ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Authors

  • Իգոր Կարապետյան Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i1.10706

Keywords:

Ակադեմիական ազնվություն, մանկավարժական պայման, մշակույթ, գրավոր խոսք, մեջբերում, հղում, գրագողություն, ռազմավարություն, ռեֆլեքսիվ կոմպետենցիա, քննադատական վերլուծություն

Abstract

Հիմնախնդիրը: Հոդվածում ներկայացվում են ակադեմիական ազնվության մշակույթի ձևավորման տրամաբանական, հոգեբանական հիմքերը, այն գործոնները, որոնք սկզբունքային նշանակություն ունեն անձի դաստիարակության, այդ համատեքստում նրա ակադեմիական ազնվության ձևավորման գործում: Ազնվությունը դիտարկվում է ոչ միայն անձի դաստիարակության, այլև
սոցիալականացման համատեքստում: Շեշտադրվում է այն գաղափարը, որ անհրաժեշտ է ակադեմիական գրագրական կոմպետենցիա ձևավորելու համար դեռևս դպրոցում, և նշված գործընթացը պետք է ներառի բուհական ու հետբուհական կրթությունը:
Արդի փուլում կարևոր հիմնախնդիր է կրթության ոլորտում ակադեմիական ազնվության ձևավորումը: Այդ մասին շատ են խոսում: Սակայն հիմնականում խոսում են այն միջոցների մասին, որոնք ուղղված են ակադեմիական ազնվությունից խուսափողներին, խախտողներին պատժելուն: Ակնհայտ է, որ պետք է այն ձևավորել, արմատավորել, ստեղծել ակադեմիական ազնվության
ձևավորման համապատասխան պայմաններ:
Հիմնախնդրին առնչվող արդիական հետազոտությունների և հրատարակությունների վերլուծություն: Թեմային առնչվող հետազոտությունները ցույց են տալիս, որ մանկավարժության և հոգեբանության, մասնավոր մեթոդիկաների շրջանակներում մշակված են հստակ ռազմավարություններ և տեխնոլոգիաներ, որոնց հետևողական կիրառումը կարող է տալ ցանկալի արդյունք:
Հետխորհրդային կրթական տարածքում ակադեմիական ազնվության նվիրված աշխատանքները սկսեցին իրականացվել 21-րդ դարասկզբին: Ինչ վերաբերում է կրթության բարձր զարգացում ապահովող երկրներին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն), ապա նշված հիմնախնդիրը քննության առարկա է դարձել նախորդ դարի կեսերից:
Հոդվածի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակը:
Սույն ուսումնասիրության նպատակն է ներկայացնել ակադեմիական ազնվության մշակույթի ձևավորման մանկավարժական պայմանները ՀՀ-ում:
Հետազոտության նորույթը: Ավանդույթ է դարձել խնդրո առարկա դարձնել ակադեմիական ազնվության ձևավորման արտաուսումնական, տնտեսական, քաղաքական, մշակութային գործոնները: Մանկավարժական պայմանների,
տեխնոլոգիաների հիմնահարցերն անհրաժեշտ ուշադրության չեն արժանանում: Խնդիր է դրվում ավելի բարձր ռեֆլեքսիվ մակարդակում առանձնացնելու ակադեմիական ազնվության ապահովման քաղաքական, հոգեբանական և մանկավարժական մոտեցումները:
Ասել, թե հայրենական կրթական ավանդույթն այդ հիմնախնդիրը շրջանցել է, սխալ կլինի: Հայ մանկավարժները ներդրել են ակադեմիական ազնվության տարրերը հիմնականում գրավոր խոսքի ուսուցման ընթացքում:
Ակնհայտ է, որ գրավոր խոսք ուսուցանվում է դեռևս դպրոցում, և աշակերտները վաղ տարիքում սովորում են հղում կամ մեջբերում անել:

References

Օգտագործված գրականության ցանկ

Կարապետյան Ի. Կ., Ազնվությունը որպես ակադեմիական գրագրության

սկզբունք և ռազմավարություն //Ժամանակակից լեզվաբանությունը միջգիտակարգայնության լույսի ներքո: Միջազգային գիտաժողովի նյութեր/ԵՊՀ և Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիա, Երևան, ԵՊՀ հրատ., 2018, 204 էջ, էջեր 124-135:

Боголепова С.В., Обучение академическому письму на английском языке: подходы и продукты // “Высшее образование в России”, 2016, № 1, с. 87-94.

Валеева Л.А., Сиразеева А.Ф., Морозова А.Ф., Развитие навыков академического письма у студентов неязыкового вуза // “Современные проблемы науки и образования”, 2015, № 3. //URL: http://www.science-education.ru/ru/article/view?id=17956 (дата обращения: 04.10.2018).

Демидова О.М., Развитие умений академического письма магистров неязыкового вуза // “Молодой ученый”, 2014, № 1, с. 510-516.

Короткина И.Б., Академическое письмо: процесс, продукт и практика. Учебное пособие для вузов. Москва: Изд-во “Юрайт”, 2015, 295 с.

Островская Е.С., Вышегородцева О. В. Academic Writing: концепция и практика академического письма на английском языке// “Высшее образование в России”, 2013, № 7. с. 104-112.

Розанова Я.В., Роль академического письма в подготовке бакалавров неязыкового вуза // “Молодой ученый ”, 2015, № 6, с. 674-677.

Clayton, P. H., Ash, S. L., Bullard, L. G., Bullock, B. P., Moses, M. G., Moore, A. C., O’Steen, W. L., Stallings, S. P. and Usry, R. H., Adapting a core service-learning model for wideranging implementations: An institutional case study. Creative College Teaching, 2005, Vol. 2,

Spring, pp. 10-26.

Fink, L. D., Creating significant learning experiences: An integrated approach to designing college courses. San Francisco: Jossey-Bass, 2003.

Paul, R., and Elder, L., The miniature guide to critical thinking: Concepts and tools, 2006.

Walmsley, C. and Birkbeck, J., Personal narrative writing: A method of values reflection for BSW students. Journal of Teaching in Social Work, 2006, 26(1/2), 111-126.

Downloads

Published

2023-09-04

How to Cite

Կարապետյան Ի. (2023). ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ. Կրթությունը 21-րդ դարում, 1(1), 28–35. https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i1.10706

Issue

Section

Մանկավարժության տեսություն