ԼՐԱՏՎԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՏԵՔՍՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2022.26.2.003Keywords:
մեդիա տեքստ, թարգմանության ռազմավարություն, լեզվաոճական առանձնահատկություններ, կլիշե արտահայտություններ, լրագրողական եզրույթներAbstract
Այսօր մեդիան և թարգմանությունը դարձել են երկու անբաժան ոլորտներ, որոնք կարևոր դեր են խաղում լրատվական հաղորդակցության մեջ: Նրանք ոչ միայն տեղեկատվություն են փոխանցում, այլ նաև նպաստում են տեղեկատվության հոսքը առավել լայն լսարաններին հասցնելուն: Հետևաբար, թարգմանության և թարգմանիչների դերը գնալով ավելի է կարևորվում մեդիա ոլորտի ընկերությունների համար: Սույն հոդվածում ուսումնասիրվում են մեդիա տեքստերին բնորոշ մի շարք լեզվաոճական առանձնահատկություններ՝ եզրույթներ, դարձվածքներ, բառախաղեր, անդրադարձներ, փոխաբերություններ, և դրանց՝ անգլերենից հայերեն թարգմանության ընթացքում առկա մարտահրավերներն ու դժվարությունները:
Մասնավորապես քննարկվում են որոշակի ռազմավարություններ, որոնք նպաստում են թիրախային ընթերցողի համար անգլերենից հայերեն թարգմանությունները մշակութային առումով ընդունելի դարձնելուն:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Nune TOVMASYAN , Ruzan GHAZARYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.