Հայաստանի «փափուկ ուժի» քաղաքականության մշակութային-քաղաքակրթական ակունքները

Authors

  • Փայլակ Ենգոյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2022.13.1.034

Keywords:

փափուկ ուժ, ինքնություն, մշակույթի քաղաքական հայեցակարգ, մշակույթի ճանաչելիություն, քաղաքակրթական արժեքներ

Abstract

Հայկական և չինական քաղաքակրթությունները հնագույններից են աշխարհում։ Չնայած երկրների աշխարհագրական դիրքերի, չափերի և բնակչության թվաքանակների տարբերություններին՝ այս երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր պատկերացումներ միջազգային կյանքի և մասնավորապես «փափուկ ուժի» կիրառման մասին թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքին միջավայրում: Նրանց քաղաքականությունն ուղղված է «դեպի ներս», այսինքն՝ սեփական ժողովրդի ինքնությունն ու համախմբվածությունը ազգային մշակույթի հիմքի վրա պահպանելուն։ Ներկայումս հայ ժողովրդի գերակշիռ մասը գտնվում է բոլորովին այլ սոցիալ-մշակութային միջավայրում։ Առաջ է գալիս հայկական սփյուռքի ներկայացուցիչների ինքնության, մշակույթի, լեզվի, կրոնի, ինչպես նաև համայն հայության համախմբվածության պահպանման մասին հարցը։ Այս առումով անհրաժեշտ է օգտագործել Չինաստանի հաջող փորձը, որը համեմատաբար վերջերս է արտաքին քաղաքականության մեջ կիրառում «փափուկ ուժ»։ Նման քաղաքականության հիմնական գործիքներից է նրա ուրույն քաղաքակրթական արժեհամակարգի առաջմղումը, որն իրականացվում է, ի թիվս այլոց, Սփյուռքի օգնությամբ։

Author Biography

Փայլակ Ենգոյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտ, դասախոս

References

Hong Jiaze, Dui haiwai huaren huaiqiao jingji yu zhongguo guanxi de chongxin sikao (Rethinking the relationship between the overseas Chinese economy and China) // Bianjiang jingji yu wenhua (Frontier Economy and Culture), 2009, № 8, pp. 32-34.

Мирумян К. А., История политической науки. Ч. II. Средневековье. Возрождение. Реформация, Ер.: Изд-во РАУ, 2005.

Нежданов В. Л., Китайская диаспора и Китай: общественные и экономические отношения для взаимного политического блага // Общество и государство в Китае, Институт востоковедения РАН, 2017, стр. 245-253։

Спешнев Н. А., Китайцы: особенности национальной психологии. СПб.; Каро, 2014.

Хоренаци, Мовсес, История Армении / Пер. с древнеарм. Г. Саркисяна, Ер.: Айастан, 1990.

Արևշատյան Ս. Ս., Փիլիսոփայական գիտության ձևավորումը Հին Հայաստանում (V-VI դդ.), Եր., Հայաստան, 1973:

Խուրշուդյան Լ. Ա., Հայոց ազգային գաղափարախոսություն, Եր., ԵՊՀ, 1999։

Միրումյան Կ., Արևշատյան Ս., Հայ փիլիսոփայության պատմություն, Եր., Լուսաբաց, 2007:

Downloads

Published

2022-04-19

How to Cite

Ենգոյան Փայլակ. 2022. “Հայաստանի «փափուկ ուժի» քաղաքականության մշակութային-քաղաքակրթական ակունքները”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 13 (1 (37):34-45. https://doi.org/10.46991/BYSU:D/2022.13.1.034.

Issue

Section

Միջազգային հարաբերություններ

Most read articles by the same author(s)