«Փափուկ ուժի» չինական հայեցակարգի էությունը

Authors

  • Փայլակ Ենգոյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2021.12.1.073

Keywords:

փափուկ ուժ, մշակույթ, մշակույթի փափուկ ուժ, արժեքներ, քաղաքական նորմեր, քաղաքական մշակույթ, հոգևոր-բարոյական դաստիարակություն

Abstract

Մշակույթը ժամանակակից Չինաստանի փափուկ ուժի հիմնական բաղադրիչն է: 2000-ականների կեսերին Չինաստանի ղեկավարությունը հայտարարեց մշակույթի «փափուկ ուժի» ներուժի ամրապնդման կուրսը, որը կարող է դառնալ ոչ միայն օտար լսարանի կողմից երկրի նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորելու գործիք, այլև չինացիներին համախմբման միջոց: Սա պետք է օգնի ամրապնդելու Չինաստանի «փափուկ ուժը» և նրա դիրքերը միջազգային ասպարեզում: Չինացի հետազոտողների շրջանում առաջացել են չինական «փափուկ ուժի» երկու դպրոցներ՝ «մշակութային» և «քաղաքական»: Չնայած այս երկու մոտեցումների միջև եղած տարաձայնություններին, Չինաստանում քաղաքական և մտավոր վերնախավը ցանկանում է համատեղել քաղաքականությունն ու մշակույթը «փափուկ ուժ» հասկացության մեջ՝ երկրի ներսում «փափուկ ուժը» կերպափոխելով տնտեսական, քաղաքական և մշակութային իշխանության: Առկա այն մոտեցումը, որի համաձայն՝ քաղաքականությունն ու մշակույթը լրացնում են միմյանց և կազմում չինական «փափուկ ուժի» ընդհանուր ուժը, որտեղ մշակույթը ներքին հիմքն է, իսկ քաղաքականությունը՝ մշակութային բովանդակությունը հեռարձակելու գործիք:

Author Biography

Փայլակ Ենգոյան, Երևանի պետական համալսարան

Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտ, դասախոս

Downloads

Published

2021-05-11

How to Cite

Ենգոյան Փայլակ. 2021. “«Փափուկ ուժի» չինական հայեցակարգի էությունը”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 12 (1 (34):73-84. https://doi.org/10.46991/BYSU:D/2021.12.1.073.

Issue

Section

Քաղաքագիտություն

Most read articles by the same author(s)