ՁԱԽԼԻԿՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐՄԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i1.053Բանալի բառեր-:
Ձախլիկություն, կենսաբանական առանձնահատկություն, նյարդահոգեբանական հատկանիշ, շարժողական գերակայություն, ուսուցման գործընթաց, հարմարում, հարմարման խնդիրներ, կրթական միջավայր, ստանդարտացված աջլիկությունԱմփոփում
Ձախլիկությունը դիտարկվում է որպես կենսաբանական և նյարդահոգեբանական հատկանիշ, որն արտահայտվում է շարժողական գործառույթների գերակայությամբ ձախ ձեռքի կամ մարմնի ձախ կողմի նկատմամբ։ Այն նորմայի տարաբնույթ դրսևորում է և ինքնին բժշկական կամ զարգացման խանգարում չի համարվում։ Ձախլիկ երեխաները կարող են բախվել ուսուցման գործընթացում հարմարման, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ինտեգրման խնդիրների։ Հատկապես վտանգված են նախադպրոցական և դպրոցական տարիքային խմբերում ընդգրկված երեխաները, որոնք հայտնվում են ստանդարտացված աջլիկության վրա հիմնված կրթական միջավայրում։ Մեր հետազոտության նպատակը եղել է վերլուծել ձախլիկության ախտորոշման և հարմարման առանձնահատկությունները՝ հիմնվելով սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա։ Հետազոտական գործիքակազմի միջոցով փորձ է արվել բացահայտելու ձախլիկ սովորողների սուբյեկտիվ պատկերացումները իրենց ձեռքի գերակայության վերաբերյալ, այդ գործոնի նկատմամբ իրենց վերաբերմունքը, ինչպես նաև սոցիալական միջավայրի արձագանքը՝ ուսուցիչների, ծնողների և հասակակիցների մակարդակներում։ Ստացված արդյունքները կարևոր հիմք են ստեղծում ինչպես ձախլիկ սովորողների կրթական հաստատություններում հարմարման հիմնախնդիրների խորացված գիտական ըմբռնման, այնպես էլ կրթական քաղաքականության վերանայման և մանկավարժական գործելակերպերի համատեքստում համապատասխան մոտեցումների մշակման համար։ Անդրադառնալով ձեռք բերված տվյալներին՝ հնարավոր է ձևակերպել հստակ առաջարկություններ՝ ուղղված ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը և ձախլիկ երեխաների կրթական հավասար հնարավորությունների ապահովմանը։
Հղումներ
1. Bezrukikh M.M. Levorukiy rebenok v shkole i doma. - Ekaterinburg: «LITUR», 2001.-320s
2. Doskin V.A., Lavrent’eva N.A., Miroshnikov M.P., Sharay V.B. //Voprosy psikhologii.1973,N.6, S.141-145
3. Social-Psychological Adaptation Of Academic Gifted Adolescents With Various Degrees Of Internet Addiction | European Proceedings
4. Assessing handedness in preschoolers: Construction and initial validation of a hand preference test for 4-6-year-oldsResearchGate+7, Ursula Kastner-Koller, Pia Deimann, Johanna Bruckner, Psychology Science, 2007, 49․3, 239-254
5. de Kovel Caroline G.F., Carrion-Castillo, A., & Francks, C. (2019). A large-scale population study of early life factors influencing left-handedness. Scientific Reports, 9, 584. https://doi.org/10.1038/s41598-018-37423-8
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Anahit Khlopuzyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.