ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Authors

  • Իշխան ԴԱԴՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2022.26.2.095

Keywords:

հաջորդական թարգմանություն, մտավոր գործողություններ, մտավոր էներգիա, բանավոր թարգմանչի վերապատրաստում, դասավանդման մեթոդներ

Abstract

Սույն հոդվածը նվիրված է հաջորդական թարգմանության առանցքային խնդիրներին և դասավանդման մեթոդներին: Այն ուսումնասիրում է հաջորդական թարգմանության առանձնահատկությունները՝ քննության առնելով թարգմանաբանության ոլորտի տարբեր մասնագետների կողմից առաջադրված տեսություններն ու մոտեցումները: Փորձ է արվում վեր հանել մտավոր այն գործողությունները, որոնք տեղի են ունենում բանավոր թարգմանություն կատարելիս, ինչպես նաև մատնանշել այն խոչընդոտները որոնց թարգմանիչը բախվում է այդ բարդ գործընթացի ժամանակ: Քննության են առնվում հաջորդական թարգմանության դասավանդման մեթոդներն ու ռազմավարությունները, որոնք լայն կիրառում ունեն: Ներկայացվում են նաև մի շարք նոր մոտեցումներ և վարժություններ, որոնք կհեշտացնեն հաջորդական թարգմանչի վերապատրաստման գործընթացը և վերջինիս կզինեն համապատասխան հմտություններով: Վարժություններն ընտրված են՝ ելնելով Դ. Ջիլի առաջադրած մոդելից, որը ներկայացնում է այն հիմնական գործողությունները, որոնց վրա թարգմանիչը ծախսում է իր մտավոր էներգիան:

Downloads

Published

2022-12-26

Issue

Section

Մեթոդիկա