ԷԹՆԻԿԱԿԱՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հեղինակներ

  • Ն. Ա. Ալավերդյան ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).253

Բանալի բառեր-:

ազգային ինքնություն, էթնոմշակույթ, ինքնորոշում, սոցիոմշակութային փոխակերպումներ, արժեք, նույնականություն

Ամփոփում

Այսօր բազմաթիվ մարտահրավերների, տնտեսական, սոցիալական ու բազմաթիվ այլ դժվարությունների մեջ ազգային ինքնության, ազգային տիպի, տեսակի պահպանումը կարևորագույն խնդիր է: Սոցիալ-տնտեսական, քաղաքական ու սոցիոմշակութային փոխակերպումները, կարծես, փորձության են ենթարկում ազգային ինքնության, նույնականության ու համակեցության համակարգերը: Քաղաքական արդիականացման տարաբնույթ մոդելների օգնությամբ փորձ է արվում համահարթեցնել էթնոմշակութային այնպիսի երևույթներ, որոնք վեր են հանում անորոշություններ, քաոսայնություն պարունակող «ավանդական» արժեքներ: Քանի որ ինքնությունը որպես արժեք ձևավորվում է ժամանակի ընթացքում և որոշակի հասարակությունների պատմական կենսափորձի համածիրում, ապա այն չի կարող հաստատվել որպես համընդհանուր հրամայական: Համաշխարհայնացման երևույթը խորապես կերպարանափոխելով ազգային պետությունների դիրքը, միաժամանակ կերպարափոխման խնդիր է դնում ազգային ինքնության առջև: Ինքնության հարցը ձեռք է բերում բազմադեմ ու դժվար սահմանելի ընթացք:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2019-09-27

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Ալավերդյան Ն. Ա. (2019). ԷԹՆԻԿԱԿԱՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. Արդի հոգեբանություն, 2(3 (5), 253-258. https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).253