ԵՊՀ պարբերականներ
Ամսագրեր
-
ԵՊՀ Գիտական տեղեկագիր․ Ֆիզմաթ գիտություններ
«ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Ֆիզմաթ գիտություններ» պարբերականի նպատակն է տպագրել բնօրինակ գիտահետազոտական աշխատանքներ և հետազոտական հոդվածներ ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բոլոր ոլորտներից: Պարբերականն ընդունում է նաև գրախոսական հոդվածներ, կարճ հաղորդակցություն, կոնֆերանսի նյութեր, թեկնածուական և դոկտորական թեզեր և այլ հոդվածներ՝ արդյունքների, փորձերի և օրինակների մանրամասն ներկայացմամբ: Նպատակներից մեկն է արտացոլել Հայաստանում ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բոլոր ոլորտներում կատարվող հետազոտությունների առաջընթացը և միջազգային ֆորումի միջոցով խթանել դրա հետագա զարգացումները։
-
ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Քիմիական և կենսաբանական գիտություններ
«ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Քիմիական և կենսաբանական գիտություններ» պարբերականի նպատակն է տպագրել բնօրինակ գիտահետազոտական աշխատանքներ և հետազոտական հոդվածներ քիմիայի և կենսաբանության բոլոր ոլորտներում: Պարբերականն ընդունում է նաև գրախոսական հոդվածներ, կարճ հաղորդակցություն, կոնֆերանսի նյութեր, թեկնածուական և դոկտորական թեզեր և այլ հոդվածներ՝ արդյունքների, փորձերի և օրինակների մանրամասն ներկայացմամբ: Նպատակներից մեկն է արտացոլել Հայաստանում քիմիայի և կենսաբանության բոլոր ոլորտներում կատարվող հետազոտությունների առաջընթացը և միջազգային ֆորումի միջոցով խթանել դրա հետագա զարգացումները։
-
ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ
«ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ» պարբերականի նպատակն է տպագրել բնօրինակ գիտահետազոտական աշխատանքներ և հետազոտական հոդվածներ երկրաբանության և աշխարհագրության բոլոր ոլորտներում: Պարբերականն ընդունում է նաև գրախոսական հոդվածներ, կարճ հաղորդակցություն, կոնֆերանսի նյութեր, թեկնածուական և դոկտորական թեզեր և այլ հոդվածներ՝ արդյունքների, փորձերի և օրինակների մանրամասն ներկայացմամբ: Նպատակներից մեկն է արտացոլել Հայաստանում երկրաբանության և աշխարհագրության բոլոր ոլորտներում կատարվող հետազոտությունների առաջընթացը և միջազգային ֆորումի միջոցով խթանել դրա հետագա զարգացումները։
-
Journal of Innovative Solutions for Eco-Environmental Sustainability
Journal of Innovative Solutions for Eco-Environmental Sustainability is dedicated to publishing high-quality, cutting-edge research and comprehensive reviews that address pressing challenges in environmental sustainability through innovative, interdisciplinary approaches. The Journal of Innovative Solutions for Eco-Environmental Sustainability is a double-blind peer-reviewed scientific journal published by the Faculty of Biology of Yerevan State University quarterly (4 issues per year). It presents original research, review, short communication articles of high standards in all areas of innovative solutions for management of ecology and environment for sustainable future.
