ՌԻՍԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՌԻՍԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i1.10721Keywords:
Ռիսկ, ռիսկային իրավիճակ, մանկավարժական գործըն- թաց, ռիսկային իրավիճակի կարգավորիչ, մանկավարժական ռիսկաբանու- թյուն, անձի զարգացում:Abstract
Համառոտ ներածական: Մանկավարժական ռիսկաբանությունը մանկավարժության նոր գիտաճյուղ է, որն ուսումնասիրում է կրթական գործընթացում ընդգրկված սուբյեկտների գործունեության, հատկապես դասավանդողի մասնագիտական և սովորողի ուսումնական գործունեության վարքագծային կողմը, մանկավարժական ռիսկի՝ որպես սոցիալ-տնտեսական և հոգեբանական երևույթի էությունը, ինչպես նաև անխուսափելի ընտրության իրավիճակում դասավանդողի և սովորողի գործունեության առանձնահատկություններն ու ընդհանուր օրինաչափությունները:
Հիմնախնդիրը: Սույն հետազոտության հիմնախնդիրը պայմանավորված է կրթական գործընթացում ռիսկային իրավիճակի առաջացման անկանխատեսելիության և հաճախ անկառավարելիության հանգամանքով, ինչն էլ կարող է բացասական հետևանքներ ունենալ հատկապես սովորողի անձի զարգացման գործընթացում: Այդ իսկ պատճառով ժամանակակից գործընթացներում հրատապ խնդիրներ են ռիսկային իրավիճակի ուսումնասիությունն ու դրա հնարավոր կարգավորման առանձնահատկությունների բացահայտումը:
Հիմնախնդրին առնչվող արդիական հետազոտությունների և հրատարակությունների վերլուծություն: Թեմային առնչվող ուսումնասիրությունների դիտարկումը ցույց է տալիս, որ մանկավարժական ռիսկաբանության ոլորտը դեռևս կայացման փուլում է: Սակայն միևնույն ժամանակ ընդհանուր ռիսկաբանությունը և դրա այլ ճյուղերի շրջանակներում իրականացված հետազոտություններն ու աշխատությունները հիմք են դառնում մանկավարժական ռիսկաբանության ոլորտում հետազոտությունների ընդլայնման ու կայացման համար: Այսպես, նման մեթոդաբանական հիմք են Ու. Բեքի, Ն. Լուհմանի, Ե. Գիդենսի, Օ. Յանիցկու [1], [5, [3] աշխատություններն ու դրանցում մշակված տեսական հայեցակարգերը: Այս գիտնականները և նրանց հետևորդները հստակեցնում են «ռիսկ» հասկացությունը, բացահայտում են դրա հատկանիշները, ծագման և զարգացման մեխանիզմների առանձնահատկությունները, դասակարգում են ժամանակակից ռիսկերը, ներկայացնում են ռիսկերի վտանգների և դրանց հետևանքների (իրական և հավանական) նվազեցման ու վերացման ուղիները:
Հոդվածի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակը: Մեր նպատակն է վեր հանել և դիտարկել ռիսկային իրավիճակի կարգավորիչների հիմնախնդիրը մանկավարժական ռիսկաբանութան մեջ:
References
Список использованной литературы
Вeck ,U., Risk Society. Toward a New Modernity / U. Вeck, London, 1992.
Durkheim, E., Education and Sociology. (trans. Sherwood D. Fox) Glencoe, III.: Free
Press, 1956.
Giddens, A., Modernity and Self-Identity: Self and Society in the Late Modern Age, Stanford,
Habermas, J., The theory of communicative action. V.1. Reason and rationalization of society.
Boston, Beacon Press, 1984.
Luhman, N., Risk: A Sociological Theory, New Jersey, 2008.
Антонова Л.Н., Педагогическая рискология: теория и история. В журнале
“Проблемы современнго образования”, 2010, No. 4.
Шапкин А.С., Шапкин В.А., Теория риска и моделирование рисковых ситуаций,
Mосква, 2005.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.