ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ​​ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈԻՑՄԱՆ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i1.135

Բանալի բառեր-:

ուսումնական գործընթաց, ինքնազարգացում, արհեստական բանականություն, մանկավարժական մասնագիտական գործունեություն, ուսումնական գործունեություն, թվային գործիքներ

Ամփոփում

Ժամանակակից հետազոտողների կողմից ուսումնասիրված ամենահրատապ խնդիրներից են կրթական գործընթացի թվայնացման թեմային նվիրված հարցերը։

Սույն հոդվածում ուսումնասիրվում են կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառման հնարավորությունները, վերլուծվում են ուսումնական գործընթացում արհեստական բանականության ներդրման մարտահրավերները և դրա ներուժը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթության ոլորտում արհեստական բանականության զարգացման հեռանկարներին ու ուսումնառողների, դասավանդողների և ուսումնական գործընթացի այլ մասնակիցների վրա դրա ազդեցությանը: Վերլուծության հիման վրա կարելի է պնդել, որ արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ մեծ ներուժ ունի բարելավելու ուսուցման արդյունքները և ուսումնառուների ձեռքբերումները, սակայն այս տեխնոլոգիայի հաջող ինտեգրումը պահանջում է մի շարք մարտահրավերների լուծում: Միաժամանակ ուսումնասիրվում է դասավանդողների կողմից արհեստական բանականությունը ուսուցման գործընթացում կիրառելու և ինքնազարգացման նպատակով կրթական գործընթացում ներդնելու հնարավորությունը:

Դասավանդողի կողմից արհեստական բանականության օգտագործման էական առավելությունն աշխատանքի վրա ծախսվող ժամանակի կրճատումն ու աշխատանքի արդյունավետության բարձրացումն է։ Ուսումնառողների կողմից ուսումնական նյութի յուրացման տվյալների հիման վրա արհեստական բանականության համակարգերը կարող են անհատականացված առաջարկներ ներկայացնել դասավանդման գործընթացի արդյունավետության և ուսուցման որակի զարգացման համար: Տվյալների մեծ ծավալի ավտոմատ վերլուծությունը, որն իրականացվում է արհեստական բանականության միջոցով, դասավանդողին հնարավորություն է ընձեռում արդիականացնել, կատարելագործել և զարգացնել տեղեկույթը:

Արհեստական բանականությանը կարող է նաև օգնել ուսումնական հաստատության կառավարիչներին ստեղծել ժամանակացույցներ և բացահայտել դասավանդման ամենաարդյունավետ ռեսուրսները: Փորձարարական ուսումնասիրությամբ փաստվել է ուսուցման գործունեության մեջ արհեստական բանականության կիրառման արդյունավետության վարկածը, սակայն դասավանդողը պետք է ունենա բավականաչափ լայն աշխարհայացք, պատրաստ լինի բացահայտել անճշտությունները, ուղղել սխալները և չափաբաժնել ուսումնական բովանդակությունը:

Հղումներ

1. Luchsheva L.V., Sotsial'nye problemy ispol'zovaniya iskusstvennogo intellekta v vysshem obrazovanii: zadachi i perspektivy (L.V. Luchsheva), Nauchnyy Tatarstan. 2020, № 4, s. 84–89. — URL: https://tatarica.org/application/files/7716/4318/5531/Luchsheva.pdf

2. Serikov V.V., Tsarapkina Yu.M., Osobennosti formirovaniya kompetentnosti budushchikh pedagogov professional'nogo obucheniya agrarnogo profilya v usloviyakh tsifrovoy transformatsii obrazovaniya, Vestnik Voronezhskogo gosudarstvennogo universiteta. Seriya: Problemy vysshego obrazovaniya, 2022. № 1, s. 77–81. — URL: https://www.elibrary.ru/item.asp?id=48365259

3. Tsarapkina Yu.M., Gadzhimetova B.D., Ispol'zovanie tsifrovykh tekhnologiy v innovatsionnoy obrazovatel'noy srede (na primere mobil'nogo prilozheniya Lecture Racing), Vestnik Rossijskogo universiteta druzhby narodov. Seriya: Informatizatsiya obrazovaniya. 2020. t. 17, № 1, s. 63–71. — URL: https://www.elibrary.ru/download/elibrary_42834559_99966714.pdf

4. Uvarov A., Geibl E., Dvoretskaya I., Trudnosti i perspektivy tsifrovoy transformatsii obrazovaniya, pod red. Uvarova A.Yu., Frumina I.D., M., GU-VShE, 2019, 343 s. DOI: 10.17323/978-5-7598-1990 — URL: https://www.elibrary.ru/item.asp?edn=anygho

5. Chulyukov V.A., Dubov V.M., 2020. Iskusstvennyy intellekt i budushcheye obrazovaniya. Sovremennoe pedagogicheskoe obrazovaniye, 3: 27–31. — URL: https://cyberleninka.ru/article/n/iskusstvennyy-intellekt-i-buduschee-obrazovaniya/viewer

6. Preimushchestva i riski iskusstvennogo intellekta [Elektronnyy resurs] — https://msuee.ru/2020/02/26/preimushhestva-i-riski-iskusstvennogo-intellekta/#:~:text=Минусы%20искусственного%20интеллекта%3A%201.%20Уменьшение, выполнения%20работы%20требуется%20меньше%20людей

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-25

Ինչպես մեջբերել

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ​​ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈԻՑՄԱՆ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. (2025). Կրթությունը 21-րդ դարում, 7(1), 135-143. https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i1.135