ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2023.1.170Keywords:
ուսանողներ, հատուկ կրթության բաժին, դաստիարակություն, ֆիզիկական ակտիվություն, զարգացման խանգարումների ձևեր և աստիճան, ծանրաբեռնվածության կարգավորումAbstract
Հոդվածում քննարկվում են հոգնածության այն հիմնական հատկանիշները, գործոնները և ցուցանիշները, որոնք պետք է հաշվի առնել հատուկ ուսումնական բաժանմունքի ուսանողների հետ ֆիզիկական պարապմունքների կազմակերպման և անցկացման ընթացքում։ Այդ բաժանմունքի ուսանողներին բնորոշ են զարգացման տարբեր խանգարումներ, որը բավականին դժվարացնում է նրանց շարժողական հնարավորությունները և ֆիզիկական կուլտուրայի ծրագրի ուսումնական նյութերի յուրացումը։ Այդ պատճառով ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների ծրագրավորման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հատուկ բաժանմունքի ուսանողների սեռը, զարգացման խանգարման ձևը, բնույթը և աստիճանը, ուղեկցող հիվանդությունների առկայությունը, ֆիզիկական պատրաստվածությունը և այլ բազմաթիվ գործոններ։
Այս կապակցությամբ, հատուկ ուսումնական բաժանմունքի ուսանողների ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների կազմակերպման և անցկացման արդյունավետ ուղիների որոշումը, համապատասխան ֆիզիկական բեռնվածության կազմակերպումը միշտ եղել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ Ուսանողների ֆիզիկական դաստիարակության խմդիրների վերաբերյալ հատուկ գիտա-մեթոդական գրականությունում ընդգծվում է պաշտպանական միջոցների և պահուստների մոբիլիզացիայի կիրառման հարցերի ուսումնական կարևորությունը հատուկ բաժանմունքի ուսանողների հետ անցկացվող ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներում բեռնվածության պլանավորման ժամանակ։
Ֆիզիկական կուլտուրայի ուսումնական պարապմունքների ժամանակ դոզավորված բեռնվածությունը և դիֆերենցված մոտեցումը հատուկ ուսումնական բաժանմունքի ուսանողների նկատմամբ նախատեսում է որոշ սահմանափակումներ՝ կտրուկ թեքումներ, ցատկեր, ծանրություններով վարժություններ, երկարատև անշարժ վարժություներ, երկարատև մկանային լարվածություն և այլն։ Այդ պատճառով հատուկ ուսումնական բաժանմունքի ուսանողների ֆիզիկական դաստիարակության դասախոսներին խորհուրդ է տրվում օգտվել այդ ուսանողների հետևյալ արտաքին նշաններից և հոգնածության աստիճանից․ մաշկի գույն (ոչ շատ կարմրություն, նշանակալի կարմրություն, կտրուկ կարմրություն), շնչառություն (հաճախակիացած, անհավասար հաճախակիացած, խորը ներշնչումներ, շնչարգելությունը), շարժումներ (մարմնի ճոճում, չկոորդինացված շարժումներ), ուշադրություն (հրահանգների կատարման անճշտություներ, ընկալվում է միայն բարձրագույն հրահանգը), ինքնազգացողություն (ոչ մի բողոք չկա, բողոք հոգնածության մասին, սրտխփոց, շնչարգելություն, գլխացավի բողոք, սրտխառնոց և փսխում)։
References
Азарян Р.Н., Виды нарушений зрения и причины возникновения// «Специальная педагогика», Учебник для студентов педагогических вузов, Ереван, 2016, с. 136-141.
Артемов П. К., Физическое воспитание студентов специального учебного отделения. - М, 1997, 175 с.
Барсегян А.А., Организация и содержание физического воспитания студентов специального учебного отделения. Методическое пособие, Ереван, 2008, с. 18.
Еремина А.А., Медведева Б.А., Образование лиц с нарушением умственного развития.// «Специальная педагогика» под ред. Н.М. Назаровой, М. 2010, с. 205-227.
Курамшин Ю.Ф., Методы обучения двигательным действиям и развитию физичес¬ких качеств: теория и технические применения. //Учебное пособие, СПб., 1998, с. 245
Тарасенко М.Н., Пономарева В.В., Физическое воспитание студентов вузов в спе¬циальном учебном отделении. Учебное пособие для высших учебных заведений, М., «Высшая школа», 1976, с. 150.
Тевосян X.А., Организация занятий по физическому воспитанию студентов специального медицинского отделения. Учебно-методическое пособие. Ереван, 2015, с. 55.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Barseghyan Arman
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.