«Փափուկ ուժի» ժամանակակից հայեցակարգի ձևավորումը

Authors

  • Փայլակ Ենգոյան Երևանի պետական ​​համալսարան

Keywords:

փափուկ ուժ, կոշտ ուժ, հասկացույթ, արտաքին քաղաքականություն, մշակույթ, արժեքներ, հասարակություն, միջազգային հարաբերություններ, համաշխարհային քաղաքականություն, ազդեցություն

Abstract

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը նախ բացահայտեց «փափուկ ուժ» հասկացությունը, որով նա հասկանում էր պետական ակտորի ունակությունը՝ ձևավորելու այլ ակտորների նախապատվություները՝ օգտագործելով իր գրավչությունը նրանց աչքերում: Սա վերաբերում էր ԱՄՆ մշակույթին, քաղաքական արժեքներին և արտաքին քաղաքականությանը: Ակնհայտ դարձավ, որ ռազմական ուժի կիրառումը սահմանափակ է, իսկ սեփական ազդեցությունը մեծացնելու անհրաժեշտությունը մնում է ոչ ամբողջովին իրականանալի: «Փափուկ ուժի» նման գաղափարներն ի հայտ եկան ամերիկյան քաղաքագիտության մեջ այդ հայեցակարգի քննարկումները սկսելուց շատ առաջ: Այս իմաստով պետք է նշել Հ. Մորգենթաուի, Է.Քարի, իտալացի մարքսիստ փիլիսոփա Ա. Գրամշիի և այլոց աշխատանքները: Նման հասկացությունները ներառում են Ժ.Բոդրիարի «գայթակղության հայեցակարգը», ինչպես նաև Ժ.Լիպովեցկիի «հրապուրման հայեցակարգը»: Հետևելով Ջ.Նային՝ տարբեր երկրների հետազոտողները «փափուկ ուժը» դարձրեցին իրենց հետազոտության առարկան: Նրանց դիրքորոշումները միանշանակ չեն: Այս երևույթի ուսումնասիրման չինական դպրոցը կարևոր է՝ մատնանշելով «փափուկ ուժի» գաղափարի պատմական արմատները: Այստեղից էլ թեզը չինական հասարակության համար՝ այս հայեցակարգի ներդաշնակության և բնականության մասին:

Author Biography

Փայլակ Ենգոյան, Երևանի պետական ​​համալսարան

ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտ: Հասցե` 0025, ք.Երևան, Ալեք Մանուկյան 1, Էլ. փոստ՝ paylak.yengoyan@yandex.ru

Downloads

Published

2020-07-24

How to Cite

Ենգոյան Փայլակ. 2020. “«Փափուկ ուժի» ժամանակակից հայեցակարգի ձևավորումը”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 11 (2 (32):61-74. https://journals.ysu.am/index.php/bulletin-ysu-int-rel-pol/article/view/Vol.32_No.2_2020_pp.61-74.

Issue

Section

Քաղաքագիտություն

Most read articles by the same author(s)