Արշակ Չոպանյան բանաստեղծը երկու դարերի սահմանագծում

Հեղինակներ

  • Վաչագան Ավագյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.3.019

Բանալի բառեր:

Արշակ Չոպանյան, Վլադիմիր Կիրակոսյան, արևմտահայ բանաստեղծություն, 19-րդ դարավերջ, գեղարվեստ, որոնումներ, նորարարություն, ռեալիզմ, համադրություն, գեղագիտություն, ձև, ավանդույթ

Ամփոփում

Իր բանաստեղծությունների գերակշիռ մասը Արշակ Չոպանյանը գրել է գրական գործունեության առաջին երկու տասնամյակներին՝ 1890-1900-ական թթ.: Չոպանյանի բանաստեղծական փորձերին անդրադարձել են ինչպես անցյալում, այնպես էլ համեմատաբար նոր ժամանակներում: Հնարավորին չափ շրջանառելով արդեն ծանոթ նյութը՝ հոդվածում հատուկ անդրադարձ է արվում գրականագետ Վլադիմիր Կիրակոսյանի «Արևմտահայ բանաստեղծությունը 1890-1907 թթ.» (1985 թ.) մեծարժեք աշխատությանը, որում գրական-պատմական ու տեսական բազմաթիվ հարցադրումների լայն շրջանակում էական տեղ է հատկացվել նաև Ա. Չոպանյանի բանաստեղծական փորձերի քննությանն ու գնահատմանը: Մասնավորապես օգտվելով այս ուսումնասիրությունից՝ հեղինակը ցույց է տալիս, թե ինչ դեր է խաղացել Ա. Չոպանյանը արևմտահայ բանաստեղծական մտքի շարժման մեջ երկու դարերի սահմանագծին: Ճիշտ է, թեև նա իր փորձերով չնվաճեց նոր փուլ նշանավորող լուրջ արժեքներ, սակայն ստեղծագործական նորություններով բերեց բանաստեղծության բոլորովին այլ որակ, որը, լինելով 1890-ական թվականների առաջին կեսի բանաստեղծական որոնումների ամենաբնորոշ արտահայտությունը, դարձավ նաև 20-րդ դարամուտի արևմտահայ բանաստեղծության բուռն տեղաշարժերի մեկնարկը:

Հեղինակի կենսագրությունը

  • Վաչագան Ավագյան, Երևանի պետական համալսարան

    Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի դոցենտ

Հղումներ

Յու. Ավետիսյան, Արշակ Չոպանյան. կյանքի և ստեղծագործության ուրվագիծ, «Բանբեր Երևանի համալսարանի», Եր., 1997, №3:

Յու. Ավետիսյան, «Անահիտ» հանդեսը, Եր., 1999:

Յու. Ավետիսյան, Արշակ Չոպանյանի բանաստեղծության լեզուն, «Բանբեր Երևանի համալսարանի», Եր., 1991, №3:

Կ. Դալլաքյան, Արշակ Չոպանյան, Եր., 1987:

Վ. Կիրակոսյան, Արևմտահայ բանաստեղծությունը 1890-1907 թթ., Եր., 1985,

Հրազդան, Օրուան կեանքը. Արշալոյսի ձայներ, «Հայրենիք», 1892, թիւ 123:

«Մատենախօսութիւն», «Արձագանք», Թիֆլիզ, 1892, №3,

Գ. Յ. Ֆնտքլեան, Երեք բանաստեղծ, «Մասիս», 1892, թիւ 3965, էջ 163:

Վ. Կիրակոսյան, Ռեալիզմի սկզբնավորումը արևմտահայ պոեզիայում, «Սովետական գրականություն», Եր., 1976, №8:

Գ. Ստեփանյան, Արշակ Չոպանյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), «Պատմա-բանասիրական հանդես», Եր., 1972, №3:

Հ. Թամրազյան, Հայ քննադատություն, Գիրք Գ, Եր., 1992:

Յ. Օշական, Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հ. 5, Երուսաղէմ, 1952:

Գ. Անանյան, Երկու դարի սահմանագծում, «Գրական թերթ», 1985, №52:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-08

Թողարկում

Բաժին

Գրականագիտություն

Ինչպես մեջբերել

Ավագյան Վ. (2022). Արշակ Չոպանյան բանաստեղծը երկու դարերի սահմանագծում. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 13(3 (39), 19-27. https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.3.019

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները