ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v6.i2.52

Բանալի բառեր-:

բարձրագույն դպրոց, ռազմավարություն, հայեցակարգ, նորարարություն, մանկավարժական տեխնոլոգիա, ինքնուրույն ուսումնառություն, դասավանդող, ուսումնառող

Ամփոփում

Հոդվածում հարցի համակարգված վերլուծության տեսանկյունից տրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում օգտագործվող հիմնական ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների բնութագրերը, ընդգծված են կրթական գործունեության առանձնահատկությունները, սկզբունքները, ձևերը, մեթոդները և միջոցները:

Այսօր ուսուցման անարդյունավետ ձևերն ու մեթոդները հեռացվում են, դրանք փոխարինվում են ավելի առաջադեմ, նոր զարգացող գաղափարներով, և որոնք պետք է ներդրվեն աստիճանաբար, մանկավարժական գիտափորձով հաստատված արդյունավետության պայմաններում և բնականաբար՝ բացառելով առկա կրթական տեսությունների բացթողումները:

Ընդունելով, որ նորարարական և ավանդական տեխնոլոգիաների բաժանումը շատ պայմանական է, առաջարկվում է դրանք ոչ թե հակադրել, այլ փոխլրացնել:

Նորարարական տեխնոլոգիան ավանդականից տարբերվում է միայն նրանով, որ այն ավելի շատ կենտրոնացած է ժամանակակից հասարակության պահանջների վրա, ուսումնառողի բուն անհատականության վրա՝ նրանից պահանջելով ինքնազարգացման և ինքնակատարելագործման ցանկություն, ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքները պրակտիկայում կիրառելու կարողություն։

Միաժամանակ հիմնավորված է, որ անհրաժեշտություն է առաջացել մի շարք հիմնարար հասկացությունների վերաիմաստավորման:

Հոդվածում արծարծված հիմնախնդիրն է բացահայտել ժամանակակից բարձրագույն դպրոցում մանկավարժական տեխնոլոգիաների կիրառության անհրաժեշտությունը և հնարավորությունը:

Քննարկված է դիդակտիկայի, դասավանդման մեթոդիկայի և մանկավարժական տեխնոլոգիաների նշանակությունը ժամանակակից բարձրագույն դպրոցի գործունեության մեջ:

Կրթության նկատմամբ պետական նոր դիրքորոշումները հիմնված են կոմպետենտային մոտեցման վրա, ընդունելով գիտելիքների ենթակայությունը կրթական վերջնարդյունքներին, շեշտադրված է պրակտիկ ուղղվածությունը, թողարկվող շրջանավարտների պատրաստվածությունը պրակտիկ գործունեության և գործողությունների։

Հղումներ

Պետրոսյան Հայկ, Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաներ, Եր. , 2012, 566 էջ:

Պետրոսյան Հայկ, Ուսուցման ռազմավարություններ, Ուսումնական ձեռնարկ, Եր., հեղինակային հրատարակություն, 2021, 164 էջ:

Պետրոսյան Հայկ, Ինքնաղեկավարվող ուսումնառության ռազմավարություններ, ԵՊՀ, Կրթությունը 21-րդ դարում, N2, 2021, էջ 34-41:

Новиков А.М., Новиков Д.А., Методология. - М.: Синтег, 2007. - 663 с.

Новиков А.М., Основания педагогики. Пособие для авторов учебников и преподавателей педагогики. - М.: Эгвес, 2010. - 208 с.

Материалы и исследования по проблемам стратегий и технологий Образования. http://www.NationalEdTechPlan.org.

Ульянова И.В., Родин В.Ф, Мальцева Т.В., Михайлова В.К., Русскова Ю.Н., Интерактивные технологии обучения как средство формирования профессиональных компетенций у курсантов образовательных организаций МВД России: Монография - Рязань: ИП Коняхин А.В. (Book Jet), 2018. -265 с.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-04-25

Ինչպես մեջբերել

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ . (2025). Կրթությունը 21-րդ դարում, 6(2), 52-59. https://doi.org/10.46991/educ-21st-century.v6.i2.52