին միասնական գերխնդիր, և դրանց լուծումները սկսեցին առաջ քաշվել միավորման ու միասնական լուծումներ գտնելու ճանապարհով: Նման մի միավորման օրինակ է ԵԱՏՄ-ն, որի անդամ երկրները առաջ են քաշում ոլորտային խնդիրներ և փնտրում միասնական լուծումներ:
Փոխկապակցված լուծումներ է պահանջում նաև կրթության ոլորտը, և ժա-մանակի հրամայականն է ուսումնասիրել ԵԱՏՄ անդամ երկրների կրթության կառավարման առանձնահատկությունները և հնարավոր մարտահրավերի միասնական դիմագրավման հնարավորությունները: Սույն հետազոտության շրջանակներում ներկայացված են մասնավորապես Բելառուսի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրներից մեկի բարձրագույն կրթության կառավարման առանձնա-հատկությունները:

Հղումներ

Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի համեմատական վերլուծություն. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ուկրաինա, Մոլդովա: Խմբ.՝ Ա. Ալեքսանյան, ԵՊՀ հրատ., Երևան, 2015:

Բարձրագույն դպրոցների հանրապետական ինստիտուտի կայք՝ http://nihe.bsu.by/index.php/ru/:

Բելառուսի հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի կայք՝ https://www.belstat.gov.by/ofitsialnaya-statistika/solialnaya-sfera/obrazovanie/ (10.04.2020):

Модернизация системы высшего образования Армении в контексте интеграционных процессов. // Монография. Под редакцией Аветисяна П.С., Заславской М.И., Издательство РАУ, 2017.

Университеты в евразийском образовательном пространстве/ ред. кол.: Садовничий В. А., М.: Изд.-во Московского университета; Макс пресс, 2017, 392 с.

Human Development Data (1990-2018), http://hdr.undp.org/en/data (10.04.2020).

The European Higher Education Area: Between Crtitical Reflections and Future Policies. Edited by Curaj A., Liviu M. and others, Part 1 and Part 2, Springer Open, 2015.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-09-13

Ինչպես մեջբերել

ԲԵԼԱՌՈՒՍԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԴՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. (2023). Կրթությունը 21-րդ դարում, 2(1), 101-113. https://doi.org/10.46991/educ-21st-century.v2.i1.101