ԳԱՂՏՆԻ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:C/2018.25.1.030Բանալի բառեր-:
գաղտնի լուսանկար, գաղտնի տեսագրություն, գաղտնի ձայնագրություն, ապացույցների թույլատրելիություն, անձնական տվյալներ, նույնականացում, ապացույցի օգտագործման արգելքԱմփոփում
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի1 57 հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը: Ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի2, Օրենսգիրքն առավել մանրամասն է կարգավորում քաղաքացիական գործերի քննության ընթացքում լուսանկարները, ձայնագրությունները և տեսագրությունները որպես ապացույց ներկայացնելու, դրանց հետազոտման և թույլատրելիության գնահատման հետ կապված հարցերը: Այսպես, նախկինում գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56 հոդվածը սահմանում էր, որ լուսանկարները, ձայնագրությունները և տեսագրությունները համարվում են իրեղեն ապացույցներ: Մինչդեռ Օրենսգրքի 67 հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ լուսանկարները, ձայնագրություններն ու տեսագրությունները ապացույցների ինքնուրույն տեսակ են: Նման մոտեցումն արդարացված է՝ հաշվի առնելով դրանց յուրահատկությունը և առանձնահատկությունները:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2018 Bulletin of Yerevan University

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.