Հափշտակության հասկացությանը և եղանակներին առնչվող որոշ հիմնահարցեր

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.C/2024.15.2.039

Բանալի բառեր-:

հափշտակություն, հափշտակության հասկացություն, հափշտակության ավարտ, շահադիտական դրդում, հափշտակության եղանակներ, բնակարան, ազատ կամք, նյութական եւ դատավարական ձեւակերպումների ներդաշնակություն

Ամփոփում

Հափշտակությունները սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հիմնական կորիզն են, դրանց առանցքը և այս դիտանկյունից քննարկվող երևույթի հասկացության և եղանակների ուսումնասիրությունը միշտ արդիական է և կարևոր։

Սույն հոդվածի շրջանակներում հետազոտվել են ՀՀ նոր (գործող) քրեական օրենսգրքով սահմանված հափշտակության հասկացության և դրա եղանակներին առնչվող որոշ հիմնահարցեր, որոնք բավականաչափ խնդրահարույց են, իսկ դրանց լուսաբանումը, ինչպես նաև հետագա օրենդրական փոփոխություններին միտված լրամշակման առաջարկներն անհրաժեշտ են և հրատապ։

Հոդվածի նպատակը հափշտակության հասկացության և ավարտի պահի, ինչպես նաև հափշտակության եղանակների օրենսդրական ձևակերպման առկա որոշ հիմնախնդիրների հետազոտումն է և դրա արդյունքում օրենսդրական ձևակերպումների կատարելագործմանն ուղղված և հրատապ լուծում պահանջող առաջարկների ներկայացումն է։

Հոդվածում առանձին պարագրաֆներով քննարկվում են հափշտակության հասկացությունը, դրա ընկալման որոշ առանձնահատկություններ, ինչպես նաև հափշտակության եղանակաների օրենսդրական ձևակաերպման և որակման խնդիրները։

  Հետազոտության առարկան դիտարկվել է համագիտական և հատուկ մեթոդների կիրառմամբ, ինչպիսիք են դոգմատիկ, իրավահամեմատական, տրամաբանական վերլուծության մեթոդները։

  Հոդվածի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքում ներկայացվել են հափշտակության ձևակերպմանը և հափշտակության եղանակներին առնչվող օրենսդրական առաջարկներ՝ միտված դրանց վերաբերյալ քրեաիրավական նորմերի կատարելագործմանը, մասնավորապես նշվել է․

  • օրենսդրական միասնական տրամաբանության ապահովման համատեքստում, հափշտակության հասկացության մեջ պետք է վերականգնվի շահադիտական դրդման վերաբերյալ նշումը կամ ՀՀ քրեական օրենսգրքում ընդհանարապես պետք է հրաժարվել նշված դրդման վերաբերյալ զետեղումներից։
  • Առաջարկ է ներկայացվել հափշտակությունն ավարտված համարել այն պահից, երբ սեփականատերը կամ գույքի օրինական տիրապետողը զրկվել է նշված գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորությունից։
  • Նյութական և դատավարական իրավունքի նորմերում «բնակարան» հասկացության տարբերությունները խնդրահարույց են իրավակիրառ պրակտիկայի համար, հետևաբար՝ անհրաժեշտ է այս հասկացությունը նախատեսել միայն քրեական օրենսգրքում՝ կատարելով համապատասխան լրամշակումներ։
  • Առկա իրավակարգավորումների պարագայում՝ ավազակության հանցատեսակի որակյալ դրսևորումների շարքում պետք է նախատեսել «անզգուշությամբ մարդու մահ կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով» ծանրացնող հանգամանքը։
  • Կրկնաբանությունից խուսափելու նպատակով՝ կողոպուտի օրենսդրական ձևակերպումը ևս պետք է փոփոխել, նշելով՝ «Կողոպուտը՝ բացահայտ հափշտակությունը»։
  • Գողության հանցակազմի որակյալ տեսակներից մեկում «օբյեկտից» եզրույթը, խիստ թերի է, այն կարող է առաջ բերել բազմաթիվ տարամեկնաբանություններ և անհստակություններ։ Այս համատեքստում, նշված նորմն անհրաժեշտ է լրամշակել, նշելով՝ «տուժողի մոտ գտնվող այլ առարկայից» ձևակերպումը, շեշտելով, որ այդ պահոցը գտնվում է անմիջապես տուժողի մոտ, ամրացված է նրա մարմնին կամ հագուստին։
  • Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասը պետք է վերաձևակերպել, նշելով՝ «Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է նախապես՝ մինչև հանցանքը սկսելը»:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածն ևս պետք է վերախմբագրել, նշելով՝ «Հանցավորին վստահված, այսինքն՝ նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված գույքի հափշտակությունը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն ստանալուց հետո»։ Առկա հասկացությունից անհրաժեշտ է բացառել <<փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով>> խիստ վիճահարույց ձևակերպումը։

Հեղինակի կենսագրությունը

  • Տիգրան Սիմոնյան, Երևանի պետական համալսարան

    իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ

Հղումներ

1. ՀՀ քրեական նոր օրենսգրքում տեղ գտած հայեցակարգային մոտեցումների և նոր ինստիտուտների մեկնաբանման ուղեցույց։ Եվրոպայի խորհուրդ, 2022 թ․, էջ 315։

2. Шеслер․ А.В. Хищения: понятия и признаки file:///C:/Users/Admin/Downloads/hischeniya-ponyatiya-i-priznaki%20(1).pdf (վերջին մուտք՝ 05․08․2024 թ.)։

3. Третьяк М. И. Определение момента окончания хищения предметов, имеющих особую ценность, и других преступлений в судебной практике․https://cyberleninka.ru/article/n/opredelenie-momenta-okonchaniya-hischeniya-predmetov-imeyuschih-osobuyu-tsennost-i-drugih-prestupleniy-v-sudebnoy-praktike/viewer (վերջին մուտք՝ 06․08․2024 թ.)։

4. Каранович М.К. Квалификация преступлений: понятие, особенности и проблемы․ Законность и правопорядок в современном обществе, М., 2014. Էջ 161

5. Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09, որոշումը:

6. ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Աշոտ Սուքիասյանի գործով 2021 թվականի ապրիլի 14-ի թիվ ԵԷԴ/0054/01/15 որոշումը։

7. Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք: Ընդհանուր մաս (վեցերորդ հրատարակություն՝ փոփոխություններով և լրացումներով) /Ս. Առաքելյան, Ա. Գաբուզյան, Հ. Խաչիկյան և ուրիշ. – Եր.: ԵՊՀ հրատ., 2012, էջ 132։

8. Վճռաբեկ դատարանի` Սևակ Լսկավյանի գործով վերը հիշատակված որոշման 12-12.3-րդ կետերը, Վճռաբեկ դատարանի` Արսեն Ավետիսյանի գործով 2022 թվականի ապրիլի 8-ի թիվ ԵԿԴ/0315/01/17 որոշումը։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-24

Թողարկում

Բաժին

Քրեական իրավունք

Ինչպես մեջբերել

Սիմոնյան Տ. (2024). Հափշտակության հասկացությանը և եղանակներին առնչվող որոշ հիմնահարցեր. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 15(2 (41), 39-52. https://doi.org/10.46991/BYSU.C/2024.15.2.039