Բայի ժխտական երևութաբանությունը. չլինելու անվանումը լեզվում

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.2.107

Բանալի բառեր:

ժխտում, չլինել, անվանողական գործառույթ, իմաստ, պրագմատիկա, երևութաբանություն, բացակայություն

Ամփոփում

Հոդվածում վերաիմաստավորվում է բայական ժխտման ավանդական ընկալումը՝ ժխտումը ոչ թե որպես տրամաբանական մերժում դիտարկելով, այլ ժխտական միավորներին անվանողական գործառույթ վերագրելով։ Ներկայացվում է, որ բնական լեզուներում բայական ժխտումը չի սահմանափակվում երկարժեք տրամաբանությամբ, դրսևորվում է իբրև բազմաշերտ, պրագմատիկ և իմաստաստեղծ մեխանիզմ, որը կարող է արտահայտել ոչ միայն բացակայություն, այլև իմաստային տարբեր դաշտեր։ Առաջարկվում է տեսակետ, ըստ որի՝ ժխտական միավորները չեն վերացնում կամ մերժում իրողությունները, այլ անվանում են դրանց բացակայությունը՝ «չլինելը» դարձնելով ճանաչելի և հաղորդելի։

Երևութաբանական տեսանկյունից հիմնավորվում է, որ «չլինելը» միայն բացակայություն չէ, այլ գիտակցության մեջ տրված յուրահատուկ փորձառություն։ Այսպիսով, լեզուն չի ոչնչացնում իրականությունը, այլ համակարգում և անվանում է դրա բոլոր հնարավոր վիճակները՝ ներառյալ բացակայությունը։

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-10

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Հովհաննիսյան Ս. (2026). Բայի ժխտական երևութաբանությունը. չլինելու անվանումը լեզվում. Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 17(2(50), 107-119. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.2.107

Նմանատիպ հոդվածներ

1-10 of 116-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար:

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները