Ե­ՐԻ­ՏԱ­ՍԱՐԴ­ՆԵ­ՐԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻ­Ա­ԿԱՆ ԿՐ­ԹՈՒԹՅԱՆ ՎԵ­ՐԱԻ­ՄԱՍ­ՏԱ­ՎՈ­ՐՈՒ­ՄԸ ՀԵՏ­ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i2.300

Բանալի բառեր-:

երիտասարդներ, ՀՀ երիտասարդներ, Մասնակցություն, թվային մասնակցություն, հետպատերազմյան հասարակություն, քաղաքացիական կրթություն

Ամփոփում

Հե­տա­զո­տու­թյան նպա­տակն է քն­նել Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­ցի­ա­կան կր­թա­կան ծրագ­րե­րի բա­րե­լավ­ման ո­ւղ­ղու­թյուն­նե­րը։ Այս հոդ­վա­ծը փորձ է ներդ­րում ու­նե­նա­լու ե­րի­տա­սարդ­նե­րի քա­ղա­քա­ցի­ա­կան կր­թու­թյան բա­րե­լավ­ման ո­ւղ­ղու­թյուն­նե­րի գի­տա­կան վե­րաի­մաս­տա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում՝ հաշ­վի առ­նե­լով հետ­պա­տե­րազ­մյան հա­սա­րա­կու­թյուն­նե­րին բնո­րոշ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը։ Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­ցի­ա­կան կր­թու­թյան վե­րաի­մաս­տա­վո­րու­մը պայ­մա­նա­վոր­ված է պա­տե­րազ­մից ու հա­մա­վա­րա­կից հե­տո հա­սա­րա­կա­կան վե­րա­փո­խում­նե­րով։ Այս ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ քա­ղա­քա­ցի­ա­կան կր­թու­թյու­նը պետք է դուրս գա մի­այն գի­տե­լի­քի փո­խանց­ման շր­ջա­նա­կից և դառ­նա ի­նք­նու­թյան, ի­մաս­տի, ար­ժե­քային կողմ­նո­րո­շում­նե­րի ձևա­վոր­ման ու ժո­ղովր­դա­վա­րա­կան ներգ­րավ­վա­ծու­թյան հար­թակ։ Հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րը վկա­յում են, որ մաս­նակ­ցու­թյան օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րը մնում են ան­հա­վա­սար․ ա­ռա­վել ակ­տիվ են քա­ղա­քաբ­նակ աղ­ջիկ­նե­րը, ի­նչ­պես պա­տե­րազ­մից ա­ռաջ, այն­պես էլ հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում։ Սա ը­նդ­գծում է նե­րառ­ման տար­բե­րակ­ված ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րի մշակ­ման ան­հրա­ժեշ­տու­թյու­նը հատ­կա­պես գյու­ղա­կան ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար։ Մե­թո­դա­բա­նա­կան տե­սան­կյու­նից ա­ռա­վել ար­դյու­նա­վետ են փոխ­գոր­ծուն ու պրոբ­լե­մային ու­սուց­ման ձևե­րը։ Դա­սա­վան­դող­նե­րը հան­դես են գա­լիս որ­պես օ­րի­նա­կե­լի դե­րա­կա­տար­ներ, ո­ւս­տի նրանց ը­նտ­րու­թյունն ու մե­թո­դա­կան պատ­րաստ­վա­ծու­թյու­նը կար­ևոր նշա­նա­կու­թյուն ու­նեն։ Քա­ղա­քա­ցի­ա­կան կր­թու­թյու­նը պետք է ամ­րապն­դի ե­րի­տա­սարդ­նե­րի ու հա­մայն­քի կա­պե­րը՝ խթա­նե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը տե­ղա­կան կա­ռույց­նե­րի հետ և ա­պա­հո­վե­լով ծրագ­րե­րի շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը։ Միև­նույն ժա­մա­նակ առ­կա են մար­տահ­րա­վեր­ներ՝ ֆի­նան­սա­կան կա­յու­նու­թյան ու քա­ղա­քա­ցի­ա­կան ակ­տի­վու­թյու­նը զբաղ­վա­ծու­թյան դաշ­տի հետ նույ­նաց­նե­լու հա­կում­նե­րի տես­քով։ Ու­սում­նա­սի­րու­թյու­նը եզ­րա­կաց­նում է, որ քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան կա­ռույց­նե­րի ու պե­տու­թյան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խո­րա­ցու­մը, ի­նչ­պես նաև նո­րա­րա­րա­կան ա­ջակց­ման մե­խա­նիզմ­նե­րի ներ­դրու­մը կար­ևոր պայ­ման­ներ են քա­ղա­քա­ցի­ա­կան կր­թու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան ու շա­րու­նա­կա­կա­նու­թյան հա­մար։  Նո­րա­գույն տեխ­նո­լո­գի­ա­նե­րը դար­ձել են ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քա­ցի­ա­կա­նու­թյան ա­ռանց­քը՝ ազ­դե­լով տե­ղե­կաց­վա­ծու­թյան, քա­ղա­քա­կան մաս­նակ­ցու­թյան ու սո­ցի­ա­լա­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա։ Հետ­ևա­բար քա­ղա­քա­ցի­ա­կան կրթու­թյան նպա­տա­կադր­ման և մե­թո­դա­բա­նա­կան կար­ևոր ո­ւղ­ղու­թյուն պետք է դառ­նա քա­ղա­քա­ցի­ա­կան կր­թու­թյան ու տեխ­նո­լո­գի­ա­նե­րի քն­նա­դա­տա­կան ը­մբռն­ման հա­մադ­րու­մը՝ ը­նդ­գր­կե­լով մե­դի­ագ­րա­գի­տու­թյան ու մե­դի­ա բո­վան­դա­կու­թյուն ստեղ­ծե­լու հմ­տու­թյուն­նե­րի զար­գա­ցու­մը։

