Արդի արեվելահայերենի ձեվաբանական-գոյականական նորմը և ձեվաբանության բուհական ձեռնարկները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2021.12.2.053Բանալի բառեր:
նորմ և նորմավորում, ձևաբանական նորմ, զարգացումներ, անհամապատասխանություն, տարակարծություններ, բուհական ձեռնարկներԱմփոփում
Մեր կողմից ուսումնասիրության նյութ դարձած ձեռնարկները ունեն տասնամյակների պատմություն: Այդ ընթացքում արևելահայերենի ձևաբանության նորմերը կրել են որոշակի փոփոխություններ, որոնք բնականաբար չէին կարող արձանագրվել հիշյալ դասագրքերում։ Այդ իսկ պատճառով որոշ հակասություններ են առաջանում նշված ձեռնարկներում ներկայացվող լեզվական նորմի և գործածվող արդի գրական հայերենի իրողություններում։ Հոդվածում քննարկվում են այն անհամապատասխանությունները, որոնք գոյություն ունեն արդի արևելահայերենի ձևաբանական-գոյականական նորմի և վերը նշված բուհական ձեռնարկներում ներկայացվող կանոնների միջև։ Խնդիր է դրվում այս և այլ նորմատիվ քերականության դասագրքերում դրանք դիտարկել արդի գրական արևելահայերենի գործող նորմերի տեսանկյունից։
Հղումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.