-
ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
«Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն» հանդեսը հրատարակում է գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են հայագիտության, բանասիրության, լեզվաբանության և ժուռնալիստիկայի խնդիրներին: Հանդեսն ընդունում է բնօրինակ հոդվածներ և համապարփակ ուսումնասիրություններ, որոնք նախկինում հրապարակված չեն: Հանդեսում տպագրվում են ԵՊՀ և ՀՀ այլ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի մասնագետներ:
-
Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն
«Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն» հանդեսում տպագրվում են իրավագիտության բնագավառի տարբեր ճյուղերին վերաբերող արդիական հոդվածներ, որոնք ՀՀ օրենսդրության կատարելագործմանը նվիրված հետազոտություններ են: Հանդեսի նպատակն է նպաստել ՀՀ-ում իրավագիտության զարգացմանը և օրենսդրության բարելավմանը: Հանդեսի խմբագրական խորհուրդը ձգտում է ընդլայնել հեղինակների շրջանակը՝ հրավիրելով հետազոտողներ աշխարհի տարբեր բուհերից:
-
Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն
Հանդեսի թեմատիկ ոլորտներից են հայ և համաշխարհային փիլիսոփայության պատմության, տեսության, տրամաբանության, մարդաբանության, բարոյագիտության և գեղագիտության, ինչպես նաև հոգեբանության պատմության և տեսության, անձի հոգեբանության և կլինիկական հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրները, փիլիսոփայական ու հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանությունն ու մեթոդիկան: Մեր խմբագրական խորհուրդը ձգտում է ընդլայնել հեղինակների շրջանակը՝ հրավիրելով հետազոտողներ աշխարհի տարբեր բուհերից:
-
Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն
Հանդեսը հրատարակում է գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ տնտեսագիտության բոլոր բնագավառներում, որոնք կարող են լինել ինչպես տեսական բնույթի, այնպես էլ՝ կիրառական: Հանդեսն ընդունում է բնօրինակ հոդվածներ և համապարփակ ուսումնասիրություններ, որոնք նախկինում չեն հրապարակվել: Խմբագրական խորհուրդը ձգտում է ընդլայնել հեղինակների շրջանակը՝ հրավիրելով հետազոտողներ աշխարհի տարբեր բուհերից:
-
Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն
«Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» հանդեսը ներառում է ռուս գրականության և ռուսաց լեզվի խնդիրների լայն շրջանակ: Հադեսն ընդունում է նախկինում չհրապարակված ուսումնասիրություններ` նվիրված ռուսաց լեզվի և գրականության տեսության ու պատմության, ռուս-հայկական և ռուս-օտարալեզու լեզվական և գրական առնչությունների, լեզուների և գրականության համեմատական և տիպաբանական ուսումնասիրության, թարգմանության, ինչպես նաև տեսական լեզվաբանության և գրականության տեսության հիմնախնդիրներին:
-
Journal of Sociology: Bulletin of Yerevan University
The journal publishes papers on sociological and interdisciplinary analysis of actual problems of the modern society, without limiting its scope of interests with any particular direction. We are interested in both theoretical and applied research studies focused on contemporary issues in the field of social work and social administration.
-
YSU Journal of International Affairs
The YSU Journal of International Affairs (YSUJIA) is a peer-reviewed academic journal fostering debate and dialogue on international affairs across humanities and social sciences, including international relations, international history, international law, international political economy, diplomacy, and foreign policies. It aims to link scholars and policymakers while encouraging innovative, interdisciplinary contributions that broaden the scope of current scholarship.
-
Armenian Folia Anglistika
