Հայոց տեղանունների իմաստաբանական բաղադրիչները

Հեղինակներ

  • Նարինե Դիլբարյան բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2021.12.1.034

Բանալի բառեր:

տեղանուն, բառակազմություն, բարդություն, բառակապակցություն, որոշիչ-որոշյալ կապակցություններ, իմաստաբանություն, իմաստույթ, ներքին և արտաքին որակներ

Ամփոփում

Տեղանքի միավորներին և բնակավայրերին տրվող հատուկ անունները շատ անգամ ծագում են անվանակոչվող միավորների բնական հատկանիշների զգայական կամ իմացական ընկալումներից, այսինքն՝ բաղադրված են որականիշ բառերից, հիմնականում՝ ածականներից, դերբայներից, երբեմն թվականներից, բայց զուգահեռաբար նաև գոյականներից, որոնք տեղանունների կազմում հաճախ դառնում են որակի նշանակում՝ Ուղտասար- սարի գծագրությունը նման է ուղտի, Ուխտաձոր- ձոր է, որտեղ հեթանոսության շրջանից ուխտատեղի էր, Գետավան - գետի ափին կառուցված ավան է, Արևշատ- արևկող գյուղ է, Քարագյուղ – քարքարուտներում ստեղծված բնակավայր և այլն: Լեզվական այս փաստերը թույլ են տալիս վերականգնել բառանվան ուղղակի կապը անվանակոչվող միավորի որակների հետ: Հետևաբար որքան էլ պայմանական են թվում անվանադրումը, անվան և նրա նշանակած միավորի հարաբերությունը, իրականում դրանք փոխկապակցված են: Հին հույների դասական բանավեճը «ֆյուսեյ»-ի (ըստ բնության) և «թեսեյ»-ի (ըստ դրության) կողմնակիցների միջև ինչպես վաղնջական, այնպես էլ ժամանակակից տեղանվանագիտության մեջ կարող է լուծվել «ֆյուսեյ»-ի օգտին:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-05-21

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Դիլբարյան Ն. (2021). Հայոց տեղանունների իմաստաբանական բաղադրիչները. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 12(1 (34), 34-43. https://doi.org/10.46991/BYSU:B/2021.12.1.034

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>