Բայի ժխտական երևութաբանությունը. չլինելու անվանումը լեզվում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.2.107Բանալի բառեր:
ժխտում, չլինել, անվանողական գործառույթ, իմաստ, պրագմատիկա, երևութաբանություն, բացակայությունԱմփոփում
Հոդվածում վերաիմաստավորվում է բայական ժխտման ավանդական ընկալումը՝ ժխտումը ոչ թե որպես տրամաբանական մերժում դիտարկելով, այլ ժխտական միավորներին անվանողական գործառույթ վերագրելով։ Ներկայացվում է, որ բնական լեզուներում բայական ժխտումը չի սահմանափակվում երկարժեք տրամաբանությամբ, դրսևորվում է իբրև բազմաշերտ, պրագմատիկ և իմաստաստեղծ մեխանիզմ, որը կարող է արտահայտել ոչ միայն բացակայություն, այլև իմաստային տարբեր դաշտեր։ Առաջարկվում է տեսակետ, ըստ որի՝ ժխտական միավորները չեն վերացնում կամ մերժում իրողությունները, այլ անվանում են դրանց բացակայությունը՝ «չլինելը» դարձնելով ճանաչելի և հաղորդելի։
Երևութաբանական տեսանկյունից հիմնավորվում է, որ «չլինելը» միայն բացակայություն չէ, այլ գիտակցության մեջ տրված յուրահատուկ փորձառություն։ Այսպիսով, լեզուն չի ոչնչացնում իրականությունը, այլ համակարգում և անվանում է դրա բոլոր հնարավոր վիճակները՝ ներառյալ բացակայությունը։
Ներբեռնումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Siranush Hovhannisyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.