Armenian Folia Anglistika – Անգլերենի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի (2005 թվականից) և Երևանի պետական համալսարանի (2015 թվականից) պաշտոնական գրախոսվող ակադեմիական ամսագիրը նպատակ ունի խթանել անգլերեն լեզվի, գրականության և մշակույթի հետազոտությունը Հայաստանում: Ամսագիրը հրատարակվում է տարին երկու անգամ: 2007 թվականին Armenian Folia Anglistika-ի խմբագրությունը հայտարարեց ամսագրում նոր՝ «Հայագիտական ուսումնասիրություններ, բաժնի բացման մասին, որը ընդունում է է արժեքավոր և նորարար հետազոտություններ այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են հայ լեզվաբանությունը, գրաքննադատությունը, էթնիկագիտությունը, մշակութային պատմությունը, գենդերային հետազոտությունները և այլն:
-
Journal of Political Science: Bulletin of Yerevan University
Journal of Political Science: Bulletin of Yerevan University-ը գրախոսվող ամսագիր է, որը հրատարակում է քաղաքագիտության ոլորտում տեսական և գործնական նշանակություն ունեցող հիմնարար և կիրառական հետազոտություններ՝ տեղական և միջազգային քաղաքագիտական հանրությանը տեղեկացնելով վերջին քաղաքագիտական հետազոտությունների արդյունքները։ Քաղաքական հետազոտությունների բոլոր ոլորտների և մեթոդաբանությունների հետազոտությունների արդյունքները ողջունելի են քննարկման համար: Հանդեսը բաց է համեմատական հետազոտությունների համար և հատկապես ողջունում է այն աշխատանքները, որոնք հիմնված են քաղաքագիտության հարցերի միջառարկայական մոտեցումների վրա։ Սույն հանդեսը հանրային հարթակ է հայաստանյան, տարածաշրջանի և միջազգային քաղաքագիտական ոլորտի համախմբման համար, որը ապահովում է Հայաստանի քաղաքագիտության ինտեգրումը տարածաշրջանային և միջազգային քաղաքագիտությանը՝ նպաստելով համալսարանական քաղաքագիտության զարգացմանը Հայաստանում և տարածաշրջանում:
-
Translation Studies: Theory and Practice
The Translation Studies. Theory and Practice (TSTP)-ը կրկնակի կույր գրախոսվող գիտական ամսագիր է, որը հրատարակվում է Երևանի պետական համալսարանի թարգմանչական հետազոտությունների ամբիոնի կողմից: Այն ներկայացնում է թարգմանության բոլոր ոլորտներում բարձր չափանիշներին համապատասխանող բնօրինակ հետազոտական հոդվածներ: Ամսագիրը լույս է տեսնում տարեկան երկու համարով: Ամսագրին ներկայացված աշխատությունները պետք է լինեն անգլերենով: Ամսագիրը հասանելի է ինչպես տպագիր, այնպես էլ առցանց տարբերակով:
-
Արդի հոգեբանություն
«Արդի հոգեբանություն» գիտական հանդեսը Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ակադեմիական ամսագիր է։ Այն նպատակ ունի խթանել հոգեբանական գիտության ուսումնասիրության հետազոտությունները՝ կենտրոնանալով հոգեբանության և միջդիսցիպլինար գիտությունների ոլորտի հիմնական սյուների վրա:
-
Օտար լեզուները բարձրագույն դպրոցում
«Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» պարբերականը լեզվաբանության, արտասահմանյան գրականության, ինչպես նաև օտար լեզուների դասավանդման մեթոդների ուսումնասիրությանը նվիրված գիտական հոդվածների հանդես է, որը հրատարակվում է Երևանի պետական համալսարանի (Հայաստան) կողմից: Այն յուրատեսակ հարթակ է լեզվաբանության, գրականության, մշակութային ուսումնասիրությունների և հաղորդակցության ոլորտներում միջլեզվական/միջմշակութային և միջդիսցիպլինար հետազոտությունների համար: Պարբերականը լույս է տեսնում տարեկան 2 անգամ: Հոդվածները կարող են ներկայացվել ամբողջ տարվա ընթացքում: Ձևաչափի և գրախոսման գործընթացի մասին տեղեկությունների համար այցելեք «Հեղինակների համար» բաժինը:
-
Պետություն և իրավունք
«Պետություն և իրավունք» ամսագիրը նշված խորագրով հրատարակվում է 1998 թվականից: Այն «Իրավունք և օրինականություն» ամսագրի իրավահաջորդն է: «Պետություն և իրավունք» ամսագրի հիմնադիրներն են ՀՀ իրավաբանների միությունը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: Ամսագիրը հրատարակվում քառամսյակը մեկ՝ տարեկան երեք համար:
Ամսագրում հրատարակվում են տեսական, գիտական և գործնական նշանակության հոդվածներ և նյութեր: Ամսագիրը գրանցված է ԲՈԿ-ում:
Ամսագրում հիմնականում հարատարակվում են ՀՀ իրավաբանների միության անդամ իրավաբան գիտնականների, ասպիրանտների, ինչպես նաև արտասահմանյան իրավաբան գիտնականների և պրակտիկ իրավաբանների հոդվածները: Ամսագրում հրատարակվում են նաև հիմնադիրների կողմից կազմակերպվող գիտագործնական գիտաժողովների նյութերը: -
