ԳՈՅԱԿԱՆ ԱՆՎԱՆ ԵԶԱԿԻ ԵՎ ՀՈԳՆԱԿԻ ԹՎԻ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԵՐԻՆ ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2023.1.154Keywords:
Ռուսերենը որպես օտար լեզու, օտար լեզուների ուսուցում, գոյական անուն, եզակի և հոգնակի թվերի ձևեր, հոգնակի թիվ, դասավանդման մեթոդներ, դիդակտիկ նյութեր, ուսուցման գործընթացի համակարգումAbstract
Ժամանակակից հասարակության մեջ, համաշխարհայնացման գործընթացների ինտենսիվ աճով պայմանավորված, կրթության համակարգում առանձնակի տեղ է զբաղեցնում օտար լեզուների ուսուցման մեթոդների և եղանակների արդյունավետության բարձրացումը և օտար լեզուների հիմնարար գիտելիքների ձեռք բերումը արդեն դպրոցական նստարանից։ Հայկական դպրոցների համար ասվածը առաջին հերթին վերաբերվում է երկու առավել պահանջված լեզուներին՝ ռուսերենին և անգլերենին, որոնց գերազանց իմացությունը ժամանակակից հասարակության մեջ այսօր դարձել է մարդկային գործունեության տարբեր ոլորտներում աշխատանքի հիմնական պահանջներից մեկը։ Օտար լեզուների ուսումնասիրությունը իր մեջ ներառում է մեծ թվով բաղադրիչներ, և դրանց թվում ցանկացած լեզվի մեջ հիմնարար հասկացություններից մեկը գոյական անունն է, դրա թիվը, սեռը, հոլովները։ Սույն հոդվածի շրջանակներում դիտարկվում են գոյական անվան քերականական հատկանիշներից մեկի՝ եզակի և հոգնակի թվի դասավանդման որոշ առանձնահատկությունները հայկական դպրոցներում անգլերեն և ռուսերեն լեզուները ուսումնասիրելիս։ Դիտարկվում են հայկական դպրոցների անգլերեն և ռուսերեն լեզուների դասագրքերում կիրառվող մեթոդները, ինչպես նաև այն դժվարությունները, որոնց հետ կարող են առնչվել միջին և ավագ դպրոցի աշակերտները գոյականի թիվը ուսումնասիրելիս, առաջարկվում են կոնկրետ դիդակտիկ նյութեր, որոնք մեր կարծիքով, կնպաստեն նշված քերականական նյութի յուրացման արդյունավետության բարձրացմանը հայկական դպրոցների միջին դասարաններում՝ ռուսերեն և անգլերեն լեզուներում հոգնակի թվի հիմնական կանոնների համակարգման ճանապարհով (աղյուսակի և գծանկարի տեսքով)։
Բանալի բառեր՝ օտար լեզու, օտար լեզուների ուսուցում, գոյական անուն, եզակի և հոգնակի թվերի ձևեր, հոգնակի թիվ, դասավանդման մեթոդներ, դիդակտիկ նյութեր, ուսուցման գործընթացի համակարգում
References
Аветисян Г. О., Методика обучения множественному числу существительного в общеобра¬зо-вательной школе. Ширакский государственный университет им. М. Налбандяна. Ученые записки. Выпуск Б. № 1 – 2018г.
Арбатский, Д. И., О лексических значениях форм множественного числа имен существите¬ль-ных в современном русском языке. НДВШФН 1958, 4, 65–74
Бабаян Т. А., Егиазарян М. А., Лалаянц С. Г., Русский язык. Учебник для 5-го класса основной школы. Ереван, МАНМАР, 2014, с. 79.
Балаян Л., Особенности преподавания структуры множественного числа имен существитель-ных (на армянском языке). Ереван, 2022.
Виноградов В. В., Русский язык. (Грамматическое учение о слове): Уч. пособие для вузов/Отв. ред. Г. А. Золотова, 3-е изд., 1. Высш. школа, 1986, с.129.
Гаспарян Г. Английский. Учебник 5-го класса общеобразовательной школы / Г. Гаспарян, Ер. МАНМАР, 2014, 160 с.
Концепция преподавания русского языка в учебных заведениях Республики Армения, реализующих общеобразовательные программы. Единый веб-сайт для публикации правовых актов. Электронный источник: https://www.e-draft.am/ru/projects/415/about.
Манукян Н., О некоторых методах обучения английскому языку. ЕГУ. Иностранные языки в высшей школе. 2019, 1 (26) с. 193.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Lilit Sargsyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.