Հղումներ

1. Sargsyan H.L., Harutyunyan M.L., Hasarakagitutyun ararkayi dery Hayastani Hanrapetutyunum qaghaqatsiakan hasarakutyan zargacman hamateqstum. Of Russian-Armenian University (Series: Humanities and Social Sciences), 2022, S. 200․ (in Armenian)

2. Alscher P., Ludewig U., McElvany N., Civic education, teaching quality and students’ willingness to participate in political and civic life: Political interest and knowledge as mediators. Journal of Youth and Adolescence, Т. 51, №. 10, 2022, С. 1886-1900.

3. Altaany H.M., Civic education and its role in social stabilization: A comprehensive review. Available at SSRN 5002738, 2024.

4. Claassen R.L., & Monson J.Q., Does Civic Education Matter? The Power of Long-Term Observation and the Experimental Method. Journal of Political Science Education, 11(4), 2015.

5. Crittenden J., Levine P., Civic education, 2007.

6. Finkel E., Neundorf S., Rascón Ramírez A., Can online civic education induce democratic citizenship? Experimental evidence from a new democracy. American Journal of Political Science, Т. 68, №. 2, 2024, С. 613-630.

7. Gordon E., Mihailidis P. (ed.), Civic media: Technology, design, practice. MIT Press, 2022.

8. Krutka D.G., Heath M.K., Smits R.M., Toward a civics of technology. Journal of Technology and Teacher Education, Т. 30, №. 2, 2022, С. 229-237.

9. Morrow R.A., Habermas and civic education. Handbook of Civic Engagement and Education. Edward Elgar Publishing, 2022, С. 28-41.

10. Reuter A., Scharf T., Digital civic engagement in later life. Civic Engagement in Later Life, 2025, С. 122.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-12-24

Ինչպես մեջբերել

Ե­ՐԻ­ՏԱ­ՍԱՐԴ­ՆԵ­ՐԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻ­Ա­ԿԱՆ ԿՐ­ԹՈՒԹՅԱՆ ՎԵ­ՐԱԻ­ՄԱՍ­ՏԱ­ՎՈ­ՐՈՒ­ՄԸ ՀԵՏ­ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ. (2025). Կրթությունը 21-րդ դարում, 7(2), 300-309. https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i2.300