Էկոլեզվաբանական հոգսերը Հայաստանի Հանրապետության լեզվամիջավայրում

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.3.101

Բանալի բառեր-:

մարդ-բնություն-լեզու էկոհամակարգ, ՀՀ լեզվական միջավայր, էկոլեզվամտածողություն, էկոխոսույթ, , բազմալեզվություն, , միջմշակութային երկխոսություն, , ընկերալեզվաբանություն, քննադատական խոսույթ, էկոլեզվաբանական հոգսեր, լեզվի փոփոխակներ

Ամփոփում

Հոդվածում, օգտագործելով էկոլեզվաբանության (նաև լեզվաապագայաբանության) ընձեռած հնարավորությունները, փորձել ենք միջազգային չափանիշներին համապատասխան ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի լեզվամիջավայրերը՝ որպես մարդ - բնություն – լեզու էկոհամակարգի բաղադրիչ, և քաղաքակիրթ աշխարհին ներկայացնել հայերենի առանձնահատկություններն ու «հոգսերը»՝ «հայերենի՞, թե՞ հայության հիմնախնդիրներ» համատեքստում: Հոդվածի շարադրման ընթացքում նպաատակային ենք դարձրել իբրև ուսումնասիրության ելակետ ունենալ գործառական դժվարություններ ունեցող, խնդրահարույց, լեզվակրթական միջավայրի, խոսքի մշակութականացման գործընթացի վրա բացասաբար ազդող արտաքին և ներքին գործոնների, քաղաքական և սոցիալական վտանգավոր շերտերի վերլուծությունը և արձանագրել էկովերջնարդյունքները: Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ հանգել ենք այն եզրակացության, որ ՀՀ լեզվամիջավայրում հայերենի գործառութային շրջանակներն ընդլայնվել են, և այսօր հայերենի մաքրության և պահպանության աստիճանը որոշվում է «էկո» համախմբով: Վերջնարդյունքային կարգախոսն այն է, որ արտաքին աշխարհի և հայկական համայնքներ ունեցող բազմաթիվ երկրների հետ ՀՀ-ի հարաբերությունների կարգավորման հիմնական գործիքներից մեկը լեզվական-մշակութային բաղադրիչն է:

Հեղինակների կենսագրությունները

  • Անահիտ․ Զ․ Ադիլխանյան, ԵՊՀ

     բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ

  • Զարիկ Աղաջանյան, Երևանի պետական համալսարան

    բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ 

Հղումներ

Տե՛ս Ադիլխանյան Ա․, Աղաջանյան Զ․, Էկոլեզվաբանությունը գիտական լեզվաշինության և ազգաշահ լեզվաքաղաքականության հիմքում, Բանբեր Երևանի համալսարանի․ Բանասիրություն․ 2025, 2, էջ 52-63։

Տե՛ս Եղիազարյան Գ, Եվրոպայի խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի լեզվաքաղաքականությունը, Բանբեր Վ. Բրյուսուվի անվան պետական համալսարանի, 1(68), Երևան-2004, էջ 248-261:

Այտընյան Ա., Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Երևան, 1987, էջ 31:

Խաչատրյան Լ., Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան, Երևան, 2021, էջ 325:

Տե՛ս Սարգսյան Լ., Լեզվաբանության զարգացման որոշ միտումների մասին (Օտար լեզուները բարձրագույն դպրոցում), Երևան, 2013, էջ 101-108:

Տե՛ս Հարությունյան Ն․ Միջմշակութային հաղորդակցության տեսության զարգացման համառոտ պատմությունը (Օտար լեզուները բարձրագույն դպրոցում), 2016, 1-2 (20), Հայաստան, էջ 120։

Տե՛ս Սարգսյան Մ., Էկոլեզվաբանությունը լեզվաբանության զարգացման նորագույն ուղղություն, Լեզու և լեզվաբանություն, Ե., 2017, հ․ 2, էջ 57-58։

Տե՛ս Միրզոյան Լ., ՀՀ լեզվական պետական քաղաքականության և Արևմուտքի բազմալեզվության փոխառնչությունները (Արդի հայերենի հիմնախնդիրներ), Երևան, 2016, էջ 103-107:

Տե՛ս՝ Բեդիրյան Պ., Հայերենագիտական հոդվածներ ու նոթեր, Երևան, 2012, էջ 95-100:

Տե՛ս Արդի հայերենի հիմնախնդիրներ (Միջազգային գիտաժողովի նյութեր), Երևան, 2016։ ա․ Ավետիսյան Յու., Կանոնարկումը որպես լեզվաքաղաքականություն, էջ 39-45: բ․ Զաքարյան Հ., ՀՀ լեզվավիճակը. Ձեռքբերումներ, բացեր և հետընթաց, էջ 83-91: գ․ Աղաջանյան Զ., Լեզվի նորմավորման սկզբունքները, էջ 29-38:

Տե՛ս Սարգսյան Մ․, Բայրամյան Ս․, Հայերենը որպես սփյուռքի լեզու․ Մարտահրավերներ և խնդիրներ, Լեզուև լեզվաբանություն, 2024, 1, էջ 81-92։

Գյուրջինյան Դ., «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և պետական լեզվական քաղաքականության հիմնական ուղղությունները. Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականությունը և լեզուների դասավանդման արդի հիմնահարցերը, Հանրապետական գիտաժողովի նյութեր, Երևան, 2024, էջ 17:

Տես՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն (փոփոխություններով), էջ 12 (Հոդված 3), էջ 14-15 (Հոդվածներ՝ 15, 19, 20):

Գ. Սևակ, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց (վերահրատարակություն), Երևան, 2009, 350 էջ, էջ 23):

Բեդիրյան Պ., Հայերենագիտական հոդվածներ ու նոթեր, «Արևելահայերենն ու արևմտահայերենն այսօր», Երևան, 2012, էջ 97:

Տե՛ս Սարգսյան Մ․, Բայրամյան Ս․, Հայերենը որպես սփյուռքի լեզու․ մարտահրավերներ և խնդիրներ, Լեզուև լեզվաբանություն, 2024, 1, էջ 81-92։

Արթինեան Վրէժ Արմէն, Հայերէնի՞, թե՞ հայութեա՜ն հիմնախնդիրները. Արդի հայերենի հիմնախնդիրներ (Միջազգային գիտաժողովի նյութեր), Երևան, 2016,էջ 47-52։

Գյուրջինյան Դ., «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և պետական լեզվական քաղաքականության հիմնական ուղղությունները (Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը և լեզուների դասավանդման արդի հիմնահարցերը. Հանրապետական գիտաժողովի նյութեր), Երևան, 2024, էջ 22:

Զաքարյան Հ., ՀՀ լեզվավիճակը. Ձեռքբերումներ, բացեր և հետընթաց, Արդի հայերենի հիմնախնդիրներ (Միջազգային գիտաժողովի նյութեր), Երևան, 2016, էջ 83:

Տես՝ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու - 1956-2006, 2006, էջ 298-310:

Տե՛ս Гречко В. А. Теория языкознания. Москва. 2003. С. 3Ι7.

Այտընյան Ա., նշ. աշխ. էջ 41:

Տե՛ս «Հայաստանի Հանրապետության լեզվակրթական քաղաքականության ուրվագիծ. Ազգային զեկույց», Երևան, 2008;

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-11-06

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Ադիլխանյան Ա., & Աղաջանյան Զ. (2025). Էկոլեզվաբանական հոգսերը Հայաստանի Հանրապետության լեզվամիջավայրում. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 16(3 (48), 101-118. https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.3.101