ԱԶԳԱՅԻՆԸ ԵՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԸ ԴԱՐՁՎԱԾԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2020.24.2.026Keywords:
դարձվածային միավոր, մշակույթ, ազգային առանձնահատկություն, համամարդկային տարրեր, մշակութային կոդ, լեզվամշակութային վերլուծությունAbstract
Վերջին ժամանակներս հումանիտար գիտությունների հարացույցում իր ուրույն տեղն է գտել լեզվամշակութաբանությունը որպես լեզվի և մշակույթի փոխհարաբերությունների բարդագույն խնդիրներն ուսումնասիրող գիտաճյուղ: Սույն հոդվածում փորձ է արվում քննության առնել նշված փոխհարաբերությունների դիտակետից լեզվի բառային շերտի «ամենազգայուն» կառույցները՝ դարձվածային միավորները: Հիմք ընդունելով խնդրո առարկա երևույթներին առնչվող գիտատեսական հիմնադրույթները զուգադրական հետազոտման են ենթարկվում ֆրանսերենի և հայերենի մի շարք դարձվածային միավորներ՝ նպատակ ունենալով դրանց իմաստային տիրույթներում վեր հանել ազգային և համամարդկային տարրերը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2020 Zaven HARUTYUNYAN, Meri ABRAHAMYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.