ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՐՄԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.2.16

Keywords:

կրթությունը Հայաստանում, հարմարումը կրթության ոլորտում, տեղահանված երեխաներ և երիտասարդներ, հետպատերազմյան իրականություն

Abstract

Այս ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է 2020թ․ մինչ այժմ հայ հասարակության անորոշությամբ, անկախության տարիներից ի վեր «ոչ պատերազմ ոչ խաղաղություն» հասարակություններին բնորոշ առանձնահատկություններով, անկայունությամբ, անընդհատ փոփոխվող լարվածության աճով: Այս առումով սույն հոդվածը նպատակ ունի վերլուծելու 2020թ․ Արցախից տեղահանված երեխաների և երիտասարդների հարմարման գործընթացը կրթական համակարգում: Այս խնդրի ուսումնասիրության կիրառվող մոտեցումը տեսական մեթոդների և էմպիրիկ հետազոտության համադրությունն է, որը թույլ է տալիս համալիր դիտարկել տեղահանված երեխաների և երիտասարդների սոցիալական հարմարման խնդիրը: Տեսական մեթոդների կիրառումը հնարավորություն է տվել նկարագրել տեսական մոտեցումներ սոցիալական հարմարման երևույթի սոցիոլոգիական, հոգեբանական և մանկավարժական ուսումնասիրություններում, որը բնութագրվում է որպես անձի գործունեություն ուղղված սոցիալական միջավայրին և այդ հասարակությունում գտնվելու պայմաններին անհատի հարմարմանը: Հոդվածը պարունակում է Արցախից տեղահանված երեխաների և երիտասարդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները: Ստացված տվյալները թույլ են տալիս բացահայտել երեխաների և երիտասարդների համար հիմնական հարմարման խնդիրները, եզրակացություններ անել և առաջարկություններ մշակել: Հոդվածի նյութերը գործնական նշանակություն ունեն տեղահանված երեխաների և երիտասարդների հարմարմանն ուղղված կրթական կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի նախագծման և իրականացման համար: Հետազոտության հիմնական եզրակացությունն այն է, որ կրթական համակարգում երեխաների և երիտասարդների հարմարման պրակտիկաները կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ ադեկվատ և ակտիվ հարմարում, ադեկվատ և պասիվ հարմարում, ոչ ադեկվատ և պասիվ հարմարում։  Ըստ հարմարման սոցիոլոգիայի կտրուկ փոփոխությունների ժամանակ, սկզբնական փուլում գերաշռում է պասիվ հարմարումը, սակայն հետագայում մարտահրավերներին դիմագրավելու պահանջը պայմանավորում է ակտիվ հարմարման տարածման։ Տեսության մեջ ադեկվատ հարմարումը հաջող հարմարումն է՝ հավասարակշռություն կամ ներդաշնակություն հարմարվող սուբյեկտի և միջավայրի միջև։ Ադեկվատ հարմարումը ենթադրում է, որ անհատը գիտակցում է միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների, մարտահրավերների էությունը և դրանց համապատասխան փոխում է իր գիտակցությունը և վարքը։

 

References

2020 թ. պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված երեխաների կրթության և պաշտպանվածության կարիքների գնահատման զեկույց, Հանրային քաղաքականության ինստիտուտ, հուլիս, 2021, https://erit.am/documents/pdf/803d3beb96e1fb33f-9b177270d7a2d65.pdf:

Մարկոսյան Ա., Մաթևոսյան Էլյանորա, Պատերազմի տնտեսական հետևանքները և դրանց չեզոքացման հիմնական միջոցառումների բովանդակությունը // «Գիտական Արցախ», 2021, №4 (11). URL: https://cyberleninka.ru/article/n/economic-consequences-of-war-and-content-of-the-main-measures-for-their-neutralization (дата обращения: 29.09.2023): 3. Մխիթարյան Է., ««Ապաստան հայցողներ», «ներքին տեղահանված անձինք», «հարկադիր վերաբնակված/տեղահանված անձինք» եզրույթները, կարգավիճակները. դրանց իմպլեմենտա-ցիայի անհրաժեշտությունն Արցախի իրավական դաշտում // «Գիտական Արցախ», 2021. №2 (9), URL: https://cyberleninka.ru/article/n/the-terms-and-status-asylum-seekers-internally-dispaced-persons-forced-resettlementdisplaced-persons-their-implementation-in-the-ligal-sphere-of-artsakh (21.09.2023): 4. Տիգրանյան Գ., «Տարհանված/տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրա-ցումը ՀՀ-ում (Իրավական շրջանակների և կրթական գործընթացում հոգեսոցիալական աջակ-ցության առկայության վերլուծություն)», https://hkdepo.am/up/docs/DATA_Research_Right_to_Edu-cation_of_Displaced_Children_Tigranyan.pdf: 5. Mourgela, V., & Pacurar, E. (2017). Children, Extracurricular Activities, and Digital Media: The Process of Displacement and School Performance. Journal of Educational Computing Research, 56(2), 202–225. doi:10.1177/0735633117707792 6. Sommers M., Education Amidst Confict:The Youth Challenge, 2009, Praxis: The Fletcher Journal of Human Security Vol. 24: 29-39 7. Корел Л.В., Социология адаптации: вопросы теории, методологии и методики, Новосибирск, 2005. – 424 с.

Downloads

Published

2023-12-22

How to Cite

Գալստյան Մ. (2023). ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՐՄԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 10(2), 16–27. https://doi.org/10.46991/ai.2023.2.16