Պատմություն և մշակույթ
Հոդվածներում անդրադարձ է կատարվում հայոց և համաշխարհային պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի, մշակույթի, ինչպես նաև հայկական սփյուռքի տարբեր հարցերի: Այստեղից էլ՝ պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի և մշակույթի, սփյուռքագիտության համապատասխան բաժինները։ Հանդեսում ներառված են նաև վաստակաշատ գիտնականների մասին ակնարկներ և նյութեր։ Կան էջեր, որոնք ոգեկոչում և գնահատում են վաստակաշատ գիտնականների աշխատանքը։ Ամսագիրը թողարկվում է տարին երկու անգամ:
-
Հայագիտության հարցեր
«Հայագիտության հարցեր» հանդեսը ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական պարբերականն է: Հրատարակվում է 2014 թվականից Երևանում: Հանդեսում տպագրվում են ԵՊՀ-ում և հանրապետության այլ գիտակրթական հաստատություններում կատարվող հայագիտական աշխատանքները: Աշխատակցում են նաև ՀՀ գիտական հաստատությունների, Սփյուռքի և արտերկրի ճանաչված գիտնականներ: Տպագրվում է տարեկան երեք անգամ` 16 մամուլ ծավալով: Հանդեսը բաղկացած է «Հոդվածներ», «Հրապարակումներ», «Գրախոսություններ», «Գիտական կյանք» բաժիններից: Նախքան տպագրության ուղարկելը կատարվում է գրախոսման, խմբագրման, տարբեր աղբյուրների հետ համադրման, սրբագրման մանրակրկիտ աշխատանք: Ըստ այդմ` այն հրապարակումները, որոնք չեն համապատասխանում հանդեսի սահմանած գիտական չափանիշներին ու պահանջներին, տեղ չեն գտնում պարբերականում:
-
Կրթությունը 21-րդ դարում
«Կրթությունը 21-րդ դարում» գիտամեթոդական միջազգային գրախոսվող եռալեզու հանդեսը գործում է 2019թ-ից ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում, տարեկան երկու համար՝ պարբերականությամբ։ Հիմնադրման գաղափարը մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանինն է։ Հանդեսն իր շուրջն է համախմբել հարյուրից ավելի հեղինակների հայաստանյան և արտերկրի բուհերից, ինչպես նաև ձևավորել է բարձրակարգ մասնագիտական կոմպետենցիաներով խմբագրական խորհուրդ։ Հանդեսը վերածվել է արժեքավոր հարթակի , որում քննարկվում են 21-րդ դարի կրթության հիմնահարցերը։
-
Օտար լեզուները մասնագիտական նպատակների համար
Գիտական հոդվածների միջազգային պարբերականը նպատակ ունի հավաքելու և ներկայացնելու Հայաստանում և Հայաստանից դուրս <<Օտար լեզուները մասնագիտական նպատակների համար>> (FLSP) ոլորտի մասնագետների կողմից մշակված ժամանակակից մեթոդները՝ փորձի փոխանակման և դրանց հետագա զարգացման նպատակով:
-
Արևելագիտության հարցեր
«Արևելագիտության հարցեր» գիտական հանդեսը լույս է տեսնում 2006 թ.-ից:
Այն իրավահաջորդն է «Արևելագիտության հարցեր» միջբուհական գիտական աշխատությունների ժողովածուի և «Արևելագիտական ժողովածուի (2004թ), որը հրատարակվում էր ՀՍՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության կողմից 1983թ.-ից մինչև 2004թ.:
Արևելագիտության հարցերը միջգիտակարգային և միջտարածաշրջանային գիտական հետազոտությունների ժողովածու է։
-
Historia: Philosophy & Theory
Historia: Philosophy & Theory is a double-blind peer-reviewed biannual international academic electronic journal of the Laboratory for Philosophy and Theory of History based in Yerevan State University, Armenia. The journal is published twice a year, in June and December. The journal aims to comprehensively address philosophical matters pertaining to the disciplines of history and historiography, while concurrently delving into theoretical concerns associated with historical narratives, that of national and beyond.
-
Armenian Journal of International Law
ArmJIL is a double-blind peer-reviewed scientific journal with a broad focus on international law. The Journal is published twice a year – one issue in summer, the second issue in late fall/early winter. In addition to the regular issues, special issues may be published per year.
ArmJIL is published under the auspices of YSU in cooperation with the Armenian Institute for International Legal Studies.